ԱԺ, արխիվային լուսանկար

ԱԺ–ն կուսումնասիրի կորոնավիրուսի դեմ կառավարության պայքարի արդյունավետությունը

53
(Թարմացված է 13:47 16.09.2020)
Մինչ նորաստեղծ հանձնաժողովը կանցնի դեպքերի ու հետևանքների ուսումնասիրությանը, Էդմոն Մարուքյանն ահազանգում է նոր խնդիրների մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ԱԺ–ն այսօր՝ սեպտեմբերի 16-ին,  110 կողմ, 5 դեմ ու 0 ձեռնպահ ձայներով հաստատեց Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը քննող հանձնաժողովի կազմը հաստատելու մասին որոշումը։

Այսպիսով` նորաստեղծ հանձնաժողովը բաղկացած կլինի 12 անդամներից, որոնցից 7-ը՝ «Իմ քայլից», 3-ը` ԲՀԿ-ից, 2-ը` ԼՀԿ-ից։

Հիշեցնենք, որ նոր քննիչ հանձնաժողովն արդեն ստեղծված էր` օրենքի ուժով, այն պահից, երբ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես էր եկել նման առաջարկով։

Հանձնաժողովի գործունեությունը սկսելու համար խորհրդարանին մնում էր հաստատել միայն նորաստեղծ մարմնի կազմը` դրանով թույլ տալով հանձնաժողովին իրապես գործել։

Մինչ որոշման ընդունումը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իշխող խմբակցութոյունը որոշել է չխոչընդոտել հանձնաժողովի ստեղծմանը, կառաջադրի հանձնաժողովի անդամներ, թեև չի կարծում, որ հանձնաժողովի աշխատանքն այս փուլում արդյունավետ կլինի։

«Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում համավարակը հաղթահարված չէ, և շատ գիտնականներ, բժիշկներ փորձում են պարզել կորոնավիրուսի իրական ծագումնաբանությունը` առավել արդյունավետ կանխարգելիչ միջոցներ գտնելու համար: Եվ, հետևաբար, մենք մնում ենք այն կարծիքին, որ նման քննիչ հանձնաժողով ստեղծելն այս պահին առնվազն անհասկանալի է, որովհետև այն որևէ էական, շոշափելի արդյունք չի տալու»,– ասաց Մակունցը։

Ինչ է պետք անել կորոնավիրուսի դեմն առնելու համար. վարակաբանության պրոֆեսորի կարծիքը

Քվեարկությունից ու որոշումն ընդունելուց հետո «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ համացանցը ողողված է տեսանյութերով, որտեղ ոստիկանները քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց բռնի ուժով, լացակումած բերման են ենթարկում դիմակ չդնելու համար։

«Ես նախ դատապարտում եմ այդ ոչ իրավաչափ քայլը»,–նշեց Մարուքյանը` կոչ անելով խորհրդարանին ոստիկանությունից պահանջել ծառայողական քննություն անցկացնել նման դեպքերի վերաբերյալ։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ դիմակ չդնելու համար ոստիկաններն իրավունք ունեն տուգանել քաղաքացիներին, բայց ոչ ուժ գործադրել։

53
թեգերը:
Լիլիթ Մակունց, կորոնավիրուս, Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնողներին
Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնության կհասնեն նաև իտալացի ու լեհ բժիշկներ
Եթե ես չանեմ, չեմ կարող ուրիշից ակնկալել․ կորոնավիրուսի դեմ պայքարող կամավորի պատմությունը
Նիդեռլանդները Հայաստանին 200 000 եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Ոստիկաններ. 25 փետրվարի, 2021

Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն

4
(Թարմացված է 12:10 03.03.2021)
Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։ Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

4
Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը

Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է

9
(Թարմացված է 12:09 03.03.2021)
Վարչապետն ինքն է զանգահարել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին ու առաջարկել քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի այսօրվա հանդիպումը չի կայանա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Մարուքյանը։

«Այսօր չի ստացվի։ Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, վաղը կկայանա», - հավելեց Մարուքյանը։

Հիշեցնենք` երեկ հայտնել էինք, որ Փաշինյանն առավոտյան զանգել է Մարուքյանին և առաջարկել է քննարկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդի առաջարկը, նաև օրակարգում առկա այլ առաջարկներ` քաղաքական ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով։

9
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան