Արխիվային լուսանկար

Հայկական ԶՈՒ ստորաբաժանումը կմասնակցի «Կովկաս-2020»–ին. հրավիրված է նաև Ադրբեջանը

82
(Թարմացված է 19:11 14.09.2020)
Բազմազգ զորավարժությանը նախատեսվում է 9 օտարերկրյա պետությունների զորակազմերի մասնակցությունը: Ադրբեջանն ու Իրանը հրավիրված են Կասպից ծովի ջրատարածքում զորավարժության դրվագների խաղարկմանը մասնակցելու։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 21-ին ՌԴ-ում մեկնարկող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորավարժություններն անցկացվելու են սեպտեմբերի 21-26-ը։

Զորավարժություններին մասնակցելու համար Ռուսաստանը զինծառայողներ է հրավիրել Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմայից, Պակիստանից, Ադրբեջանից և Իրանից։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ «Կովկաս-2020» զորավարժությանը նախատեսվում է 9 օտարերկրյա պետությունների զորակազմերի մասնակցությունը:

Ռուսական կողմի մեկնաբանությամբ՝ Ադրբեջանն ու Իրանը հրավիրված են Կասպից ծովի ջրատարածքում զորավարժության դրվագների խաղարկմանը մասնակցելու համար։

Ի՞նչ կապ կա ՀԱՊԿ զորավարժությունների ու տավուշյան դեպքերի միջև. պարզաբանում է Վերանյանը

Վարժանքը տեղի է ունենալու երկու փուլով։ Առաջին փուլի ընթացքում ռազմական կառավարման մարմինները ռազմական գործողություններ կպլանավորեն պայմանական ռազմաքաղաքական իրադրությունում:

Երկրորդ փուլում տեղի կունենան բազմազգ զորախմբի համատեղ մարտական գործողությունները։

Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում

82
թեգերը:
«Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն, Զորավարժություններ, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչո՞ւ է Ռուսաստանը զորավարժություններ անցկացնում Կովկասի 5 տարածաշրջանում
Շրջանառության մեջ դրված հայտագիրը Հայաստանի պատասխանն է զորավարժություններին. ԱԳ նախարար
Հայկական ուժերը ճնշել են հակառակորդին. ԶՈւ ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքին
Հայ զինվորներն առաջնագծում

Զինվորների մասին տեղեկություն հավաքելու փորձերից պետք է զերծ մնալ. ԱԱԾ

24
(Թարմացված է 13:55 29.09.2020)
Զինվորների մասին տեղեկություններ հավաքագրելիս հնարավոր է հայտնվեն ոչ ճիշտ տեղեկություններ և առիթ դառնան տարաբնույթ թյուրիմացությունների համար:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պետք է զերծ մնալ զինվորների մասին տեղեկություններ ճշտելու և նրանց ծնողներին փոխանցելու առաջարկից։

«Համացանցում նկատվում են հայտարարություններ տարբեր զորամասերի զինծառայողների մասին տեղեկություններ ճշտելու և նրանց ծնողներին փոխանցելու պատրաստակամության վերաբերյալ: Նման ծառայություններ առաջարկող անձանցից պահանջվում է զերծ մնալ այդօրինակ գործընթացների կազմակերպումից»,–նշված է հայտարարության մեջ։

ԱԱԾ–ն հորդորում է նման հարցադրումներ ունեցող անհատներին հավաստի տեղեկություններ ստանալու նպատակով բացառապես դիմել իրավասու պետական մարմիններին: Հակառակ պարագայում հնարավոր է հայտնվեն ոչ ճիշտ տեղեկություններ և առիթ դառնան տարաբնույթ թյուրիմացությունների համար:

ԱԱԾ–ն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ դեղորայք, սննդամթերք և այլ պարագաներ հավաքագրելու անհրաժեշտություն այս պահին չկա։

Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա»-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

24
թեգերը:
Բանակ, Զինվոր, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Հայկական ԶՈւ–ն ստիպված է օգտագործել խոշոր տրամաչափի ռազմական տեխնիկա. ՀՀ ՊՆ
Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել
Վարդենիսում ադրբեջանական կրակոցից խաղաղ բնակիչ է զոհվել. ՀՀ ԱԳՆ
Զինծառայող

Վիրավոր զինվորներին հուզող միակ հարցը պաշտպանությանը վերադառնալն է. Զարուհի Բաթոյան

22
(Թարմացված է 13:47 29.09.2020)
Սոցիալական ոլորտի մասնագետների աշխատանքը կկազմակերպվի բժշկական հիմնարկներում` անհրաժեշտության դեպքում սոցիալական կարիքներին արձագանքելու և ուղղորդելու համար։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Մեր զինվորներին հուզուղ միակ հարցը, ինչպես միշտ, պաշտպանության գործին հնարավորինս շուտ վերադառնալն է: Տեղեկությունը Facebook–ի իր պաշտոնական էջում հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նա այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, հանդիպել Արցախում վիրավորված ժամկետային և պայմանագրային զինծառայողներին, կամավորականներին, զրուցել նրանց ընտանիքի անդամների հետ:

«Ծնողներին և ընտանիքի անդամներին հիշեցրեցի, որ իրենց կողքին ենք: Հարազատները թեև նշեցին, որ օգնության կարիք չունեն, այնուամենայնիվ, նաև սոցիալական ոլորտի համապատասխան մասնագետների աշխատանքը կկազմակերպենք բժշկական հիմնարկներում` անհրաժեշտության դեպքում սոցիալական կարիքներին արձագանքելու և ուղղորդելու համար»,– տեղեկացնում է նախարարը։

Նա հավելել է`վիրավորները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանք շնորհակալ են հիվանդանոցի բուժանձնակազմին ցուցաբերած վերաբերմունքի և ստեղծված պայմանների համար: Նախարարը առողջություն է մաղթում մեր զինվորներին:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

22
թեգերը:
հիվանդանոց, Վիրավոր, Զինվոր, Հայաստան, Զարուհի Բաթոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Նոր տեսանյութ. ինչպես է հայկական կողմը խոցում Ադրբեջանի զրահատեխնիկան
Վարդենիսում ադրբեջանական կրակոցից խաղաղ բնակիչ է զոհվել. ՀՀ ԱԳՆ
Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ