ՀՀ ԱԺ

«Ձախողումների շքերթ է». ԼՀԿ-ն պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը

115
(Թարմացված է 15:04 16.09.2020)
Դավիթ Խաժակյանի խոսքով՝ կրթության ոլորտում հեղափոխություն, բարեփոխումներ չկան, դրա համար էլ անհրաժեշտ են գտել ներկայացնելու այդ պահանջը։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Կրթության, մշակույթի, սպորտի, գիտության ոլորտներում «ձախողումների շքերթ է»։ ԱԺ-ի մոտ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ հայտարարեց  Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Նշենք, որ պայմանավորված այն իրավիճակով, որ տիրում է Հարությունյանի համակարգած ոլորտներում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում իրականացվելու է քվեարկություն՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։

«Այն, ինչ մարդիկ պատկերացնում էին, ակնկալում էին, որ հեղափոխությունը պետք է բերեր, դա չի իրականացել։ Կրթության ոլորտում հեղափոխություն, բարեփոխումներ չկան, դրա համար էլ մենք անհրաժեշտ ենք գտել ներկայացնելու այդ պահանջը»,- ասաց Խաժակյանը՝ նշելով, արդեն երկար ժամանակ է՝ Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությունից դժգոհություններ ունեն և՛ ընդդիմության, և՛ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, ոլորտին առնչվող մարդիկ։

ՀՅԴ-ի դեմ քրգործերն արկղերով նրանց ուղարկելը մի քանի ժամվա հարց է. Արայիկ Հարությունյան

Ինչ վերաբերում է, թե ինչպես Ազգային ժողովում կքվեարկի մեծամասնությունը, Խաժակյանը նշեց՝ հույս ունի, որ «Իմ քայլը» չի առաջնորդվի «Лицо приближенное к императору» տրամաբանությամբ։ Նա վստահ է՝ եթե Արայիկ Հարությունյանը լիներ ոչ կուսակցական կամ «ոչ հեղափոխական առաջնորդ», ինչպես ինքն է իր մասին ասում, ապա արդեն մի քանի հրաժարական ներկայացրած կլիներ։

115
թեգերը:
Հրաժարական, Բողոքի ակցիա, ԱԺ, Արայիկ Հարությունյան, Դավիթ Խաժակյան
Ըստ թեմայի
«Ես չեմ վախենում նման բաներից». նախարարը`իր հրաժարականի պահանջի մասին
Սամսոնյանը Միրզոյանին հիշեցրեց անցյալը. ԱԺ խոսնակն արդարացավ՝ չի պատրաստվում մարդ խեղդել
Միջադեպ ԱԺ-ում. նախարարի հրաժարականի պահանջով պաստառը թույլ չեն տվել տանել դահլիճ
Ոստիկաններ. 25 փետրվարի, 2021

Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն

9
(Թարմացված է 12:10 03.03.2021)
Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։ Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

9
Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը

Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է

25
(Թարմացված է 12:09 03.03.2021)
Վարչապետն ինքն է զանգահարել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին ու առաջարկել քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի այսօրվա հանդիպումը չի կայանա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Մարուքյանը։

«Այսօր չի ստացվի։ Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, վաղը կկայանա», - հավելեց Մարուքյանը։

Հիշեցնենք` երեկ հայտնել էինք, որ Փաշինյանն առավոտյան զանգել է Մարուքյանին և առաջարկել է քննարկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդի առաջարկը, նաև օրակարգում առկա այլ առաջարկներ` քաղաքական ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով։

25
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան