ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-ին, 19-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 18-ին, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Դպրոցներին տրամադրվող տաք սնունդը համավարակի պատճառով կփոխարինվի չորով
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով, 18-19-ը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում սեպտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում սեպտեմբերի 17–ի գիշերը սպասվում է 17-19 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +32...+34 աստիճան։
Փաշինյանն առաջարկում է տուգանել ամբիոնից առանց դիմակի ելույթ ունեցող պատգամավորներին