Իվետա Տոնոյան. արխիվային լուսանկար

Երբ իշխանությունը «դուխ կունենա» անվանական խոսելու, ԲՀԿ–ն կարձագանքի. Իվետա Տոնոյան

67
(Թարմացված է 14:17 17.09.2020)
Իշխանություն - ԲՀԿ զարգացումները նոր ընթացք են ստանում և ավելի խճճում իրավիճակը։ Իվետա Տոնոյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի` աղմուկ բարձրացրած գրառմանը։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը կարծում է, որ այն ժամանակ, երբ իշխանությունը «դուխ կունենա» անվանական խոսելու, այդ ժամանակ էլ ԲՀԿ–ն պատասխան կտա նրանց։ Տոնոյանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ` անդրադառնալով դեռ երեկվանից սկսած իշխանություն–ԲՀԿ «փոխհրաձգությանը»։

Նշենք, որ ամեն ինչ սկսվեց երեկ` սեպտեմբերի 16–ին։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ–ում ակնարկելով Ծառուկյանի դեմ ժամանակին հարուցված քրգործը, ասել էր, որ կրթական չափորոշիչների շնորհիվ կոտայքցիները կսովորեն հարգել դիմացինին, և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն։

Իսկ այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր արել ու իր համաձայնությունը հայտնել Հարությունյանի մտքին։

Դրան հաջորդեց Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը, թե Սահմանադրությամբ պետք է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ։

«Իշխանությունները որդեգրել են անհասցե ակնարկներով համեմված մեղադրանքների գործելաոճ։ Ցավ եմ ապրում, որ քննադատությունները շրիշակից ներքև են իջել։ Մենք ԱԺ ենք գալիս ոչ թե իրար միս ծամելու, այլ բովանդակային աշխատանք տանելու համար։ Պետք է քաղաքական բանավեճ լինի, ոչ թե «ռազբորկաներ»»,–ասաց Տոնոյանը։

Խոսելով Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառման մասին` Տոնոյանը ևս չկոնկրետացրեց, թե ում է նկատի ունեցել Ծառուկյանը։ Սակայն Տոնոյանը նշեց` Ծառուկյանի գրառման մեջ ով պետք է իրեն տեսներ, հասկանար, որ գրառման հասցեատերն ինքն է` վստահաբար տեսել և գտել է իրեն։

Լրագրողները նշեցին` ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն, օրինակ, կարծում է, որ երբ Ծառուկյանն ասել է, որ «հոգեկան առողջական խնդիր» ունեցողը պաշտոն չպետք է զբաղեցնի` նկատի է ունեցել ԲՀԿ–ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին։ Ի պատասխան Տոնոյանմն ասաց` Ալեն Սիմոնյանն ուղղակի վառ երևակայություն ունի։

Տոնոյանը վերահաստատեց, որ ԲՀԿ–ն այս պահին գործընթաց է սկսել, որպեսզի Սահմանադրության մեջ ամրագրվի Ծառուկյանի առաջարկը։

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի երեկ Աժ–ում արած արտահայտությանը` Տոնոյանն ասաց, որ իրավաբանների հետ աշխատում են` հասկանալու համար, թե ինչ քայլեր պետք է իրականացնեն դրա առնչությամբ։ Պատգամավորը կարծում է, որ Արայիկ Հարությունյանի ելույթը բարեկրթության անցում էր։

«Աննախադեպ ցինիզմ». ԲՀԿ–ն խոստանում է Արայիկ Հարությունյանին իրավական գնահատական տալ

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն էլ այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր` վստահ չէ, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը «հոգեկան լուրջ խնդիրներ» ունի ասելով` նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ավելին, Սիմոնյանի կարծիքով` Ծառուկյանն իր կուսակից Գևորգ Պետրոսյանին նկատի ունի։

67
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Իվետա Տոնոյան, Գագիկ Ծառուկյան, Իշխանություն
Ըստ թեմայի
Մի քանի րոպե` լրատվամիջոցների հետ Արայիկ Հարությունյանի «ջերմ» շփումից. տեսանյութ
«ՀՀ –ում դժվար է մարդ գտնել, որը կսատարի Արայիկ Հարությունյանին». ինչպես անցավ ՀԵՄ երթը
Արայիկ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել. ԱԺ–ն անվստահություն չհայտնեց
Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը 790 զոհ ունի, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

489
(Թարմացված է 23:00 29.09.2020)
ՀՀ պաշտպանության ներկայացուցիչը թվեր հրապարակեց։ Նա խոսեց Ադրբեջանի կորուստների մասին և հայտնեց, որ Վարդենիսի ուղղությամբ կիրառվել են նաև թուրքական «Բայրաքդար» կոչվող ԱԹՍ–ներ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Ադրբեջանը կորցրել է 790 կենդանի ուժ, որից 180–ը` Քարվաճառի ուղղությամբ, որտեղ համառ և թեժ մարտեր են ընթացել։ Նրա խոսքով` հակառակորդը մոտ 1900 վիրավոր ունի։

«Պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր հակառակորդը կորցրել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ»,– նշեց նա։

Մարտերը շարունակվում են, բոլոր հարձակողական գրոհները հետ են մղվում` հակառակորդին համապատասխան կորուստներ պատճառելով։

«Այսօր աննախադեպ էր նրանով, որ հարձակման ենթարկվեց նաև ՀՀ Վարդենիսի տարածաշրջանը ավիացիոն, հրթիռային, օդային հարձակման այլ միջոցներից, մասնավորապես` ԱԹՍ–ներից։ Ցավոք, այսօր ունեցանք նաև կորուստ։ Թուրքական F-16 կործանիչները, որ երկար ժամանակ գտնվում էին Ադրբեջանի տարածքում, առաջին իսկ օրվանից մասնակցում էին ադրբեջանական օդուժի գործողությունների համակարգմանը, և այդ մասին մենք հայտնել էինք, խոցեցին հայկական Սու–25 ինքնաթիռը»,– ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ մեր կողմի կորուստներն այս պահին ամփոփվում են, հավանաբար կներկայացվեն վաղը։

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձեցին հերքել թուրքական կործանիչի մասին լուրը, բայց դա, նրա խոսքով, արեցին շատ անհնարամիտ ձևով և ծիծաղելի բառապաշարով` նշելով, որ նման ինքնաթիռ ադրբեջանական ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ չկա։ Հովհաննիսյանն ընդգծեց`մենք շատ լավ գիտենք, որ Ադրբեջանը չունի նման կործանիչներ, դրանք թուրքական են, և հենց այդ մասին է ասվել։

Նա հայտնեց, որ Վարդենիսի ուղղությամբ կիրառվել են նաև թուրքական «Բայրաքդար» կոչվող ԱԹՍ–ներ։

«Դրանք ևս հավանաբար համակարգել է F-16 կործանիչն իր անձնակազմով»,– ասաց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ 

Ինչպես են ոչնչացնում Ադրբեջանի ԶՈՒ–ի ստորաբաժանումը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

489
թեգերը:
Զոհ, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախյան սրացումը և ռուսական գործոնը Կովկասում
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
Արայիկ Հարությունյանի մոտ կայացած խորհրդակցությանը նաև Սեյրան Օհանյանն է մասնակցել
Հայ զինծառայողները մեկ կադրում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ
Տիգրան Ուլիխանյան

«Իմ քայլի» պատգամավորը վայր է դնում մանդատը. նա հրաժարականի դիմում է ներկայացրել

425
(Թարմացված է 21:32 29.09.2020)
Եթե մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը պատգամավորական մանդատը վայր է դնում։ Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ Տիգրան Ուլիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել այսօր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուլիխանյանը հաստատել էր Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու լուրը։

«Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել». Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատվելուց հետո գրառում է արել

Հիշեցնենք, որ նա մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ է։ 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվար եղել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ցանկանում են մեկնել Արցախ

425
թեգերը:
Տիգրան Ուլիխանյան, Պատգամավոր, Հայաստան
Ըստ թեմայի
«Լո՞ւրջ եք ասում». ԿԳՄՍ նախարարը պատասխանում է իր հրաժարականը պահանջողների հարցերին
Գրիշա Թամրազյանի դեմ քրգործ է պատրաստվո՞ւմ. փոխնախարարի հրաժարականի հետքերով
Автомобильный пункт пропуска Верхний Ларс

Հայաստանն ու Ադրբեջանը գիտեն. Վրաստանում մեկնաբանել են ռազմական տարանցման արգելքը

0
(Թարմացված է 23:24 29.09.2020)
Վրաստանը թույլ չի տվել Հայաստանի և Ադրբեջանի զինուժի համար բեռների փոխադրումն իրականացնել իր տարածքով։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանի տարածքը չի օգտագործվելու որևէ երկրի ռազմական կարիքների համար, այդ մասին Հայաստանն ու Ադրբեջանն իրազեկված են։ Վրացական Առաջին ալիքի հետ զրույցում նման հայտարարություն է արել Վրաստանի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին։

«Խոսքը վերաբերում է Վրաստանի տարածքը որևէ երկրի ռազմական կարիքների նպատակով տարանցման համար օգտագործելուն։ Մենք դրանց կոշտ «ոչ» ենք ասում։ Այս մասին գիտեն մեր հարևանները և հարգանքով են վերաբերվում մեր դիրքորոշմանը»,– նշել է Սեսիաշվիլին։

Նա ընդգծել է, որ Վրաստանը հետևում է, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև և պատրաստ է ցանկացած սցենարի: Սեսիաշվիլին շեշտել է, որ Թբիլիսին կողմերին հրադադարի կոչ է անում:

Նրա խոսքով` տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը Վրաստանի շահերից է բխում:

 

0