Նույնականացման քարտ

Նույնականացման քարտից հրաժարավող քաղաքացիները պետական տուրք կվճարեն․ «Ժողովուրդ»

150
Թերթի տեղեկություններով՝ նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ երկրում գրեթե բոլոր պետական մարմինները, անգամ մասնավոր հատվածի մի մասը, անցում են կատարել էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում այն քաղաքացիները, ովքեր չեն ներկայացնի նույնականացման քարտ կամ կհրաժարվեն նույնականացման քարտ ստանալուց, կվճարեն պետական տուրք: Նման տեղեկություն է հրապարակել «Ժողովուրդ» օրաթերթը:

Նշվում է, որ ՀՀ ոստիկանությունը մտադիր է լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: ՀՀ քաղաքացիները հին նմուշի անձնագիր ստանալու համար պետք է ներկայացնեն նաև նույնականացման քարտ, այսինքն՝ նախապես պետք է նույնականացման քարտ ունենան:

«Պարզվում է՝ նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ երկրում գրեթե բոլոր պետական մարմինները, անգամ մասնավոր հատվածի մի մասը, անցում են կատարել էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի: Ի դեպ, քաղաքացիների կողմից էլեկտրոնային հարթակներում դիմումներ, հարցումներ, հայտեր ներկայացնելիս նույնականացման քարտը պարտադիր է»,- գրում է թերթը:

Հոդվածագիրը նկատում է, որ նույնականացման քարտ ունենալու այս պարտադրանքը ֆինանսական նոր բեռ է քաղաքացու համար: 

Հավելենք, որ նույնականացման քարտ ձեռք բերելու համար պետական վճարը կազմում է 3000 դրամ:

150
թեգերը:
Օրենք, անձնագիր, Հայաստան
Пресс-секретарь МО РА Шушан Степанян

Գործողությունները վաղուց պլանավորված են եղել. Շուշան Ստեփանյան

16
(Թարմացված է 10:14 27.09.2020)
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Facebook սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում»,–գրել է նա։

Ստեփանյանի խոսքով` էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան արցախա–ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հերտակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

16
թեգերը:
հրետակոծություն, Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Արման Թաթոյան

Ադրբեջանի լայնածավալ հարձակումից վնասներ են կրել քաղաքացիական անձինք. ՀՀ ՄԻՊ

102
(Թարմացված է 10:14 27.09.2020)
ՀՀ ՄԻՊ-ն արձանագրում է` բազմաթիվ խաղաղ բնակիչներ տեղեկացնում են, որ գնդակոծության են ենթարկվում Ստեփանակերտը, գյուղերը, քաղաքներն ու մայրաքաղաքը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել` միջազգային հանրությանն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին կոչ անելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը և իրենց ջանքերն ուղղել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կանխարգելմանն ու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության ու անվտանգության ապահովմանը:

«Լայնածավալ բռնությունների հետևանքով արդեն վնասներ է հասցվել քաղաքացիական անձանց։ Լեռնային Ղարաբաղի հայ երեխաների, կանանց և ողջ բնակչության կյանքն ու առողջությունը շատ իրական սպառնալիքի տակ են»,- ասված է Թաթոյանի հայտարարության մեջ:

ՀՀ ՄԻՊ-ն արձանագրում է` բազմաթիվ խաղաղ բնակիչներ տեղեկացնում են, որ գնդակոծության են ենթարկվում Ստեփանակերտը, գյուղերը, քաղաքներն ու մայրաքաղաքը։ «Այս խիստ տագնապալի լուրը պաշտոնապես հայտնել են նաև իրավապաշտպան կազմակերպույուններն ու Արցախի Պաշտպանության բանակը։

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել. Փաշինյանը կոչով դիմել է քաղաքացիներին

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմն ակտիվ հրետակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Տոնոյանը Ադրբեջանի հերթական սադրանքի մասին տեղեկացրել է Կասպշիկին

102
թեգերը:
Արման Թաթոյան, Ադրբեջան, Արցախ