Դավիթ Տոնոյան

«Համոզված եղեք` մեր գործողությունները համարժեք են». Տոնոյանը խոսեց հայերի կորստի մասին

173
(Թարմացված է 17:06 16.09.2020)
Պաշտպանության նախարարն Ազգային ժողովում ասաց, որ հուլիսյան գործողությունների դադարից հետո Տավուշի ուղղությամբ հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն ամրաշինական աշխատանքներ են իրականացնում` չեզոքացնելով հայկական դիրքապահների և դիրքերի առավելությունը։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով այսօրվա դեպքին, երբ հակառակորդի կրակոցներից զինծառայող էր զոհվել։

«Այս իրավիճակն արդեն երկու շաբաթ է, ինչ կա։ Այս ընթացքում օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք։ Մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել, սակայն երեկ ադրբեջանական կողմը վիրավոր ուներ և տեղեկություն տարածեց այս ամենի մասին»,–ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով` իրավիճակի առնչությամբ ինֆորմացիան տրամադրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` ասելով, որ առկա չեն իրավիճակի զարգացումների ռիսկերի նվազեցման որևէ մեխանիզմ։

Տոնոյանը վստահեցրեց` հայկական ԶՈՒ–ն համապատասխան միջոցներ է ձեռնարկել, ինչի առնչությամբ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր մտահոգությունն ու բանակի զգոնությունը բարձրացրել։

«Համոզված եղեք, որ մեր գործողությունները համարժեք են»,–վստահեցրեց նախարարը։

Նա ասաց նաև, որ հուլիսյան գործողությունների դադարից հետո Տավուշի ուղղությամբ հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են։

Սակայն, ըստ նախարարի, հույս ունեն, որ առաջիկայում լարվածությունը կնվազի և բանակցությունների միջոցով կլուծվեն հարցերը։

Հակառակորդի կրակոցից ՀՀ մարտական դիրքերից մեկում զինծառայող է զոհվել

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով այսօր հյուսիս–արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Թամազյանը։

Sputnik Արմենիային հայտնի էր դարձել, որ զոհված զինծառայողը Վանաձորի բնակիչ է և երկու անչափահաս երեխա ունի։

Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ–ն հերքել էր ադրբեջանական կողմի լուրերը, որ հայկական ԶՈՒ–ի կրակոցների հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։

173
թեգերը:
Ադրբեջան, Զոհ, Զինվոր, Դավիթ Տոնոյան
Ըստ թեմայի
Ադրբեջանի ՊՆ–ն հերթական կեղծ լուրն է տարածել. Հայաստանը հերքում է
Արցախը պատրաստ է անհամաչափ հակահարված տալ նախահարձակ Ադրբեջանին. Արայիկ Հարությունյան
Նախապայման դնում է Ադրբեջանը. Փաշինյանն արձագանքել է համանախագահների առաջարկին
Ադբեջանական զրահատեխնիկա,  արխիվային լուսանկար

Հայկական կողմը ադրբեջանական տանկ է ոչնչացրել ականանետով. Հովհաննիսյան

32
(Թարմացված է 15:48 29.09.2020)
Ադրբեջանական խոցված զրահատեխնիկայի թիվն անընդհատ ավելանում է

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայ հրետանավորները ադրբեջանական տանկ են ոչնչացրել ականանետով։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր հրետանավորները վիրտուոզ են։ Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

32
Գյուղ Նորակերտ, Գեղարքունիքի մարզ

Նորակերտ գյուղում ՀՀ զինված ուժերը երկու ԱԹՍ են խոցել

64
(Թարմացված է 15:45 29.09.2020)
Տղամարդիկ գյուղամեջում նստած են եղել, երբ տարօրինակ ձայն են լսել ու տեսել, որ այրվող ինչ–որ օբյեկտ է ընկնում։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի մոտակայքում ՀՀ ԶՈՒ–ն այսօր 2 ԱԹՍ է խոցել։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ ԱԹՍ–ներից մեկն ընկել է դաշտերից մեկում. տեղում մեծ փոս է առաջացել։ 

Տեղի բնակիչներից Մասիս Մարտիրոսյանը պատմել է մեր թղթակցին, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 14։00-ի շրջանում։

«Տեղի բնակչությունը հավաքված էր գյուղամեջում։ Նկատեցինք, որ վառվող օբյեկտ է իջնում ու ինչ–որ ձայն է գալիս։ Կանայք և երեխաներն իրար խառնվեցին, կանայք սկսեցին երեխաներին ներս տանել` անգամ չիմանալով, թե ով ում երեխային է վերցնում։ Մենք տղամարդկանցով շտապեցինք դեպքի վայր։ Երբ հասանք՝ պայթյունը որոտացել էր»,–ասաց Մարտիրոսյանը։

Դրանից հետո հակաօդային պաշտպանությունը եկել ու ԱԹՍ–ի կտորները հեռացրել է տարածքից։

Գյուղի բնակիչ Լեռնիկն էլ իր հերթին պատմում է, որ գյուղում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք չի տարհանվել։ Գյուղում տղամարդկանց մի  մասը գնացել է ճակատ, մյուսը սպասում է։ Լեռնիկը նույնպես սպասում է իր հերթին։ Նորակերտում ապաստարաններ էլ կան։

Վարդենիսում ադրբեջանական կրակոցից խաղաղ բնակիչ է զոհվել. ՀՀ ԱԳՆ

«Հեչ որ չէ` կոմպոտ պահելու պադվալ ունենք, կիջնենք էնտեղ ու կսպասենք։ Մեր զինվորները պետք է իմանան, որ իրենց թիկունքն ուժեղ է»,–ասաց տղամարդը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։

Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։

64
թեգերը:
հայ-ադրբեջանական, Գեղարքունիքի մարզ, անօդաչու թռչող սարք, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020