Շտապօգնության մեքենա. արխիվային լուսանկար

Խոշոր վթար Կոտայքում. տուժածներից մեկը հղի կին է

52
(Թարմացված է 20:21 16.09.2020)
Տուժածներից երկուսը մարզային հիվանդանոցում են, մյուս երկուսին մայրաքաղաք են տեղափոխել։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Այսօր` սեպտեմբերի 16–ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 18:30-ի սահմաններում Կապուտան գյուղից դեպի Կոտայք գյուղ տանող ճանապարհահատվածում բախվել են Opel և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 մարդ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել. նրանցից մեկը հղի կին է։

Կայքի հաղորդմամբ՝ վիրավոր հղի կինն ու ևս մեկ տուծաժ տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ մյուս 2 տուժածներին շտապօգնության մեքենայով Երևան են տեղափոխել։

Նրանք «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում են:

Իրավապահները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև վթարի հանգամանքները։

Վթար Եղվարդ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

52
թեգերը:
Տուժածներ, Կոտայք, հղի, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2769)
Ըստ թեմայի
Իջևան-Երևան «ԳԱԶելը» վթարի է ենթարկվել. կան տուժածներ
«Գլուխս բարձրացնեմ, տեսնեմ` սպիտակ ավտոն մտել է կրպակի մեջ». «խառը» վթար Երևանում
Վթար և վրաերթ Երևանի Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում
Զինվորական համազգեստ

Արցախի ՊՆ-ն սահմանին նահատակված զինծառայողների նոր ցանկ է հրապարակել

348
(Թարմացված է 08:18 28.09.2020)
Նահատակներից 4-ը 18-ամյա զինծառայողներ են, ամենամեծը 41 տարեկան է:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Արցախի հանրապետության մամուլի ծառայությունը հրապարակել է արցախա-ադրբեջանական սահմանին սկսված բախումների հետևանքով նահատակված զինծառայողների անունները:

Ներսիսյան Սասուն Գրենիկի, ծնվ. 2002թ.

Խաչատրյան Խորեն Յուրայի, ծնվ. 1983թ.

Գրիգորյան Արմեն Նիկոլայի, ծնվ. 1984թ.

Աղասարյան Յուրի Հայկի, ծնվ. 2001թ.

Աճեմյան Գարիկ Արամի, ծնվ. 2002թ.

Գալոյան Գևորգ Մարզպետի, ծնվ. 2001թ.

Աբրահամյան Գուրգեն Վարդանի, ծնվ. 2001թ.

Յարավյան Գոռ Հրանտի, ծնվ. 2002թ.

Ափոզյան Հովհաննես Օնիկի, ծնվ. 2000թ.

Հովհաննիսյան Արեն Կարենի, ծնվ. 2002թ.

Բեգլարյան Հայկազ Աշոտի, ծնվ. 2000թ.

Գաբրիելյան Էրիկ Ռոմայի, ծնվ. 1979թ.

Հայրապետյան Գուրգեն Էդուարդի, ծնվ. 1988թ.

Մովսիսյան Արթուր Սլավիկի, ծնվ. 1981թ. 

Միխայելյան Վազգեն Լևոնի, ծնվ. 1998թ.

Ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր ևս 16 զոհի մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհերից բացի, հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

 

348
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Երևան, արխիվային լուսանկար

Ամռան շունչը դեռ կպահպանվի. եղանակի տեսություն

19
(Թարմացված է 21:19 27.09.2020)
Ըստ օդերևութաբանական կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 28-30-ը և հոկտեմբերի 1-2-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ

Ըստ օդերևութաբանական կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Պատերազմի ժամանակ մենք բոլորս զինվորներ ենք. Արյունաբանականի հերթը Երևանում

Երևանում այսօր և առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +29-ից +31, երեկոյան՝ +24-ից +26 աստիճանի սահմանում:

19
թեգերը:
օդի ջերմաստիճան, եղանակ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
«Ենթադրում եմ, որ լրատվական կայքերը նախօրոք են կոտրել»․ Սամվել Մարտիրոսյան
Մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք ու հաղթենք. ԵԿՄ-ն պատրաստ է մեկնել Արցախ
Սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման
Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կարձագանքի Ադրբեջանի քայլերին. նախագահ
Военные каски

Եվս 15 զոհ. ՊՆ-ն նոր անուններ է հրապարակել

0
(Թարմացված է 08:25 28.09.2020)
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ադրբջանի ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների անունները:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Զոհվածներն են՝

Ներսիսյան Սասուն Գրենիկի, ծնվ. 2002թ.,

Խաչատրյան Խորեն Յուրայի, ծնվ. 1983թ.

Գրիգորյան Արմեն Նիկոլայի, ծնվ. 1984թ.

Աղասարյան Յուրի Հայկի, ծնվ. 2001թ.

Աճեմյան Գարիկ Արամի, ծնվ. 2002թ.

Գալոյան Գևորգ Մարզպետի, ծնվ. 2001թ.

Աբրահամյան Գուրգեն Վարդանի, ծնվ. 2001թ.

Յարավյան Գոռ Հրանտի, ծնվ. 2002թ.

Ափոզյան Հովհաննես Օնիկի, ծնվ. 2000թ.

Հովհաննիսյան Արեն Կարենի, ծնվ. 2002թ.

Բեգլարյան Հայկազ Աշոտի, ծնվ. 2000թ.

Գաբրիելյան Էրիկ Ռոմայի, ծնվ. 1979թ. Հայրապետյան Գուրգեն Էդուարդի, ծնվ. 1988թ.

Մովսիսյան Արթուր Սլավիկի, ծնվ. 1981թ.

Միխայելյան Վազգեն Լևոնի, ծնվ. 1998թ.:

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020