Ազգային ժողով

Ցեղասպանության հրահրումը կքրեականացվի. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը

50
(Թարմացված է 12:39 17.09.2020)
Այսուհետ ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը կպատժվի ազատազրկմամբ` 8-10 տարի ժամկետով։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, ըստ որի` ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը կքրեականացվի։

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն» ԱԺ նիստում ստացավ 121 կողմ ձայն: Նախագծի հեղինակները նշել էին, որ առաջնորդվել են միջազգային օրենքներով և պարտավորություններով:

1993 թվականին Հայաստանը ստորագրել է ՄԱԿ-ի 1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին Կոնվենցիան: Կենվենցիայի 3-րդ հոդվածը պատժելի արարքների թվին է դասում ոչ միայն ցեղասպանությունը, ցեղասպանություն կատարելու նպատակով դավադրությունը, ցեղասպանություն կատարելու փորձը, հանցակցությունը, այլև ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: Հենց այստեղից է բխում խորհրդարանում ընդունված նախագիծը: Այսպիսով, կլրացվի բացը, որն այսօր կա ՀՀ քրեական օրենսգրքում։

Երևանում ապրած ու Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարած ադրբեջանցին ու 2 հայ եղբայրները

Այսուհետ քրեական օրենսգրքում կսահմանվի, որ ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը պատժվում է ազատազրկմամբ` 8-10 տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել էզանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`պատժվում է ազատազրկմամբ 10-14 տարի ժամկետով:

50
թեգերը:
Օրենք, Ցեղասպանություն, ԱԺ
թեմա:
Հայոց ցեղասպանություն (239)
Ըստ թեմայի
Նահատակներին «մեր» ու «ձեր»-ի չբաժանենք, կամ Ֆրանսիան կընդունի՞ ասորիների ցեղասպանությունը
«Սրանք իմ նախնիներն են». Քիմ Քարդաշյանն աշխարհին պատմել է Հայոց ցեղասպանության մասին
Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը դուրս կգա համաշխարհային վարձույթ
Հայ դպրոցականների թիմը

Հաղթանակ. հայ դպրոցականների թիմը մեդալներ է շահել ամենահեղինակավոր օլիմպիադայում

48
(Թարմացված է 23:01 27.09.2020)
Ռազմական իրադարձությունների ֆոնին կրթական հաղթանակը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ մեր փրկության գրավականն են հզոր բանակն ու ներդաշնակ հասարակությունը, իսկ վերջինիս գրավականն է որակյալ կրթությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ավարտվել է աշխարհում ամենահեղինակավոր մաթեմատիկայի օլիմպիադան, և հայ դպրոցականների թիմը շահել է 2 արծաթե, 3 բրոնզե մեդալներ և 1 գովասանագիր։ Տեղեկությունը հայտնում է ԲՈԿ նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը, որը եղել է դպրոցականների թիմի ղեկավարը։

Հայկական թիմում են եղել Մհեր Կարագուլյանը, Էրիկ Բաբասյանը, Վաչագան Դիլանյանը, Հայկ Կարապետյանը, Տիգրան Չտչյանն ու Վահագն Հովհաննիսյանը։

«Այսօրվա ռազմական իրադարձությունների ֆոնին այս կրթական հաղթանակը բոլորիս հիշեցնում է, որ ռազմի դաշտում հաղթանակների իմաստը հենց հայ հասարակության գոյության և արարման համար է։ Մեր փրկության գրավականն են հզոր բանակն ու ներդաշնակ հասարակությունը, իսկ վերջինիս գրավականն է որակյալ կրթությունը»,– Facebook-ի իր էջում գրել է Գոգյանը։

Մեր թիմն օլիմպիադային մասնակցել է «Քվանտ վարժարանի» տարածքում, իսկ ամբողջ տարվա ընթացքում աշակերտներին իրենց գիտելիքներն են փոխանցել ֆիզմաթ դպրոցի ուսուցիչներ Տիգրան Մարգարյանը, Գուրգեն Ասատրյանը, նախկին օլիմպիականներ Ալբերտ Գևորգյանը, Գագիկ Մաղաքյանը և Սմբատ Գոգյանը։

Հայ դպրոցականները մեդալներ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

48
թեգերը:
մաթեմատիկա, օլիմպիադա, Սմբատ Գոգյան, Հայաստան
Ըստ թեմայի
Դպրոցականները պետության հաշվին կապահովվեն բժշկական դիմակներով ու ախտահանիչներով
«Որ բացում ենք, էլ չենք փակում. դպրոցներն ու դպրոցականները փորձադաշտ չեն». Փաշինյան
Ո՞ր մանկավարժների և դպրոցականների տրանսպորտային ծախսերը կփոխհատուցվեն. նախարարի հրամանը
Тренировки армянских танкистов

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

392
(Թարմացված է 23:00 27.09.2020)
ՊԲ զինծառայողները խոցել են 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող մարտական գործողությունների ժամանակ իրականացված հակագրոհի արդյունքում հայկական կողմն առգրավել է հակառակորդի զրահատեխնիկան: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3»,- գրել է նա։

ՀՀ միասնական տեղեկատվական շտաբն էլ Facebook–ի պաշտոնական էջում վերջին ամփոփ տվյալներն է ներկայացրել ադրբեջանական կողմի զինտեխնիկայի կորուստների մասին։
Մասնավորապես, պաշտպանության բանակի զինծառայողները խոցել են
5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ հարվածային, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա,2 ինժեներական զրահատեխնիկա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը. Ոսկանյան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 21 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Հակառակորդի կորուստների թիվն ավելացել է. ևս 1 ուղղաթիռ, 3 տանկ և 7 ԱԹՍ է խոցվել

 

392
թեգերը:
Արցախ, զինտեխնիկա, Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), անօդաչու թռչող սարք, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Արցախի բնակիչները պատմում են Ադրբեջանի հարձակման մասին. տեսանյութ
Տեղեկություններ կան, որ Թուրքիան ավելի քան 300 վարձկան է ուղարկել Ադրբեջան. Սաֆրաստյան
Ադրբեջանում պարետային ժամ է հայտարարվել
Մակրոնը մտահոգություն է հայտնել. Փաշինյանը զրուցել է Ֆրանսիայի նախագահի հետ

Տղերք, պինդ կացեք. համալսարանական բժիշկները ճակատ են մեկնում. տեսանյութ

0
Արցախ են մեկնում նաև Երևանի պետական բժշկական համալսարանի և համալսարանական հիվանդանոցների բժիշկները։

ԵՊԲՀ ռեկտոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են բժիշկները շտապօգնության մեքենաներով ճանապարհ ընկնում դեպի Արցախ։

«Տղերք, պինդ կացեք, համալսարանական Սպիտակ Բանակը ճանապարհին է ...Կասկած չկա` հաղթելու ենք, ի տարբերություն թշնամու, մենք հզոր ենք, ուժեղ ու միասնական...»,– տեսանյութին կից գրել է Մուրադյանը։

Ճակատ մեկնող ավտոմեքենաների հետևից հավաքվածները դույլերով ջուր են լցնում` հաջողությամբ ծառայությունն իրականացնելու և անփորձանք վերադառնալու համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

0