Արխիվային լուսանկար

Ի՞նչ պետք է իմանան Հայաստան ժամանող լիբանանահայերը. իրազեկում է ոստիկանությունը

133
(Թարմացված է 22:10 16.09.2020)
Ոստիկանությունից հայտնել են, թե ինչ է փոխվել քաղաքացիություն ստանալու կարգում, և թե ինչու չեն կարող լիբանանահայերն իրենց վարորդական իրավունքի վկայականներով Հայաստանում մեքենա վարել։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Ազգությամբ հայերը կարող են Հայաստանի քաղաքացիություն ստանալ պարզեցված ընթացակարգով, մասնավորապես՝ առանց ՀՀ-ում վերջին 3 տարում օրինական հիմունքներով բնակվելու, Սահմանադրության և հայոց լեզվի իմացության վերաբերյալ թեստ հանձնելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Վերջին շրջանում սփյուռքահայ տարբեր համայնքներից, մասնավորապես՝ Լիբանանից Հայաստան են ժամանում մեծ թվով հայեր։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, համագործակցելով սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ, սկսել է իրազեկումների շարք։

Դրանց մի մասը վերաբերում են քաղաքացիություն կամ կացության իրավունք ստանալու կարգին։

«Ազգությամբ հայերը քաղաքացիություն ստանալու համար դիմում են ԱՎ վարչություն կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝ սահմանված կարգի դիմում, լրացնում են դիմում-հարցաթերթիկ՝ հայերենով, իրենց անձնագիրը և դրա նոտարական վավերացմամբ թարգմանությունը, 6 գունավոր լուսանկար, ծննդյան վկայականը և դրա նոտարական թարգմանությունը, իսկ եթե օտարալեզու է, ազգությամբ հայ լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթեր, որոնք սահմանված են համապատասխան նորմատիվային որոշմամբ, նաև պետական տուրքի վճարման անդորրագիր, որը 1000 դրամ է։ Քաղաքացիություն ստանալու դիմումները ներկայացվում են անձամբ՝ բացառությամբ անգործունակ ճանաչված քաղաքացիների, որոնց դեպքում դիմումը ներկայացվում է խնամակալի միջոցով։ Դիմումները քննարկվում են վեցամսյա ժամկետում, և քաղաքացիության հարցերը լուծվում են ՀՀ նախագահի հրամանագրով»,- նշում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության իրավաբանական բաժանմունքի պետ Իրինա Մկրտչյանը։

Ողբերգությունից մեկ ամիս անց ինչ տեսք ունի Բեյրութը. տեսանյութ

Ինչ վերաբերում է վարորդական իրավունքի վկայականին, ապա ոստիկանությունից տեղեկացնում են՝ քանի որ Լիբանանը չի միացել 1968 թվականի Վիեննայի միջազգային երթևեկության մասին կոնվենցիային, հետևաբար լիբանանյան ազգային վարորդական իրավունքի վկայականներով ոչ միայն մեր հայրենակիցները, այլև ցանկացած քաղաքացի իրավունք չունի տրանսպորտային միջոց վարել ՀՀ-ում։

Դա նշանակում է, որ պետք է Հայաստանում վարորդական իրավունք ստանալ, դրա համար էլ անհրաժեշտ է համապատասխան քննություն հանձնել։

«Գործող իրավակարգավորումներով և հնարավորություններով` տեսական քննություն կարելի է հանձնել դեռևս միայն հայերեն ու ռուսերեն։ Առաջիկայում կավելացվեն նաև արաբերեն, պարսկերեն և անգլերեն լեզուները», - տեղեկացնում է ՃՈ բաժնի պետի տեղակալ Սամվել Ներսիսյանը։

Նշենք, որ համավարակով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները աշխատում են նախապես օնլայն հերթագրմամբ։ Պետք է էլեկտրոնային փոստին ուղարկել դիմում և ստանալ քննության օրն ու ժամը։ Անհրաժեշտ էլեկտրոնային հասցեները կարելի է գտնել police.am կայքում։

Սփյուռքահայ 24 մասնագետներ կաշխատեն ՀՀ կառավարությունում․ նաև Լիբանանից ներկայացուցիչ կա

133
թեգերը:
Հայաստան, անձնագիր, հայ, Լիբանան
Ըստ թեմայի
Լիբանանահայերին 2.5 տոննա բժշկական պարագաներ ու դեղամիջոցներ են տրամադրվել
Լիբանանահայ երկու բժիշկ ընտանյոք բնակություն են հաստատել Շուշիում
Լիբանանահայերի հոսքը շարունակվում է. ինչպե՞ս է Հայաստանն օգնելու նրանց
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

Հայաստանում կորոնավիրուսից 2 կին և 1 տղամարդ են մահացել

4
(Թարմացված է 11:11 27.09.2020)
Մահացածներն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսը Հայաստանում ևս 3 մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 90 (կին), 82 (տղամարդ) և 81 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 328-ով ու հասել 49 400-ի:

Սեպտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49400 դեպք, որոնցից 43613-ն` առողջացած, 951-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4541 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 284226 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3860 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 328 նոր դեպք: Ունենք 37 առողջացած:

4
թեգերը:
տղամարդ, Կին, Մահ, թեստ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Армянский доброволец кормит голубей (апрель 2016). Нагорный Карабах

Այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա. ՀՀ ՊՆ

15
(Թարմացված է 11:10 27.09.2020)
Վերջին ժամերին գրանցվում են բազմաթիվ դեպքեր, երբ հանրապետության ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմում անհատ քաղաքացիներ և խմբեր՝ զինվորագրման և արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնելու խնդրանքով։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա նշել է, որ վերջին ժամերին գրանցվում են բազմաթիվ դեպքեր, երբ հանրապետության ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմում անհատ քաղաքացիներ և խմբեր (մինչև 10000 մարդ)՝ զինվորագրման և արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնելու խնդրանքով։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով մեր հայրենակիցների պատրաստակամությունը, հայտնում է, որ այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա, իսկ առաջանալու դեպքում ՀՀ ՊՆ-ն հանդես կգա առանձին, հատուկ հայտարարությամբ»,–գրել է նա։

ԱԱԾ-ն հորդորում է սոցիալական կայքերում կասկածելի տեղեկատվություն հանդիպելիս դիմել իրենց

Նշենք, որ ՀՅԴ–ն արդեն հայտարարել է, որ պատրաստ է իր ողջ ուժերով կանգնել հայոց բանակի կողքին։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

15
թեգերը:
Շուշան Ստեփանյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Արցախ