ՀԷԿ

Աղետալի վիճակ է. Եղեգիս գետի 17 փոքր ՀԷԿ–երի ջրօգտագործման թույլտվությունները կվերանայվեն

51
(Թարմացված է 17:17 15.09.2020)
Պետք է հստակեցվի Եղեգիս գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ–ների կողմից փաստացի իրականացվող ջրառի ծավալը։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ Եղեգիս գետի 17 փոքր ՀԷԿ–երի ջրօգտագործման թույլտվությունները կվերանայվեն։

Հաշվի առնելով Եղեգիս գետի կիրճում առկա բնապահպանական աղետալի վիճակն ու գետում առաջացած անթույլատրելի սակավաջրությունը՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարությամբ սեղմ ժամկետներում կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ։

«Առաջնահերթ կուսումնասիրվեն գետի վրա տեղակայված 17 հիդրոէլեկտրակայաններին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները։ Բացի այդ, պետք է հստակեցվի  փոքր ՀԷԿ–ների կողմից փաստացի իրականացվող ջրառի ծավալը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Պետրոսյանի կողմից տրվել է հանձնարարություն՝ ապահովել բնապահպանական թողքի երաշխավորված ծավալի սահմանաչափը։ Ինչպես նաև նախարարը հանձնարարել է ներկայացնել վերոհիշյալ ոլորտը կանոնակարգող օրենսդրական նախագիծ՝ էկոթողքի վերահսկողություն սահմանելու համար։

Միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավվելու են ինչպես Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, այնպես էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։

Իրանը 10-15 տարվա ընթացքում կգնի Մեղրի ՀԷԿ–ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ բնապահպանների կողմից կասկածներ են հնչել, որ գետի վրա կառուցված ՀԷԿ-երը սնուցվում են Սևանա լճի համար նախատեսված ջրերով՝  շահույթներ ապահովելով դրանց սեփականատերերին։

Բնապահպաններն ահազանգում են նաև, որ ՀԷԿ–երի գործունեության հետևանքով ամռանը Եղեգիսն այնքան է ցամաքում, որ առվակի տպավորություն էլ չի թողնում։

51
թեգերը:
Նախարար, Ռոմանոս Պետրոսյան, Եղեգիս գետ, Հիդրոէլեկտրակայան (ՀԷԿ), Գետ
Գորիս, արխիվային լուսանկար

Ցրտերն ու անձրևները մոտենում են. եղանակի տեսություն

7
(Թարմացված է 16:07 29.09.2020)
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ին կնվազի 4-5 աստիճանով, հոկտեմբերի 1-2-ը կբարձրանա 3-4 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 2-ին՝ առանձին շրջաններում, 4-ին՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:

Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ին կնվազի 4-5 աստիճանով, հոկտեմբերի 1-2-ը կբարձրանա 3-4 աստիճանով։

Ստեփանակերտի ապաստարաններում մարդիկ հուզված են, բայց ամուր. Աննա Հակոբյան

Երևանում այսօր և հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 4-ին՝ կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճաը կտատանվի +23-ից +25, երեկոյան +20-ից +22 աստիճանի սահմանում:

7
թեգերը:
Անձրև, օդի ջերմաստիճան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Խախտումներ սննդամթերքի շուկայում. մոտ 100 կգ «Այծի Ձոր» և «Չանախ» պանիր է ոչնչացվել
Վիրավոր զինվորներին հուզող միակ հարցը պաշտպանությանը վերադառնալն է. Զարուհի Բաթոյան
Զինվորների մասին տեղեկություն հավաքելու փորձերից պետք է զերծ մնալ. ԱԱԾ
Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնի հետ
Ստեփանակերտի ապաստարաններում մարդիկ հուզված են, բայց ամուր. Աննա Հակոբյան
Արխիվային լուսանկար

ՀՖՖ ներքո անցկացվող ֆուտբոլային հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգվում են

39
(Թարմացված է 01:56 30.09.2020)
Հետաձգվում են նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջիկա հանդիպումները:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես, այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ռմբակոծումը, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի»՝ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ հանդիպման վայրի տեղափոխությունը Կիպրոս, այսօրվանից սկսած, ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՖՖ–ի հաղորդմամբ` հետաձգվում են նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ սեպտեմբերի 30-ին նախատեսված բոլոր հանդիպումները:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հոկտեմբերի 1-ին նախատեսված հանդիպումը կկայանա Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Այն նախապես ծրագրված էր անցկացնել Երևանում։

Ստեղծված իրավիճակի պատճառով «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա Կիպրոսում

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսի պայթյունից հետո բարեկարգման աշխատանքները չեն դադարել

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

39
թեգերը:
Ադրբեջան, Արցախ, ՀՖՖ, ֆուտբոլ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսի պայթյունից հետո բարեկարգման աշխատանքները չեն դադարել
Հարվածն ուղղված է եղել երկաթգծին, բայց այլ կողմ է ընկել. Հովհաննիսյանը Վարդենիսում է
Վարդենիսում ադրբեջանական կրակոցից խաղաղ բնակիչ է զոհվել. ՀՀ ԱԳՆ
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի բնակիչները հրետակոծությունից տագնապ են ապրել
Пресс-секретарь министерства обороны Шушан Степанян во время встречи министра с Чрезвычайным и Полномочным послом США (7 июля 2020). Еревaн

Գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել

0
Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է։
0