00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում գրիպի դեմ պատվաստումներ կսկսեն. մանրամասներ նախարարությունից

© Sputnik / Николай Хижняк / Անցնել մեդիապահոցРабота медика, архивное фото
Работа медика, архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարությունն այս տարի գրիպի դեմ 80 հազար չափաբաժին ավել պատվաստանյութ կգնի 2019–ի համեմատ։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում այս պահին սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութ առկա չէ, սակայն պատվաստման սեզոնին ընդառաջ բուժհաստատությունները կապահովվեն դեղամիջոցով։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան` տեղեկությունը հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Производство вакцины от COVID-19 на фармацевтическом заводе Биннофарм (7 августа 2020). Московская область - Sputnik Արմենիա
Հայաստանը պատվաստանյութի ձեռքբերման համար բանակցում է ՌԴ–ի հետ. նախարարություն

«Քաղաքացիները կարող են գրիպի դեմ պատվաստվել 2020 թվականի հոկտեմբերից։ Նախապատվությունը տրվելու է ռիսկի խմբերի անձանց», – նշված է հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարությունում նշել են, որ 2020/2021 թթ սեզոնի համար ներկա պահի դրությամբ գրիպի դեմ պատվաստանյութի երաշխավորված քանակությունը 210 000 դեղաչափ է։ Լրացուցիչ քանակությունների ձեռքբերման համար բանակցություններ են ընթանում։

2019 թվականին գրիպի դեմ պատվատումներն իրականացվել են նոյեմբերից` պատվաստվել է 130 000 անձ։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատել է, որ սուր շնչառական վարակը, սեզոնային գրիպն ու կորոնավիրուսը նման ախտանշաններ ունեն։

Հնարավո՞ր է միաժամանակ հիվանդ լինել գրիպով և COVID-19–ով. պարզաբանում է փորձագետը

Ըստ նրա` երկրում համաճարակային իրավիճակի կայունությունը պահպանելու համար կարևոր է գրիպի դեմ պատվաստումը։ Այդպիսով առողջապահության համակարգը գրիպով հիվանդներով ծանրաբեռնված չի լինի և կկարողանա պայքարել կորոնավիրուսի երկրորդ ալիքի դեմ, եթե այն հանկարծ մոլեգնի երկրում։

«Մենք կներգրավվենք սեզոնային գրիպի դեմ ռիսկային խմբի բոլոր քաղաքացիներին պատվաստելու գործընթացում և կփորձենք կայուն իրավիճակ պահպանել», – ասել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45969 դեպք, որոնցից 41693-ն առողջացած, 919-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3075 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 240943 թեստավորում:

Երեկ կատարվել է 2631 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 107 նոր դեպք: Ունենք 34 նոր առողջացած։

Ինչպե՞ս տարբերել գրիպը կորոնավիրուսից․ բժշկի պատասխանը

Լրահոս
0