Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Առանց կրթության հնարավոր է Mersedes G ունենալ, բայց հնարավոր չէ այն ստեղծել. Փաշինյան

151
(Թարմացված է 09:32 15.09.2020)
Փաշինյանը երեխաներին կոչ արեց դնել իրենց առաջ առաջ բարձր նշաձողեր` փոխելու սեփական քաղաքը, երկիրն ու աշխարհը։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. 21–րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ։ Այսկերպ սկսեց իր խոսքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցելով Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը։

«Մեր երեխաներն այսօր քննադատաբար են վերաբերվում ամեն ինչին, և ով քննադատաբար է մտածում, կարող է մտածել, որ կարող է առանց կրթության էլ G կարգի Mersedes կամ «Յաշիկ» ունենալ,–ասաց Փաշինյանը։

Նա հավելեց` այո՛, առանց կրթության գուցե հնարավոր է ինչ–որ չափի նյութական բարիք ստեղծել, G կարգի մերսեդես ունենալ, բայց հնարավոր չէ այն ստեղծել։

Փաշինյանը նշեց, որ այն, թե ինչպես են երեխաներն անցկացնում դպրոցի հարկի տակ անցկացրած յուրաքանչյուր րոպեն, ցույց է տալիս, թե ինչպիսին է լինելու նրանց ապագան։  Նա նշեց` ուզում է, որ երեխաներն ապագայում երջանիկ լինեն ամենօրյա աշխատանքի մեջ, որ ուրիշներին երջանկություն պարգևելը լինելը լինի նրանց ամենակարևոր առաքելությունը, որովհետև դա  է ամենամեծ երջանկությունը։ 

«Մեր գերագույն նպատակն է, որ Հայաստանմում կրթությունը լինի ազգային նպատակ։ Ես ուզում եմ որ դուք պատրաստ լինեք վաղվա պատասխանատվությանը, որն անխուսափելիորեն ծանրանալու է ձեր ուսերին։ Ես ուզում եմ, որ դուք ունենաք ուժեղ լինեք։ Ձեր և մեր ճակատագիրը դասավորվեց այնպես, որ արդեն պատասխանատվություն ունեք։ Դիմակ դնելով դուք այսօրվանից կարող եք պատասխանատու լինել ձեր տատիկների, պապիկների, ծնողների ու ընկերների նկատմամբ»,–նշեց վարչապետը։ 

Փաշինյանն ասաց, որ դիմակը մի շատ վատ հատկություն ունի. ծածկում է ժպիտը, բայց ինքը վերջերս նկատել է, որ աչքերն ավելի ուժեղ են արտահայտում ժպիտը։ 

Շնորհավորելով երեխաներին նոր ուսումնական տարվա առթիվ, Փաշինյանն ասաց, որ երկիրը կրթության հարցում պետք է առաջնորդվի երեք կարգախոսով.

  • Ուժեղ և երջանիկ անհատ
  • Ուժեղ և երջանիկժողովուրդ
  • Ուժեղ և երջանիկ պետություն

Նա երեխաներին կոչ արեց դնել իրենց առաջ առաջ բարձր նշաձողեր` փոխելու սեփական քաղաքը, երկիրն ու աշխարհը։

Նշենք, որ վերակառուցված դպրոցում սովորում է շուրջ 700 աշակերտ, սակայն պայմանները թույլ են տալիս, որ այն ընդունի մինչեւ 950 երեխայի։

Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է 1,3 մլրդ դրամ։

Հիշեցնենք` կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` դպրոցներում ուսումնական պրոցեսի կազմակերպման համար հստակ կանոններ են սահմանվել։ 

Առանց դիմակի արգելվում է մուտքը դպրոց: Դիմակ չունեցող աշակերտներին և անձնակազմին մուտքի մոտ տրամադրվում է մեկանգամյա օգտագործման դիմակ։

Դպրոցի մուտքի մոտ կատարվում է պարտադիր ջերմաչափում և ձեռքերի ախտահանում։ Օրվա ընթացքում առնվազն 3 անգամ կատարվում է 8-10 րոպե տևողությամբ օդափոխություն։ Աշակերտին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ անձ: Ուղեկցողի մուտքը դպրոց արգելվում է՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների։

Նախարարը հաստատել է դպրոցների ուսպլանները. ո՞ր դասարաններն արձակուրդ կունենան

Արգելվում է զանգվածային միջոցառումների իրականացումը։ Ժամանակավորապես դադարեցվում են երկարօրյա ծառայությունները։

Դասարաններում սովորողների առավելագույն թույլատրելի թիվը 20-ն է։ Դասարանները բաժանվում են խմբերի՝ ելնելով 1.5 մետր սոցիալական հեռավորություն ապահովելու հնարավորություններից։ Դպրոցներում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ։

Դասամիջոցների ընթացքում սովորողները չեն լքում դասասենյակը։ Աշակերտները դասին մասնակցում են տեղից, գրատախտակի մոտ կանչելն արգելվում է։

151
թեգերը:
դիմակ, կորոնավիրուս, դպրոց, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Դպրոցների անձնակազմը կորոնավիրուսի թեստ է հանձնում. շուրջ 30 000 անձ կթեստավորվի
Ամեն ինչ կանենք, որ մեր երեխաները լիաթոք շնչեն. վարչապետը` դպրոցներում դիմակ դնելու մասին
Ֆիոլետովո գյուղի դպրոցն այս տարի այլ տեսք ուներ. ինչ փոփոխություններ էին արվել
ՄԻԵԴ

Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը խախտի ՄԻԵԴ որոշումը. պարզաբանում է Եղիշե Կիրակոսյանը

25
(Թարմացված է 12:49 30.09.2020)
Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը նման լուրջ խնդիրների առաջ կանգնել է, ուստի չի բացառվում, որ հիմա էլ նման սցենար լինի:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ որոշումը խախտելը կարող է բավականին բարդ հետևանքներ ունենալ։

Երեկ ՄԻԵԴ–ն արցախա–ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների առնչությամբ հայկական կողմի ներկայացրած դիմումի հետ կապված որոշում է կայացրել, որում կոչ է արվում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնցով կխախտվեն մարդու իրավունքները։ Սակայն հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գիշերը կրկին ԱԹՍ–ներով կրակահերթ է բացել։

«Որոշման պայմանները չպահելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է։ Դատարանն Ադրբեջանի այդ քայլին կարող է անդրադառնալ իր ակտով` վճռով։ Դա բավականին լուրջ խախտում է համարվում, և հետևանքները կարող են տարբեր լինել»,–ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով` վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը նման լուրջ խնդիրների առաջ կանգնել է, ուստի չի բացառվում, որ հիմա էլ նման սցենար լինի։

Նշենք, որ ՀՀ–ն Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր դիմել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Հայկական կողմի պահանջը երեք կետից էր բաղկացած` պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

25
թեգերը:
Եղիշե Կիրակոսյան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Ադրբեջան, Հայաստան
Եղիշե Կիրակոսյան

Բեռն ավելի շատ Ադրբեջանի վրա է ընկնում. Կիրակոսյանը` ՄԻԵԴ–ի կայացրած որոշման մասին

65
(Թարմացված է 12:48 30.09.2020)
Առաջիկայում ՄԻԵԴ–ին կտրամադրեն Հայաստանի իրականացրած միջոցների մասին տեղեկություն և կսպասեն Ադրբեջանի նման քայլին։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ որոշում է կայացրել, և սա Հայաստանի համար արդեն իսկ հաջողություն է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Որոշման մեջ կոչ է արվում Հայաստանին և Ադրբեջանի բնակչությանը զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնցով կխախտվեն մարդու իրավունքները։ Նշված է նաև, որ կողմերը հնարավորինս շուտ դատարանին ներկայացնեն ձեռնարկած միջոցների մասին։ Այս որոշումն ակնկալելի էր»,–ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով` այն, որ պետության դիմումի հիման վրա դատարանը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի դեպքերի թվին է դասվում. սա երրորդ նման դեպքն է։ Բոլոր դեպքերում էլ դատարանն անդրադառնում է երկու պետություններին։

Սա ամեն դեպքում, ըստ Կիրակոսյանի, Հայաստանի համար հաջողություն է, քանի որ նախ ՀՀ–ի կողմից է ներկայացվել, բացի այդ, ՄԻԵԴ–ն այդ դիմումը չի ուղարկել Ադրբեջան` հաստատում ստանալու համար։ Նրա խոսքով` ճիշտ է, ՄԻԵԴ–ը երկու պետություններին է դիմել, սակայն քանի որ ընթացք է տրվել Հայաստանի դիմումին, ապա այս դեպքում բեռն ավելի շատ Ադրբեջանի վրա է ընկնում։ Հարցն այն է, որ ՄԻԵԴ–ն իր որոշման համար հիմք էր ընդունել Հայաստանի ներկայացրած փաստերը խախտումների վերաբերյալ։

Կիրակոսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ՄԻԵԴ–ին կտրամադրեն Հայաստանի կողմից իրականացված միջոցների մասին տեղեկություն և կսպասեն Ադրբեջանի նման քայլին։ Նա հավելեց նաև, որ դրանից հետո նոր դիմում են ներկայացրել ՄԻԵԴ` նոր փաստեր տրամադրելով։

Իսկ ինչ վերաբերում է Վարդենիսի խաղաղ բնակչության նկատմամբ հրետակոծության դեպքին, Կիրակոսյանը հայտնեց` այդ տեղեկությունները սեպտեմբերի 29-ին երկու անգամ լրացուցիչ դիմումներով ներկայացվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հիշեցնենք` ՀՀ–ն Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր դիմել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Հայկական կողմի պահանջը երեք կետից էր բաղկացած` պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց։ ՄԻԵԴ–ն արցախա–ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների առնչությամբ հայկական կողմի ներկայացրած դիմումի հետ կապված որոշում է կայացրել երեկ` սեպտեմբերի 30-ին։ 

65