«Մարտի 1»–ի դատավարություն. արխիվային լուսանկար

«Նյութերն ընտրողաբար են ներկայացվել». Ռոբերտ Քոչարյանը և Սեյրան Օհանյանը ելույթներ ունեցան

83
(Թարմացված է 18:21 15.09.2020)
Քոչարյանը ներկայացրեց, թե գործի նյութերից ինչն է հանված, իսկ Սեյրան Օհանյանը բացահայտեց, թե ինչու է այդ օրերին կարգադրել ամրացնել զորամասերը։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Սահմանադրական կարգը տապալելու գործի («Մարտի 1»-ի գործ) շրջանակում պաշտպանական կողմին նյութերը ոչ ամբողջական են ներկայացվել։ Տեղեկությունն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատական նիստին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանի խոսքով` իրենց պաշտպանական կողմը 800 հատոր գործից միայն 60-ն է ստացել։ Մասնավորապես նյութերից բացակայել է 2008-ի փետրվարին «Երկրապահ» միությունում անցկացված խորհրդակցությունը։ Նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ղեկավարած կառույցն այն ժամանակ վարանում էր` միանալ ընդդիմությանը, թե՞ սատարել գործող իշխանությանը։ Հենց այդ պատճառով Քոչարյանը խորհրդակցություն էր հրավիրել։

«2008 թվականի փետրվարի 23-ին հրավիրված խորհրդակցությունը «Երկրապահ» միությունում տեղի ունեցող գործընթացների հետևանքն էր, սակայն գործում չկա ոչ մի նյութ կամավորների միությունում տեղի ունեցածի մասին», – հայտարարեց նա։

Քոչարյանը նաև վստահեցրեց, որ ԱԱԾ–ից շատ ավելի շատ փաստաթղթեր պետք է ներառված լինեին գործում։

«Բոլոր 80 հատորներում ընդամենը երեք նամակ կա Ազգային անվտանգության ծառայությունից։ Դուք հավատո՞ւմ եք, որ նման իրավիճակում ԱԱԾ-ից գրեթե ոչ մի փաստաթուղթ չլինի»,- դիմեց Քոչարյանը դատավոր Աննա Դանիբեկյանին։

Երկրորդ նախագահը հավելեց նաև, որ այն նյութերով, որոնք իրենք ունեն, ընդհանրապես հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել 2008–ի փետրվարի 24-ից մինչև մարտի 1-ը։

2008-ին գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող և «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Սերյան Օհանյանն իր հերթին հայտարարեց, որ իրենք տեղեկություններ են ունեցել ընդդիմության կողմից ռազմական օբյեկտների վրա հարձակումներ կատարելու մտադրության մասին: Հենց այդ պատճառով էլ նա, որպես գլխավոր շտաբի պետ, կարգադրել է ամրացնել զորամասերը։

Քոչարյանի փաստաբանն ասաց` ինչու պետք է Վճռաբեկ դատարանը մերժի գլխավոր դատախազի բողոքը

«Այդ օրերին շատ զինվորականներ զինված խմբերով շրջում էին քաղաքով, բայց այդ տեղեկությունները ոչ մի գործում չկան։ Գործում փաստերն էլ չկան, որ ԱԱԾ-ն տվյալներ է ունեցել ցուցարարների մոտ զենքի առկայության մասին», – ասաց Օհանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահն անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությամբ: Նրա դեմ գործը հարուցվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Ռոբերտ Քոչարյանին երեք անգամ կալանավորել են։

Ընտրել են նրանց, ովքեր պատրաստ են Մարտի 1-ի մեղքը բարդել Քոչարյանի վրա. փաստաբան

Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում։

83
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Դատարան, դատ, Սեյրան Օհանյան, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (264)
Ըստ թեմայի
Քոչարյանը զուգահեռներ անցկացրեց «թավշյա հեղափոխության» և Բելառուսի իրադարձությունների միջև
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կշարունակվի դռնփակ
«Եկել է մի փուլ, երբ դիրքերում զինվորները կրակելու հնարավորություն չեն ունեցել». Քոչարյան
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

Հիվանդանոցները միայն անհետաձգելի բուժօգնություն կտրամադրեն . Թորոսյանը հրաման է ստորագրել

182
(Թարմացված է 00:50 28.09.2020)
Հիվանդանոցային պայմաններում բուժվող քաղաքացիները դուրս կգրվեն` նրանց առողջական վիճակի գնահատումից հետո։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի– Sputnik. Դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով բուժօգնության համար դիմած քաղաքացիների ընդունումը: Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ`այս մասին հրաման է ստորագրել նախարար Արսեն Թորոսյանը։

«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի թիվ 1370-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաման է ստորագրել, ըստ որի` դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով հիվանդանոցային բուժօգնության համար դիմած պացիենտների ընդունումը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ հրամանի` կիրականացվեն բացառապես վերակենդանացման միջոցառումներ, անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդների ընդունում: Հիվանդանոցային պայմաններում բուժվող քաղաքացիները դուրս կգրվեն` նրանց առողջական վիճակի գնահատումից հետո։ Հետագա հսկողությունը կկազմակերպվի սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատությունների միջոցով:

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով նաև հղի կին է տուժել

Նախարարությունը լիահույս է, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան կայացված որոշմանը և կհետաձգեն իրենց հիվանդանոցային պլանային այցելությունները մինչև ռազմական դրության ավարտը:

182
թեգերը:
հիվանդանոց, Արսեն Թորոսյան, ՀՀ Առողջապահության նախարարություն, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան
Մակրոնը մտահոգություն է հայտնել. Փաշինյանը զրուցել է Ֆրանսիայի նախագահի հետ
Հակառակորդի կորուստների թիվն ավելացել է. ևս 1 ուղղաթիռ, 3 տանկ և 7 ԱԹՍ է խոցվել
Տեղեկություններ կան, որ Թուրքիան ավելի քան 300 վարձկան է ուղարկել Ադրբեջան. Սաֆրաստյան
ԱՄՆ Պետդեպ

«Հորդորում ենք անհապաղ դադարեցնել կրակը». ԱՄՆ-ն դիմել է ՀՀ–ին ու Ադրբեջանին

106
(Թարմացված է 00:48 28.09.2020)
ԱՄՆ Պետդեպարտամենտը Երևանին ու Բաքվին կոչ է անում հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում:

«ԱՄՆ-ն Երևանին ու Բաքվին կոչ է անում հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում», - նշված է հաղորդագրության մեջ։

Պետդեպարտամենտը հակամարտության կողմերին հորդորում է վերսկել բանակցությունները:

​Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

106
թեգերը:
ԱՄՆ, Արցախ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին
Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ողջամիտ եղեք․ Կադիրովը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը

Ոստիկաններն էլ մեկնեցին առաջնագիծ. տեսանյութ

0
(Թարմացված է 01:14 28.09.2020)
Ոստիկաններին Արցախ տանող ավտոբուսը ճանապարհ է ընկել։ Առաջնագիծ մեկնողներին ճանապարհել են ծափերով։

ՀՀ ոստիկանության աշխատակիցները նույնպես մեկնեցին առաջնագիծ` կանգնելու զինվորների կողքին։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ճանապարհում ոստիկաններին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախ են մեկնել Երևանի պետական բժշկական համալսարանի և համալսարանական հիվանդանոցների բժիշկները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

0
թեգերը:
ոստիկան, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել
Արցախում խափանվել է հեռախոսային ու ինտերնետային կապը
Հիվանդանոցները միայն անհետաձգելի բուժօգնություն կտրամադրեն . Թորոսյանը հրաման է ստորագրել