ԱԺ

Փաշինյանն առաջարկում է տուգանել ամբիոնից առանց դիմակի ելույթ ունեցող պատգամավորներին

48
(Թարմացված է 18:43 16.09.2020)
Տուգանքը կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ վարչապետն արդյունավետ միջոց է որակել` նշելով, որ համավարակի սկզբում դիմակ չդնելու հետևանքով վարակվածների թվերն աճեցին ու վերահսկողությունից դուրս եկան։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով տուգանքների խնդրին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց տուգանել ամբիոնից առանց դիմակի ելույթ ունեցող պատգամավորներին։

«Արտոնյալներ կան, որ ԱԺ ամբիոնից ելույթ են ունենում ու չեն տուգանվում»,– ասաց վարչապետը` հավելելով, որ այդ թեմայով այսօր զրույց է ունեցել նաև ԱԺ նախագահի հետ։

Ի դեպ, այսօրվա նիստի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը առանց դիմակի ամբիոնին մոտեցող պատգամավորներից ոմանց հորդորում էր դիմակ դնել։

«Ես այդ դիսկուրսն ընդհանրապես չեմ հասկանում։ Մենք ասում ենք` դիմակ կրեք, սիրելի քաղաքացիներ, որպեսզի կորոնավիրուսի ճգնաժամն էլ հաղթահարենք, սահմաններն էլ բացվեն, չվերթներն էլ բացվեն, տնտեսությունն էլ բացվի, և մենք վերադառնանք մեր բնականոն կյանքին։ Հիմա դուք ասում եք` մի՛ տուգանեք։ Իսկ քաղաքացիներին երբևէ կոչ արել եք` դիմակ կրել»,– ասաց Փաշինյանը։

10–200 հազար դրամ. ոստիկանությունը հիշեցնում է կարանտինի ընթացքում գործող տուգանքների չափը

Տուգանքը կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ վարչապետն արդյունավետ միջոց որակեց` նշելով, որ համավարակի սկզբում դիմակ չդնելու հետևանքով վարակվածների թվերն աճեցին ու վերահսկողությունից դուրս եկան։

«Հայաստանում դիմակ չկրելու համար տուգանքներն աշխարհում երևի ամենացածրն են»,– հայտարարեց Փաշինյանը։

Մեկնաբանելով դժգոհությունները, թե դիմակները թանկ են, Փաշինյանը խորհուրդ տվեց դրանք տանը կարել և ինքնաշեն դիմակներ դնել։

 

48
թեգերը:
Պատգամավոր, ԱԺ, Նիկոլ Փաշինյան, Տուգանք, դիմակ, Հայաստան
Ըստ թեմայի
Առանց դիմակի համբուրվել չի կարելի․ ում են տուգանում հայ ոստիկանները և ինչի համար
Դպրոցականները պետության հաշվին կապահովվեն բժշկական դիմակներով ու ախտահանիչներով
Դիմակներով ու նոր կանոններով. Հայաստանում հնչեց «Առաջին զանգը»
Սևազգեստ աղջիկներ, ասֆալտին փռված դիմակներ. ինչ էր կատարվում Մաշտոցի պողոտայում. տեսանյութ
Ոստիկաններ. 25 փետրվարի, 2021

Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն

1
Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։

1
Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը

Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է

2
(Թարմացված է 12:09 03.03.2021)
Վարչապետն ինքն է զանգահարել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին ու առաջարկել քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի այսօրվա հանդիպումը չի կայանա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Մարուքյանը։

«Այսօր չի ստացվի։ Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, վաղը կկայանա», - հավելեց Մարուքյանը։

Հիշեցնենք` երեկ հայտնել էինք, որ Փաշինյանն առավոտյան զանգել է Մարուքյանին և առաջարկել է քննարկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդի առաջարկը, նաև օրակարգում առկա այլ առաջարկներ` քաղաքական ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով։

2
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան