Արխիվային լուսանկար

Կանոնավոր ուղևորափոխադրումների հարցը կլուծվի. ՀՀ փոխվարչապետը կոնկրետ օր է նշել

301
(Թարմացված է 17:27 16.09.2020)
Միասնական կանոններ ունենալու համար, փոխվարչապետի համոզմամբ, ԵԱՏՄ–ն ունի բավարար գործիքակազմ, և հարցն արդեն իսկ միության օրակարգում է։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների վեսկսման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի հոկտեմբերի 8-9-ին կայանալիք ԵԱՏՄ խորհրդի նիստում։ Այսօր ԱԺ –ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկությունը հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Քանի որ նախատրամադրվածություն կա բոլոր երկրների մոտ այդ խնդիրն իրոք կարգավորելու, լուծելու և մաքսիմալ թուլացնելու սահմանափակումները, այս պահին ԵԱՏՄ–ում արդեն իրականացվում է հավելվածի նախագծում։ Նախնական լուծումները կլինեն թեստերի փոխճանաչման գործընթացի շրջանակներում։ Չեմ կարծում, որ որևէ երկիր իր սահմանները մոտ ժամանակներում ազատ բացի»,– ասաց նա։

Միասնական կանոններ ունենալու համար, փոխվարչապետի համոզմամբ, ԵԱՏՄ–ն ունի բավարար գործիքակազմ, և հարցն արդեն իսկ միության օրակարգում է։

Հիշեցնենք` կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել և սահմանվել են պարտադիր պահանջներ։

Օգոստոսի 12-ին կառավարությունը որոշեց Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Սակայն արտակարգ դրության ռեժիմում մեղմացումներ են եղել, որոնցից մեկն էլ օտարերկրացիների առջև ՀՀ օդային սահմանը բացելն է։

Օդային ուղիներով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Զննություն անցնելուց հետո ՀՀ մուտք գործող անձը ենթակա է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետով, եթե ախտանիշներով պայմանավորված վերջինիս նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցառում։

Ո՛չ թեստի պատասխան են ուզում, ո՛չ մեկուսացնում. Ուկրաինան Հայաստանի համար բացել է սահմանը

Բացի այդ, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է ինքնակամ, վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություն: Ընդ որում, մեկուսացման ընթացքում ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում համապատասխան լաբորատորիաների մասնագետների այցի միջոցով։ ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

ՊՇՌ հետազոտությունը իրականացվում է գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում։

301
թեգերը:
կորոնավիրուս, «Զվարթնոց» օդանավակայան, չվերթ, Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞ր ավիաընկերություններն են վերսկսել կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան
Մերձբալթյան երկրներում ՀՀ դեսպանն ասել է` երբ կմեկնարկեն Ռիգա-Երևան կանոնավոր չվերթերը
«Աերոֆլոտը» չեղարկել է մի շարք քաղաքներ, այդ թվում՝ դեպի Երևան կանոնավոր չվերթերը
Զինվորական համազգեստ

Արցախի ՊՆ-ն սահմանին նահատակված զինծառայողների նոր ցանկ է հրապարակել

690
(Թարմացված է 08:18 28.09.2020)
Նահատակներից 4-ը 18-ամյա զինծառայողներ են, ամենամեծը 41 տարեկան է:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Արցախի հանրապետության մամուլի ծառայությունը հրապարակել է արցախա-ադրբեջանական սահմանին սկսված բախումների հետևանքով նահատակված զինծառայողների անունները:

Ներսիսյան Սասուն Գրենիկի, ծնվ. 2002թ.

Խաչատրյան Խորեն Յուրայի, ծնվ. 1983թ.

Գրիգորյան Արմեն Նիկոլայի, ծնվ. 1984թ.

Աղասարյան Յուրի Հայկի, ծնվ. 2001թ.

Աճեմյան Գարիկ Արամի, ծնվ. 2002թ.

Գալոյան Գևորգ Մարզպետի, ծնվ. 2001թ.

Աբրահամյան Գուրգեն Վարդանի, ծնվ. 2001թ.

Յարավյան Գոռ Հրանտի, ծնվ. 2002թ.

Ափոզյան Հովհաննես Օնիկի, ծնվ. 2000թ.

Հովհաննիսյան Արեն Կարենի, ծնվ. 2002թ.

Բեգլարյան Հայկազ Աշոտի, ծնվ. 2000թ.

Գաբրիելյան Էրիկ Ռոմայի, ծնվ. 1979թ.

Հայրապետյան Գուրգեն Էդուարդի, ծնվ. 1988թ.

Մովսիսյան Արթուր Սլավիկի, ծնվ. 1981թ. 

Միխայելյան Վազգեն Լևոնի, ծնվ. 1998թ.

Ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր ևս 16 զոհի մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհերից բացի, հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

 

690
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Երևան, արխիվային լուսանկար

Ամռան շունչը դեռ կպահպանվի. եղանակի տեսություն

21
(Թարմացված է 21:19 27.09.2020)
Ըստ օդերևութաբանական կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 28-30-ը և հոկտեմբերի 1-2-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ

Ըստ օդերևութաբանական կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Պատերազմի ժամանակ մենք բոլորս զինվորներ ենք. Արյունաբանականի հերթը Երևանում

Երևանում այսօր և առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +29-ից +31, երեկոյան՝ +24-ից +26 աստիճանի սահմանում:

21
թեգերը:
օդի ջերմաստիճան, եղանակ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
«Ենթադրում եմ, որ լրատվական կայքերը նախօրոք են կոտրել»․ Սամվել Մարտիրոսյան
Մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք ու հաղթենք. ԵԿՄ-ն պատրաստ է մեկնել Արցախ
Սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման
Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կարձագանքի Ադրբեջանի քայլերին. նախագահ
Хусейн Айджан

Քահանաները փաստաթղթեր են ուզում. Բուլանըխի հայերը կանգնել են երկընտրանքի առաջ

0
(Թարմացված է 16:52 25.09.2020)
Արևմտյան Հայաստանի հայերն աստիճանաբար թոթափում են վախն ու հրապարակային խոսում իրենց ինքնության մասին, նույնիսկ փորձում կապեր հաստատել Արևելյան Հայաստանում։ Այս անգամ իր հայկական արմատների մասին խոսելու ցանկություն հայտնեց Մուշի Բուլանըխ բնակավայրի մեր հայրենակիցը։

Բուլանըխը պատմականորեն եղել է Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում։ Կենտրոնը Կոփ ավանն է։ Այստեղ սերնդեսերունդ իրար են փոխանցել Սասունցի Դավթի դյուցազներգությունը։ 1909 թվականին Բուլանըխն ուներ 63 գյուղ, որից 29-ը` հայաբնակ։ Ցեղասպանությունից հետո Բուլանըխի բնակչությունն աճել է, զուգահեռ աճել է նաև տեղացի հայերի թիվը։ Մինչև վերջին 10 տարին Բուլանըխի հայերը ևս ծպտյալ էին՝ հիմնականում ներկայանում էին թուրք կամ քուրդ։ Այսօր տեղի հայերից հատուկենտ մարդ կներկայանա քրդի կամ թուրքի ինքնությամբ։

Город Булан в провинции Муш
© Sputnik / Nairi Hokhikyan
Բուլանըխ

«Իմ անունը Հուսեյն Այջան է։ Ծնվել, մեծացել և այսօր էլ ապրում եմ Մուշի Բուլանըխում։ Հայրական պապս և տատս Յոնջալուից էին։ Պապիկիս անունը Խաչատուր էր։ Ես միայն 30 տարեկանում իմացա իմ հայ լինելու մասին։ Ծնողներս խնամքով թաքցրել էին՝ մտածելով իմ անվտանգության մասին։ Ես իմ հայկական արմատների մասին պատահաբար իմացա հորեղբորիցս, իսկ հայկական հայրենիքի մասին` մեր նկուղում գտնված օրագրից, և դա ինձ ներշնչեց փնտրել ազգականներիս Թուրքիայի տարածքում և ամբողջ աշխարհում»,-պատմում է մեր մշեցի հայրենակիցը։

«Հայ լինելը պատիվ է ինձ համար». մահմեդական Ֆերդին ուզում է Տերունական աղոթքը սովորել

Хусейн Айджан
© Sputnik / Nairi hokhikyan
Հուսեյն Այջան

Հուսեյնի հետ Երևանում ծանոթացա։ Արևելյան Հայաստան էր եկել՝ ծանոթանալու քրիստոնեական ավանդույթներին ու գաղափարախոսությանը։ Ասում էր՝ իր նման շատ հայեր Արևմտյան Հայաստանում երկընտրանքի առաջ են կանգնել՝ լինել մահմեդական հա՞յ, թե՞ մկրտվել և դառնալ քրիստոնյա։ Առաջինի դեպքում իրենք լիարժեք հայ չեն կարողանա զգալ իրենց, նաև ընդունված չեն քրիստոնյա հայերի կողմից, մկրտվելու դեպքում դավաճանած կլինեն իրենց կրոնական հայացքներին, քանի որ քրիստոնեության իրական խոսքը դեռևս չեն յուրացրել։

«Չնայած դրան՝ պետք է ասեմ, որ Արևմտյան Հայաստանում բնակվող ծպտյալ հայերը հիմնականում առերես, ձևական առումով են մահմեդականության հետևորդներ։ Մարդիկ որևէ կրոնի չեն պատկանում, մեր կրոնը մեր հայրենիքն է և մեր ժողովուրդը։ Ես իհարկե շատ կուզեմ քրիստոնյա լինել, բայց մենք մերժված ենք հայ առաքելական եկեղեցու կողմից։ Քահանաները փաստաթղթեր են ուզում մեր հայկական արմատների մասին, բայց նույն քահանաները լավ գիտեն, որ արխիվները խնամքով մաքրված են, և հայկականության մասին վկայությունների մեծ մասը ոչնչացվել է»,– ասաց Հուսեյնը։

Նա Մուշում բիզնեսով է զբաղվում։ Ասում է՝ նախկինում դժվար էր բարձրաձայն խոսել հայ լինելու մասին և ազատ ապրելու հնարավորություն ունենալ։ Այսօր հայ լինելն առավելություն է, այնքան մեծ առավելություն, որ հաճախ քրդերն իրենք են հայ ներկայանում հաջողության հասնելու համար։ Հարցնում եմ պատճառի մասին, ասում է` թուրքական իշխանությունը ձգտում է հայերին տրվող լայն հնարավորություններով սահմանափակել քրդերի հնարավորությունները, իսկ հետո գուցե նաև հայերին շարունակի ճնշել։

«Ասացին, որ ես քուրդ եմ». 111 տարի ապրած մշեցի Ջեմիլն ու նրա որդի Սերոբը

Այսօր Արևմտյան Հայաստանի հայերն ունեն իրենց ինքնությամբ ապրելու և միավորվելու փորձ, և դա հնարավորինս զարգացնելը բխում է նաև այնտեղ ապրող մեր հայրենակիցների շահերից։

Հուսեյնը ոչ միայն Արևելյան Հայաստանի և սփյուռքի հայերին, այլև հայ առաքելական եկեղեցուն կոչ է անում ընդունել իրենց այնպես, ինչպես մյուս հայերին. ի վերջո, Արևմտյան Հայաստանում ապրող հայերը նույնպես հայ են, թեկուզ հիմնականում մահմեդական, բայց ոչ իրենց մեղքով։ Բացի այդ, նրա խոսքով` մահմեդականությունը ևս մարդասիրական կրոն է։

«Քիչ մե գիդինք հայերեն»․ ժամանակակից Թուրքիայի կենտրոնում թաքնված հայերի ուրույն աշխարհը

Մուշի Բուլանըխում ապրող մեր հայրենակիցը խնդրում է Արևմտյան Հայաստանում իր տուն հաճախ այցելել և նվերի փոխարեն տանել հայերենի դասագրքեր․ դա տեղացի հայերին ոգևորելու և ազգային ինքնությանն ավելի մոտենալու ամենակարճ ճանապարհն է։

0
թեգերը:
հայեր, հայ, Մուշ, Արևմտյան Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ են փնտրում թուրքերը Սուրբ Կիրակոսի հիմքերի մեջ. Դիարբեքիրի եկեղեցու մոգական ուժը
«Ես հայ եմ, բայց...». Սասունում ապրող Խաչիկը պահպանում է տեղի գերեզմանները
Որպես քուրդ ապրած հայն ու նրա սասունցի ազգականները. հանդիպում 100 տարի անց