Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան. արխիվային լուսանկար

Փաշինյանն անդրադարձել է նախարարի` «եկեղեցիների տարածքում բռնաբարություն չի լինի» մտքին

434
(Թարմացված է 11:44 17.09.2020)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ելույթին և իր աջակցությունը հայտնել նրան։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր համաձայնությունն է հայտնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի` «այլևս եկեղեցիների տարածքում սեռական բռնություն չի լինի» մտքին։

«Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ։ Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն»,–գրել նա Facebook-ի իր էջում։

Փաշինյանը հորդորել է աջակցել, միանշանակ աջակցել:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի համակարգած ոլորտներում առկա դժգոհությունների պատճառով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երեկ` սեպտեմբերի 16–ին, Ազգային ժողովում հարցապնդում է ներկայացրել նախարարի հրաժարականի պահանջով։

Իր ելույթի ժամանակ նախարար Հարությունյանն ասաց, որ «Կրթական չափորոշիչների շնորհիվ մի խումբ կոտայքցիներ ապագայում կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»,– ասաց Հարությունյանը։Այս հայտարարությանն ընդդիմադիր պատգամավորներն արձագանքեցին սեղաններին թմբկահարելով, սուլելով ու տեղից նախարարին ուղղված ռեպլիկներով։

Նշենք, որ 1979թ-ի մեղադրական դատավճռով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեղադրվել է ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 112.1 և 144 հոդվածներով նախատեսված արարքների համար, այն է՝ բռնաբարություն և կողոպուտ:

Քրեական գործի նյութերն այս տարվա հունիսի 8-ին հրապարակվել է նաև ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվական կայքում:

«ՀՀ –ում դժվար է մարդ գտնել, որը կսատարի Արայիկ Հարությունյանին». ինչպես անցավ ՀԵՄ երթը

Ծառուկյանի խոսնակ Ւվետա Տոնոյանն այս հրապարակման մեջ միտում է տեսել: Տոնոյանի խոսքով՝ ավելի քան չորս տասնամյակ առաջ սարքած դատական գործն արխիվներից հանում ու տարածում են՝ առանց հիշատակելու, որ այդ գործով վաղուց արդեն մարդու անմեղությունն ապացուցող դատավճիռ է կայացվել:

434
թեգերը:
Եկեղեցի, Արայիկ Հարությունյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Մի քանի րոպե` լրատվամիջոցների հետ Արայիկ Հարությունյանի «ջերմ» շփումից. տեսանյութ
«Աննախադեպ ցինիզմ». ԲՀԿ–ն խոստանում է Արայիկ Հարությունյանին իրավական գնահատական տալ
Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ՀՅԴ բողոքի ակցիան մեկնարկել է
Սու-25

Վալերի Դանելինը 2 երեխաների հայր էր. ի՞նչ է հայտնի հայկական Սու-25-ի օդաչուի մասին

11
Ծանոթները զոհված օդաչուին բնութագրում են որպես շատ բարի, հանգիստ և հավասարակշռված մարդ:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Խոցված Սու-25-ի օդաչու, ՀՀ ԶՈւ մայոր Վալերի Դանելինը Գյումրու բնակիչ էր, 33 տարեկան։

Օդաչուն զոհվել է Սու-25 գրոհայինով թռիչք կատարելիս՝ հետ մղելով Հայաստանի ռազմական և քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հարձակումները: Ինքնաթիռը խոցվել է սեպտեմբերի 29-ի առավոտյան Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչի կողմից, որն օդ է բարձրացել Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանից։

Վալերի Դանելին երկու երեխաների հայր էր, որդին երեք տարեկան է, դուստրը` վեց։

Վալերիի պապը ռուս է եղել, որն ամենայն հավանականությամբ, Հայաստան է տեղափոխվել դեռ ցարական ժամանակներում։

Ծանոթները նրան բնութագրում են որպես շատ բարի, հանգիստ և հավասարակշռված մարդ:

 

11
թեգերը:
հայր, Օդաչու, Հայաստան
Արխիվային լուսանկար

Կենտրոնի հարյուրավոր թոշակառուներ խնդրում են իրենց այս ամսվա թոշակը փոխանցել բանակին

8
(Թարմացված է 14:02 30.09.2020)
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը մեծ ուրախությամբ է հայտնել հուզիչ լուրը։ Վստահ է, որ մեր ազգն անպարտելի է։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Կենտրոն վարչական շրջանի մի քանի հարյուր թոշակառուներ իրենց այս ամսվա թոշակը կփոխանցեն հայոց բանակին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է Կենտրոն վարչական ղեկավար Ավետ Պողոսյանը։

«Էն, որ մեր ազգն անպարտելի է, համոզվում ես ամեն քայլափոխի: Ամենաթարմ ու ամենահուզիչ ապացույցն ասածիս այսօր արձանագրվեց: Կենտրոն ՎՇ-ի մի քանի հարյուր թոշակառուներ կապ են հաստատել Սոցիալայան աջակցության կենտրոնի բաժնի հետ ու պայքարել, որ իրենց այս ամսվա թոշակը փոխանցվի բանակին: Ես ձեր ցավը տանեմ, սիրելիներս»,–գրել է Պողոսյանը։

Նշենք, որ Արցախում սկսված լայնածավալ ռազմական գործողություններից հետո Հայաստանում ոչ միայն կամավորների մեծ խմբեր են հավաքվում ճակատ գնալու համար, այլև մեծ քանակությամբ մթերք ու դեղորայք է հավաքվում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

8