ԱԱԾ

Աշխատանքի չեն հաճախել, բայց աշխատավարձ ու պարգևավճարներ են ստացել. ԱԱԾ–ի բացահայտումը

68
(Թարմացված է 15:25 15.09.2020)
Աշխատակազմի ղեկավարն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ՝ ամբողջությամբ հատուցելով նաև պետությանը պատճառված վնասը: Նրա պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է:

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը 2019-2020 թվականների ընթացքում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 5 անձանց  հրամանագրել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի հնոցապանի, համակարգչային օպերատորի, էլեկտրագետի, սպասարկողի, ցրիչի հաստիքներում։ Նրանք աշխատանքի չեն հաճախել, աշխատանքային պարտականություններ չեն կատարել, բայց ոչ միայն աշխատավարձեր են ստացել, այլև պարգևավճարներ։

Այս բացահայտումներ արվել են ՀՀ ԱԱԾ–ում կատարված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում։

Նախաքննական մարմնի հաշվարկով` պետական բյուջեից 7.348.576 ՀՀ դրամի գումար է վճարվել: Բացի այդ աշխատակիցներից երկուսի` Գ. Ժ.-ի և Վ.Վ.-ի աշխատավարձի վճարման բանկային քարտերը գտնվել են աշխատակազմի ղեկավարի տրամադրության տակ և նա վերջիններիս անվամբ փոխանցված 3.638.425 դրամն անձամբ է կանխիկացրել բանկոմատներից ու ծախսել իր անձնական կարիքների համար։ Մնացած 3.710.151 դրամը տնօրինվել է Կ. Գ.-ի, Ե. Մ.-ի և Ա. Կ.-ի կողմից։

2020 թվականի հուլիսի 29-ին ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով (յուրացում կամ վատնում) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Աշխատակազմի ղեկավարն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ՝ ամբողջությամբ հատուցելով նաև պետությանը պատճառված վնասը:

ԱԱԾ–ն բերման է ենթարկել Վերաքննիչ պալատի նախկին ղեկավարին, հետո ազատ արձակել

Նրա պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է:

2020 թվականի սեպտեմբերի 14-ին քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

ԱԱԾ–ից նաև հայտնում են, որ գործի նախաքննության ընթացքում միջնորդագիր է ուղարկվել ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմում նույնաբնույթ խախտումները վերացնելու, դրանց պատճառները պարզելու և խախտումներ թույլ տրված անձանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու առաջարկությամբ:

68
թեգերը:
չարաշահում, պարգևավճար, աշխատավարձ, Դատարան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
ԱԱԾ-ն ՊՆ պաշտոնյաների գործունեության մասով նոր բացահայտում է արել. «Ժողովուրդ»
Ապօրինի ծառահատումներ, կաշառքի դեպքեր. ԱԱԾ–ի նոր բացահայտումը Տավուշում
Գյումրու ծանրամարտի դպրոցում յուրացումներ են եղել. ԱԱԾ բացահայտումը
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան

Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք պատասխան է խոստանում

66
(Թարմացված է 13:21 29.09.2020)
Ադրբեջանական կողմն այս պահին հրետակոծում է Վարդենիսի գյուղերը։ Արդեն հայտնի է մեկ քաղաքացիական զոհի մասին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Վարդենիսի վրա Ադրբեջանի հարձակումը կստանա համարժեք ռազմական և քաղաքական արձագանք: Այս մասին Тwitter–ի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«ԼՂՀ–ի դեմ ագրեսիայի երրորդ օրը Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի տարածքի` Վարդենիս քաղաքի վրա` օգտագործելով թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր, պատճառելով քաղաքացիական զոհեր: Այս գործողությունը կստանա համարժեք ռազմական և քաղաքական արձագանք»,– գրում է ԱԳ նախարարը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի տարածքի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Ադրբեջանական կողմն այս պահին հրետակոծում է Վարդենիսի գյուղերը։ Արդեն հայտնի է մեկ քաղաքացիական անձի մահվան մասին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Վարդենիսում ադրբեջանական կրակոցից խաղաղ բնակիչ է զոհվել. ՀՀ ԱԳՆ

Արցախի ՊԲ ստորաբաժանումները Իգլա ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

66
թեգերը:
հայ-ադրբեջանական, Զոհրաբ Մնացականյան, Արցախ
Ըստ թեմայի
Հայկական ԶՈւ–ն ստիպված է օգտագործել խոշոր տրամաչափի ռազմական տեխնիկա. ՀՀ ՊՆ
Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել
Նոր տեսանյութ. ինչպես է հայկական կողմը խոցում Ադրբեջանի զրահատեխնիկան
Վարդենիս. արխիվային լուսանկար

Վարդենիսում ադրբեջանական կրակոցից խաղաղ բնակիչ է զոհվել. ՀՀ ԱԳՆ

288
(Թարմացված է 13:13 29.09.2020)
Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Վարդենիսում ադրբեջանական հրետակոծության հետևանքով քաղաքացիական մեկ զոհ կա։ Տեղեկությունը Facebook–ի պաշտոնական էջում հայտնում է ՀՀ ԱԳն մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նաղդալյանը հիշեցնում է` առավոտյան ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն էր տարածել, որտեղ մատնանշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար:

«Հաշված րոպեներ անց, արհամարհելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը»,– հավելում է ԱԳՆ խոսնակը։

Նա ընդգծում է, որ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու` Ադրբեջանի հետևողական փորձերին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։

Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում ԱԹՍ-ի հարվածից. Հովհաննիսյան

Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները Իգլա ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

288
թեգերը:
Զոհ, Հայաստան, Աննա Նաղդալյան, Վարդենիս
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
ՀՀ ԶՈւ–ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է մարտերը տեղափոխել Ադրբեջանի տարածք
Ադրբեջանական օդուժի կորուստները. ՊՆ-ն լուսանկարներ է հրապարակել
Նոր տեսանյութ. ինչպես է հայկական կողմը խոցում Ադրբեջանի զրահատեխնիկան
Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ

0
(Թարմացված է 13:23 29.09.2020)
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է. ՀՀ երկրորդ նախագահն էլ որոշել է Արցախ մեկնել։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախի Հանրապետությունը; Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Քանի որ այսօր նիստ էր նշանակված, բայց Սեյրան Օհանյանի բացակայության պատճառով հետաձգվել էր, նա որոշեց մեկնել Արցախ»,– ասաց Սողոմոնյանը։

Մեր տեղեկություններով` Սեյրան Օհանյանը նույնպես Արցախում է։

 

0