ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստանի»` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի նախաձեռնությունն ավելի կուժեղացնի նախարարությանը։ Նախաձեռնության քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից նման հայտարարություն արեց ինքը` Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով` սա ևս մեկ առիթ է նախարարության իրականացրած ծրագրերը հանրությանը ներկայացնելու։ Նախարարը ներկայացրեց կրթական բարեփոխումների ժամանակացույցով նախանշված փոփոխությունները, ինչպես նաև իր անցած քաղաքական ուղին։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը, սակայն, նկատեց, որ նախարարի խոսքերը չեն համապատասխանում գործողություններին։
«Դպրոցների կառավարման խորհուրդներում շարունակում են մնալ քաղաքական անձինք, բուհերի կառավարման խորհուրդներում շարունակում են մնալ քաղաքական մարդիկ։ Ավելին` դպրոցների կառավարման խորհուրդներից քաղաքական նպատակներով հեռացվում են մարդիկ այն պատճառով, որ ձեզ դուր չի եկել նույնիսկ ոչ թե իրենց, այլ իրենց բարեկամի ելույթը։ Դպրոցներում շարունակում է տիրել նույն վախի մթնոլորտը, և ուսուցիչները մեզ զանգում, բողոքում են տարբեր բաներից, բայց ասում են` հանկարծ մեր դպրոց չգաք, մեր անունը չտաք»,– ասաց Գորգիսյանը։
«Արայիկ, հեռացիր». ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցների բերման են ենթարկում
Ի պատասխան Արայիկ Հարությունյանն առաջարկեց կարդալ իր ֆեյսբուքյան էջի մեկնաբանությունները։
«Տեսեք` ինչքան ուսուցիչ է այնտեղ քոմենթում, ու ոչ մեկին դեռ ոչ մի բան չի եղել։ Ու եթե որևէ մեկն ասել է, որ իր բարեկամի ելույթից հեռացվել է կառավարման խորհրդից, նա ստում է, ու դուք պետք է ասեք, թե ով է ձեզ նման բան ասել, որ նա պատասխանատվության ենթարկվի իր ստի համար,– ասաց նա,– Լո՞ւրջ եք ասում։ Ուսուցիչը երբեք այսքան ազատ չի եղել, որքան հիմա»։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նախարարին դիմելով` ասաց, որ ոլորտի կառավարման վերաբերյալ հանրային դժգոհույուն կա, որից խուսափել հնարավոր չէ։
Արայիկ Հարությունյանի համակարգած ոլորտներում առկա դժգոհությւնների պատճառով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովում հարցապնդում է իրականացրել նախարարի հրաժարականի պահանջով։
Նախարարի հետ հարցուպատասխանից հետո Ազգային ժողովն իրականացնելու է քվեարկություն՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։
Միջադեպ ԱԺ-ում. նախարարի հրաժարականի պահանջով պաստառը թույլ չեն տվել տանել դահլիճ
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի այսօրվա հանդիպումը չի կայանա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Մարուքյանը։
«Այսօր չի ստացվի։ Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, վաղը կկայանա», - հավելեց Մարուքյանը։


