Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը որոշել է դատի տալ սուտ տեղեկություն տարածողներին

61
(Թարմացված է 22:54 15.09.2020)
ԿԳՄՍ նախարարը հայտնել է, թե դատը շահելու դեպքում ինչպես է ծախսելու ստացած փոխհատուցման գումարը։

ԵՐԵՎԱՆ, 15 Սեպտեմբեր — Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը որոշել է դատի տալ նրանց, ովքեր մեղադրում են իրեն դպրոցներում «Սեռական դաստիարակություն» առարկա իբրև թե նախատեսելու մեջ։

«Այսօր որոշում եմ կայացրել իբր «սեռական դաստիարակություն» առարկա նախատեսելու և ինչ-որ գրքեր բաժանելու վերաբերյալ սուտ տեղեկություն տարածողների դեմ հայց հարուցել»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է նախարարը։

Նրա խոսքով` դատական կարգով ստացած փոխհատուցման գումարով մանկապարտեզներից մեկի համար գույք կգնի։

Նշենք, որ Facebook սոցցանցում Աննա Պետրոսյան անվամբ մի օգտատեր է նման լուր տարածել, որը քննարկման լայն առարկա է դարձել։ Շատերը քննադատեցին այս որոշումը, չնայած այն հանգամանքին, որ նախարարությունը հերքեց շրջանառվող լուրերը։ Ավելին, նախարարությունը հայտնեց, որ գրքույկը, որից մեջբերումներ են արվում, տպագրվել է 1990-ականներին։ Ի դեպ, լուրեր էին շրջանառվում, թե հենց այս տարվանից է առարկան ներմուծվելու դպրոցներ, ինչը նախարարությունը նույնպես հերքեց։

Կարելի՞ է բազմակի օգտագործման դիմակ դնել. դասերը մեկնարկելուն պես նոր հարցեր են ծագել

Հիշեցնենք, որ կրթական չափորոշիչների փոփոխության նախագիծ է մշակվել, որը մեծ աղմուկ է բարձրացրել։ Արդեն բավական ժամանակ է` պարբերաբար բողոքի ակցիաներ են լինում նախարարի հրաժարականի պահանջով։

61
թեգերը:
դպրոց, դատ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Արայիկ Հարությունյան
Ըստ թեմայի
Մշտական սկանդալների կենտրոնում. նախարարի հեռացումը կլուծի՞ «խառը» նախարարության խնդիրները
Հայոց եկեղեցու պատմությունը պիտի դասավանդվի որպես առանձին առարկա. Գարեգին Բ
Ջուլֆալակյանն Արայիկ Հարությունյանի դեմ փաստաթղթեր է ներկայացրել. «Ժողովուրդ»
Գեղամասար

«Խուճապ չկա, տրամադրությունը մարտական է». Գեղամասարի մոտակայքում ԱԹՍ–ներ են խոցվել

95
(Թարմացված է 15:33 29.09.2020)
Չնայած պարբերաբար հնչող կրակոցներին Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղը, որը գտնվում է Ադրբեջանի սահմանին, ապրում է իր կյանքով։ Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են համայնք։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինուժն առավոտից գնդակոծում է նաև ՀՀ Վարդենիսի շրջանի սահմանամերձ բնակավայրերը։ Կրակի տակ է նաև Գեղամասար գյուղը։ Այս կողմերում նաև հակառակորդի անօդաչու թռչող սարքեր են երևացել։

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Ավետյանը գյուղ այցելած Sputnik Արմենիայի թղթակիցներին հավաստիացրեց, որ գյուղում խուճապ չկա։

«Կոնկրետ մեր գյուղ անօդաչու թռչող սարքերը չեն հասել, բնակչությունը վախեցած չէ։ Պլանային տարհանում ևս չի իրականացվում, թեև ամեն մեկն ազատ է գյուղից դուրս գալու համար։ Մենք ամուր շենքեր ունենք, որոնք կարող են որպես ապաստան ծառայել», - ասաց Ավետյանը։

Գյուղացիները մեր թղթակցին պատմել են, որ այսօր գյուղից քիչ հեռու ադրբեջանական 4 անօդաչու սարք է խոցվել: Գյուղի մերձակա մարտական դիրքերը շարունակվում են զանգվածային գնդակոծության ենթարկվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։

Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Արցախը հայկական է, հայկական էլ կմնա». ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետ

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Дорожный знак при въезде в общину Гегамасар
© Sputnik / Karen Avetisyan
Գեղամասար գյուղը

Նշենք, որ սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

95
թեգերը:
դիրքեր, Սահման, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, անօդաչու թռչող սարք, գյուղացի, Գյուղ, Գեղարքունիքի մարզ, Գեղամասար
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից
Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնի հետ
ՀՅԴ երիտասարդները ՄԱԿ-ից պահանջում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չդնել
ՀՅԴ երիտասարդների ակցիան

ՀՅԴ երիտասարդները ՄԱԿ-ից պահանջում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չդնել

38
(Թարմացված է 15:29 29.09.2020)
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Քննարկումը նախատեսված է այսօր երեկոյան, Երևանի ժամանակով 21։00–ին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանի երիտասարդները ՄԱԿ-ից պահանջում են հրաժարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու քաղաքականությունից։ Այս պահանջով ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունն այսօր երթ է կազմակերպել դեպի ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակ։

«Պահանջը մեկն է, որ միջազգային կառույցները հրաժարվեն երկակի ստանդարտներից և հստակ գնահատական տան` ով է ագրեսորը, ինչպես նաև հստակ գնահակատական տան Թուրքիայի ներգրավվածությանը կոնֆլիկտին, որը հանգեցրել է տարածաշրջանում լարվածության աճին և նոր մարդկային կորուստների»,– լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդական կազմակերպության անդամ Քրիստինե Վարդանյանը։

Ակցիայի մասնակիցները հիշեցրին, որ ՄԱԿ–ն ունի ստանձնած պարտավորություններ անդամ երկրների նկատմամբ։

ՄԱԿ–ի հստակ գնահատականը Արցախում տեղի ունեցող պատերազմին ու դրանում ներագրավված կողմերին, ակցիայի մասնակիցների համոզմամբ` կանխելու է հետագայում նման գործողույունների հնարավորությունը։

Փաշինյանն ու ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

«Ռազմական ճակատում պարտություն կրելուց հետո Ադրբեջանը պետք է նաև դիվանագիտական ճակատում հստակ արձագանքներ ստանա, և հաջորդ անգամ շատ ավելի երկար մտածի նման ոտնձգություն սկսելուց առաջ»,– ասաց Քրիստինե Վարդանյանը։

Հիշեցնենք` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այսօր քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Քննարկումը նախատեսված է այսօր երեկոյան, Երևանի ժամանակով 21։00–ին։

Քննարկումը նախաձեռնել է Էստոնիան։ Հարցի քննարկման ժամանակ նախատեսվում է կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արցախում տիրող իրավիճակի հարցով արտահերթ հանդիպում կանցկացնի

38
թեգերը:
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Երիտասարդ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Բողոքի ակցիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել. Փաշինյանը պատասխանել է Ալիևին
Իշխանությունը հորից ժառանգած Ալիևը շահարկում է Ղարաբաղյան հակամարտությունը. ՀՀ ԱԳՆ
Դուշանբեում ոչ թե ես, այլ Ալիևն է ինձնից մի բան խնդրել. Փաշինյանը նոր մանրամասներ հայտնեց
զինծառայող, արխիվային լուսանկար

Հայ զինծառայողներից մեկը ողջ է. Արցախի ՊԲ–ն ներողություն է հայցում սխալի համար

0
(Թարմացված է 15:35 29.09.2020)
Պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, հնարավոր չի լինում խուսափել նաև սխալմունքներից։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Զինծառայող Վահագն Թախմազյանը, որի անունը հրապարակվել էր զոհվածների ցուցակում, ողջ է։ Տեղեկացնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Հարգելի հայրենակիցներ, հասկանալով ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաև նման դեպքերից: Տեղեկացնում ենք, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Հայցում ենք զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել

Հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը նաև զինտեխնիկայի մեծ կորուստներ ունի։

Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում

0
թեգերը:
զինծառայող, Արցախ