* ՀԱՅԱՍՏԱՆ *, եպհ, արամ սիմոնյան, մեղադրանք, novsti armenii, eph, aram simonyan, mexadranq
Արամ Սիմոնյան

Արամ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

57
(Թարմացված է 13:22 17.09.2020)
ԵՊՀ նախկին ռեկտորի պաշտպանները համոզված են, որ մեղադրանքն ապագա չունի ու նախաքննության արդյունքում հերքվելու է։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հայտարարությամբ են հանդես եկել` ասելով, որ Սիմոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր քննչական կոմիտեն հայտնել էր, որ Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով` 34 միլիոն դրամի ենթադրյալ վատնում կատարելու համար։

«Հանրությունը հավանաբար հիշում է շուրջ երկու տարի առաջ տարածվող հայտարարությունները Պետական վերահսկողական ծառայության կողմից ԵՊՀ-ում իբր հայտնաբերված շուրջ 800 մլն դրամի չարաշահումների մասին։ Այդ կապակցությամբ երկու տարի քննություն իրականացնելուց հետո ՔԿ–ն որոշեց Սիմոնյանին մեղադրանք առաջադրել»,–նշված է պաշտպանների տարածած հաղորդագրության մեջ։

Նրանց խոսքով`  ԵՊՀ անվտանգությունն ապահոված պահնորդական ընկերությանը տված գումարներն իրականում փոխանցվել են ոչ թե «չմատուցված ծառայությունների դիմաց»` ինչպես նշել էր ՔԿ–ն, այլ կապված են եղել ինչպես պահնորդական ծառայության կողմից հավելյալ ծառայությունների մատուցման, այնպես էլ ՀՀ–ում նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ։

ԵՊՀ-ում ստորագրահավաք են սկսել. ուսման վարձերը չեն պատրաստվում ամբողջությամբ վճարել

ԵՊՀ նախկին ռեկտորի պաշտպանները նշում են, որ գործընթացը հերթական անգամ հասարակության աչքերում ինչ-որ արդյունք ցույց տալուն միտված մի բան է։

Պաշտպաններն առավել քան համոզված են, որ այս մեղադրանքն ապագա չի կարող ունենալ ու իրականացվող նախաքննության արդյունքում հերքվելու է։

Տուժել են ոչ միայն դիմորդները, այլև դասախոսները. ԵՊՀ–ում դժգոհ են տեղերի զգալի կրճատումից

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ տարածած հաղորդագրության` Սիմոնյանը, համաձայնության գալով պայմանագրային հիմքով ԵՊՀ մասնաշենքերում պահնորդական ծառայություններ մատուցող ՍՊԸ տնօրենի հետ, 2015-2019թթ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, առանց ծառայությունների մատուցման ԵՊՀ հիմնադրամի ֆինանսական միջոցներից վատնել է 34 մլն դրամ։ Նա այդ գումարը բանկային եղանակով փոխանցել է վերոնշյալ ՍՊ ընկերության տնօրենին։ Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

57
թեգերը:
պաշտպան, Մեղադրանք, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Արամ Սիմոնյան
Ըստ թեմայի
ԵՊՀ ռեկտորի խոսնակը հուսով է, որ նորերը չեն նմանվի նախորդներին
«Դարձ ի շրջանս յուր». ով է կրկին ընտրվել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
Ինչո՞ւ են բարձրացել ԵՊՀ–ի ուսման վարձերը. «անակնկալ» կորոնավիրուսային իրավիճակում
Արխիվային լուսանկար

Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

21
(Թարմացված է 21:09 24.06.2021)
Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները հաստատել են գործողությունների համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում՝ «ի շահ տարածաշրջանի տնտեսական զարգացման և տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման»:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով մի շարք հարցեր, այդ թվում նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքները վերականգնելու համար:

«Շարունակվել է մտքերի փոխանակումը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Դրական է գնահատվել կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Թուրքիայի նախագահը աջակցություն է հայտնել Ռուսաստանի, Հայաստանի և  Ադրբեջանի ղեկավարների 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի և 2021 թ․-ի հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների ամբողջական իրականացումն ապահովելու Ռուսաստանի ջանքերին:

«Հաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման և տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման շահերից ելնելով», - նշում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում հակամարտության կարգավորման հարցերը։ Ռուսաստանի նախագահը նաև փոխանցել է իր տպավորությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ վերջերս կայացած բանակցություններից:

Սա խաղաղության համաձայնագիր չէ, հրադադարի մասին հայտարարություն է. Սարգսյանը` Արցախի մասին

Կողմերը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և համատեղ աշխատանքը այլ մակարդակներում:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է Քիյամադինլի բնակավայրի շրջանում՝ 2020 թ․-ի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրի համաձայն:

Համատեղ կենտրոնի անձնակազմը ներկայացված է պարիտետային հիմունքներով՝ յուրաքանչյուր կողմից մինչև 60 զինծառայող: Կենտրոնն ուղիղ գծով կապ ունի հակամարտության կողմերի ռազմական կառավարման մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբի հետ:

21
թեգերը:
Արցախ, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
«Մեծ հաճույքով Արցախում կծառայեի»․ Հայաստանում ամառային զորակոչ է
Անփութությունից ծնված պարտություն, կամ Հայրենականի սկզբի և Արցախյան պատերազմի նմանությունը
Արցախում 500 000 դրամ կտրամադրվի այն վիրավորներին, որոնք աջակցություն չեն ստացել ՀՀ–ում
Ալբերտ Հովհաննիսյան

Զոհված Ալբերտ Հովհաննիսյանի մայրը «քաղաքական բացահայտումների համար» հրավիրվել է ՀՔԾ

64
(Թարմացված է 21:07 24.06.2021)
Զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, Facebook-ի իր էջում գրառում է արել ու ամոթանք տվել իրավապահներին անհարգալից վերաբերմունքի համար։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Արցախյան վերջին պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն՝ «քաղաքական բացահայտումների համար»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։

«Պատերազմի օրերին և հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին դավադիր, նախապես պլանավորած գործողությունների մասին, որոնք ի վնաս մեր հայ զինվորի էր արվել։ Ես` որպես հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայր, ակնկալում էի, որ մի օր հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները կթակեն իմ և մյուսների դուռը նշված ոլորտի բացահայտումներ կամ պարզաբանումներ անելու նպատակով։ Բայց ո'չ, այսօր քննչական ծառայությունը հրավիրում է Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին քննչական ծառայություն քաղաքական բացահայտումների համար»,–գրել է Հովհաննիսյանը և կից հրապարակել ՀՔԾ ծանուցումը։

Արտակ Հովհաննիսյանը որպես գրառման հետգրություն նշել է. «Վերջապես հարգել սովորեք»։

Հայտնի լուսանկարի Ալբերտը. ընկերները պատմում են միշտ հաղթող տղայի մասին

Հիշեցնենք, որ հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը զոհվել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հերոսին հետմահու պարգևատրել է «Արիության համար» մեդալով։

Ալբերտ Հովհաննիսյանի հայրը որդու մահից հետո իր անձնական մեքենան նվիրեց հայոց բանակին։

64
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), մայր, Զինվոր, Զոհ, Ալբերտ Հովհաննիսյան
Ըստ թեմայի
Պատիվ ունեմ. Արայիկ Հարությունյանը կարդացել է որդուն կորցրած հոր խնդրանքը
Բոլորս պարտավոր ենք մեր տղաների կողքին լինել. զոհված զինվորի հոր կոչը
Իսկ տղաները պատերազմ են գնում, կամ հայերի «անմահ գունդը»
«Տղաս անմահացավ». լուսանկարի հերոսի հայրը խնդրում է որդուն հիշել որպես անսահման լավատեսի