Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց

«Արայիկ, հեռացի՛ր». ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում

75
(Թարմացված է 16:45 16.09.2020)
Ազգային ժողովի դիմաց մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, միևնույն ժամանակ շարունակվում է բողոքի ակցիան։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան Ազգային ժողովի առջև շարունակվում է։

Քիչ առաջ ոստիկանները նաև բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների բերման ենթարկեցին, նրանց թվում «Կամք» հասարակական կազմակերպության նախաձեռնող Վահագն Չախալյանին։

Նրանք մեքենաները կայանել էին փողոցի երթևեկելի հատվածում, իրենց պահանջն էին բարձրախոսներով ներկայացնում, ինչից հետո էլ ոստիկանները մոտեցան, բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին և ևս մեկ քաղաքացու։

Դրանից հետո բողոքի ակցիան շարունակվեց «Արայիկ, հեռացի՛ր» պահանջով։ Չնայած դրան, ակցիայի մասնակիցները տարբեր պաստառներ ունեն՝ «Արայիկ, գրիր դիմում, փրկիր կյանքեր», «Կրթության պանդեմիա», «Արայիկ, դու չես լուսավորում, հեռացիր» և այլն։

Հիշեցնենք, որ  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության վերաբերյալ հարցապնդում է ներկայացրել։ Այս պահին ԱԺ-ում շարունակվում է քննարկումը, որից հետո քվեարկություն է անցկացվելու։

Միջադեպ ԱԺ-ում. նախարարի հրաժարականի պահանջով պաստառը թույլ չեն տվել տանել դահլիճ

75
թեգերը:
Հրաժարական, ՀՀ Ոստիկանություն, ԱԺ, Բողոքի ակցիա, Արայիկ Հարությունյան
Ըստ թեմայի
Ջուլֆալակյանը նախորդ ամիսներին որևէ հարց չի ուղղել ինձ. նախարարը հստակեցում է պահանջում
ՀՅԴ-ի դեմ քրգործերն արկղերով նրանց ուղարկելը մի քանի ժամվա հարց է. Արայիկ Հարությունյան
Իմքայլականները Հարությունյանին հանդուրժում են հեղափոխական լինելու համար. Սամսոնյան
ՌԴ–ում Հայաստանի դեսպանատուն

Բավական է, Արցախի համար բավարար չափով դեղորայք է հավաքվել․ Ռուսաստանում ՀՀ դեսպանատուն

4
Դեսպանատունն ամենօրյա ռեժիմով հանդիպումներ է անցկացնում Հայաստանին և Արցախին աջակցություն ցուցաբերելուն ուղղված ջանքերն ու գործողությունները համակարգելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը կոչ է անում հայրենակիցներին դադարեցնել մասնավոր նախաձեռնությունների ալիքը՝ ուղղված դեղորայք գնելուն ու դրանք Լեռնային Ղարաբաղ ուղարկելուն։ Արդեն իսկ բավական քանակությամբ դեղորայք է հավաքվել։

«Մենք անկեղծ շնորհակալ ենք բոլորին դեղորայք և անհրաժեշտ այլ միջոցների հավաքի հետ կապված նախաձեռնություններին մասնակցելու ու աջակցելու համար։ Արդեն մեծ քանակությամբ դեղորայք է հավաքվել, այս պահին լրացուցիչ օգնության կարիք չկա», - նշված է Facebook-ում դեսպանատան պաշտոնական էջում։

Դեսպանատունն ամենօրյա ռեժիմով հանդիպումներ է անցկացնում Հայաստանին և Արցախին աջակցություն ցուցաբերելուն ուղղված ջանքերն ու գործողությունները համակարգելու համար։  Տեղեկություն ճշտելու համար հայրենակիցները կարող են թեժ գիծ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. + 7(966) 118 - 89-84.; +7 (964) 505-87-59։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

4
թեգերը:
Դեղ, Արցախ, Ռուսաստան, դեսպանատուն
ՄԻԵԴ

Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը խախտի ՄԻԵԴ որոշումը. պարզաբանում է Եղիշե Կիրակոսյանը

33
(Թարմացված է 12:49 30.09.2020)
Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը նման լուրջ խնդիրների առաջ կանգնել է, ուստի չի բացառվում, որ հիմա էլ նման սցենար լինի:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ որոշումը խախտելը կարող է բավականին բարդ հետևանքներ ունենալ։

Երեկ ՄԻԵԴ–ն արցախա–ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների առնչությամբ հայկական կողմի ներկայացրած դիմումի հետ կապված որոշում է կայացրել, որում կոչ է արվում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնցով կխախտվեն մարդու իրավունքները։ Սակայն հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գիշերը կրկին ԱԹՍ–ներով կրակահերթ է բացել։

«Որոշման պայմանները չպահելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է։ Դատարանն Ադրբեջանի այդ քայլին կարող է անդրադառնալ իր ակտով` վճռով։ Դա բավականին լուրջ խախտում է համարվում, և հետևանքները կարող են տարբեր լինել»,–ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով` վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը նման լուրջ խնդիրների առաջ կանգնել է, ուստի չի բացառվում, որ հիմա էլ նման սցենար լինի։

Նշենք, որ ՀՀ–ն Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր դիմել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Հայկական կողմի պահանջը երեք կետից էր բաղկացած` պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

33
թեգերը:
Եղիշե Կիրակոսյան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Ադրբեջան, Հայաստան