Մարտական հենակետ, արխիվային լուսանկար

Զոհված զինծառայողը երկու անչափահաս երեխա ունի. մանրամասներ

1815
(Թարմացված է 15:59 16.09.2020)
Մարտական դիրքում հակառակորդի կրակոցներից զոհված Հովիկ Թամազյանը մեկ տղա և մեկ աղջիկ ունի։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Հակառակորդի կրակոցներից մահացած 29-ամյա Հովիկ Թամազյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ է։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով այսօր հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Թամազյանը։

«Հովիկ Թամազյանն ապրում էր ընտանիքի հետ. ամուսնացած էր, և երկու անչափահաս երեխա (տղա և աղջիկ) ունի` 2018 և 2013 թվականներին ծնված»,–ասաց Ասլանյանը։

200-ով ավելի կրակոց հայ դիրքապահների ուղղությամբ․ Արցախի ՊՆ ամփոփել է շաբաթը

Նա հայտնեց նաև, որ զոհված զինծառայողը մեծացել է առանց հայրական խնամքի, և հիմա էլ ապրում էր մոր հետ։

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր նաև, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ:

Տեղեկություններ կան, որ օտարերկրյա ահաբեկիչ զինյալներ են տեղափոխվել Ադրբեջան. Մնացականյան

1815
թեգերը:
Վանաձոր, Անդրեյ Ղուկասյան (Լոռու մարզպետ), երեխա, Զոհ, զինծառայող, Հայաստան
Ըստ թեմայի
Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել. ևս 199 զինծառայող պարգևատրվել են
ՀՀ-ում մեկնարկել է ռուսաստանցի զինծառայողների հետ համատեղ զորավարժությունը
Դավիթ Տոնոյանը պարգևատրել է ռուս զինծառայողներին
«Տանկային դուետ և վալս». ՀՀ-ում ռուսական ռազմակայանի զինծառայողները նշել են Տանկիստի օրը
ԿԳՄՍՆ

Գրիշա Թամրազյանի դեմ քրգործ է պատրաստվո՞ւմ. փոխնախարարի հրաժարականի հետքերով

17
(Թարմացված է 18:55 24.09.2020)
Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնում են, որ Թամրազյանը շուտով հանդես կգա հայտարարությամբ և կփաստարկի իր հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին նախարարությունից:

Համաձայն Sputnik Արմենիայի աղբյուրների` Թամրազյանը շուտով հանդես կգա հայտարարությամբ և իր հրաժարականը կփաստարկի Արայիկ Հարությունյանի հետ անհամաձայնություններով, բայց փոխնախարարի հրաժարականի իրական պատճառը նրա դեմ պատրաստվող քրեական գործն է։

Նշենք, որ նրա նախորդը` ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, 2019-ի դեկտեմբերին ձերբակալվել էր կաշառակերության կասկածանքով։

Գրիշա Թամրազյանի անվան հետ են կապում նաև ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատի հանձնումը, ինչպես նաև ՀՊՏՀ գիտխորհրդի կողմից ռեկտոր ընտրված, սակայն կառավարության կողմից դեռևս չնշանակված Դիանա Գալոյանը համարվում է Թամրազյանի «կադրը»։

«Կարո՞ղ եմ ասել` այսօր ոչ մի պաշտոնյա կաշառք չի վերցնում». Փաշինյանը խոսեց բացթողումներից

17
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Հայաստան
Ըստ թեմայի
«Լո՞ւրջ եք ասում». ԿԳՄՍ նախարարը պատասխանում է իր հրաժարականը պահանջողների հարցերին
ԲՀԿ-ն չի բացառում, որ Հարությունյանի հրաժարականի պահանջով փողոցային պայքարի դուրս կգան
Իհարկե վերադառնում եմ. Արսեն Թորոսյանը հրաժարական տալու մտադրություն չունի
Սահմանադրական դատարան

ՍԴ նախագահի պաշտոնում միայն մեկ թեկնածու մնաց. հայտնի է` ով է նա

52
(Թարմացված է 18:55 24.09.2020)
ՍԴ նախագահի համար առաջադրված թեկնածուն ինքնաբացարկ է ներկայացրել, սակայն կա ևս մեկ թեկնածու։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Սահմանադրական դատարանն այսօր էլ նոր նախագահ չընտրեց. ՍԴ նիստը կշարունակվի վաղը։ Նիստից հետո տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

«Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի համար կար երկու թեկնածություն` մեկ ինքնաառաջադրում և մեկ էլ առաջադրում։

Առաջադրված թեկնածուն ինքնաբացարկ հայտնեց և մնաց միայն ինքնաառաջադրվածը»,–ասաց Շաթիրյանը։

Նրա խոսքով` ՍԴ նախագահի միակ թեկնածուն ծրագրային ելույթով հանդես եկավ, նրան հարցեր ուղղեցին։

Հարցին, թե ո՞վ է այդ միակ թեկնածուն` Շաթիրյանը պատասխանեց, որ մամուլում արդեն իսկ լուրեր կան այդ մասին։

Նշենք, որ լրատվամիջոցներում վաղուց էին լուրեր շրջանառվում, որ ՍԴ նախագահ է ընտրվելու ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը։
Շաթիրյանն ասաց` եթե մամուլում շրջանառվող լուրերն ինքնաառաջադրվող թեկնածուի մասով չեն հերքվել, ուրեմն` դրանք ճիշտ են։

ՍԴ նիստը կշարունակվի վաղը, ժամը 10։30-ին։

«Եթե չգտնեմ իմ թեկնածուին, բոլորին դեմ կքվերակեմ». Հրայր Թովմասյանը կմնա՞ ՍԴ-ում

Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ ընտրելու օրակարգով ՍԴ–ում նիստ է անցկացվում դեռ երեկվանից` սեպտեմբերի 23-ից։ Ինչ վերաբերվում է Խունդկարյանին, ապա նա ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրվել Դատավորների ընդհանուր խորհրդի կողմից, իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը։ Խունդկարյանը դատական համակարգում աշխատել է 1992 թվականից, 2001 թվականից սկսած՝ որպես դատավոր:

Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:

52
թեգերը:
Սահմանադրական դատարան
Ըստ թեմայի
ՍԴ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Սահմանադրական դատարանի նիստն ավարտվեց, նախագահ չընտրեցին. ե՞րբ սպիտակ ծուխ դուրս կգա ՍԴ-ից
Աբսուրդի ժանրից. ինչի՞ կհանգեցնի Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորումը