Արխիվային լուսանկար

Իշխանության հետ «մութ» պայմանավորվածությո՞ւն կա. պատասխանում է ՍԴ դատավորի թեկնածուն

47
(Թարմացված է 13:40 14.09.2020)
Երվանդ Խունդկարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրերին, թե իշխանությունների հետ պայմանավորվածություն կա, որ ինքը ՍԴ դատարանի թեկնածու է դառնում պայմանով, որ հետագայում ՍԴ նախագահ ընտրվի։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե գործող իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ՍԴ դատարանի թեկնածու դառնալ այն պայմանով, որ հետագայում ՍԴ նախագահ է ընտրվելու։

Նշենք, որ ԱԺ նիստի այսօրվա օրակարգում ՍԴ դատավորների ընտրության հարցն է։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդպիսի քննարկումներ ու հավաստիացումներ չեն եղել և չեն էլ կարող լինել»,–ասաց Խունդկարյանը։

Նրա խոսքով` ՍԴ դատավորի թեկնածու դառնալու համար մի քանի փուլեր են անցնում` դատավորների ընդհանուր ժողով, այդ ժողովում փակ գաղտնի քվեարկություն, ԱԺ–ում այդ թեկնածուին ներկայացնել, կրկին փակ գաղտնի քվեարկություն: Բացի այդ, Խունդկարյանը հիշեցրեց, որ ՍԴ նախագահն ընտրվում է ՍԴ դատավորների կողմից:

«Արդյո՞ք որևէ պայմանավորվածություն այս պայմաններում կարող է աշխատել»,-ասաց նա:

Ինչո՞ւ փակեց «Ա 1+»–ը, նախկինների հետ ո՞նց էր. ՍԴ դատավորի թեկնածուին փորձեցին «նեղը գցել»

Խունդկարյանը պատասխանեց նաև հարցին, թե ինչպես է վերաբերվում ԱԺ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած կարծիքին, որը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, բացասական է արտահայտվել նրա մասին։

ՍԴ դատավորի թեկնածուն վստահեցրեց` չի տեսել ներկայացրած խորհրդատվական կարծիքը։ Նրա խոսքով` ըստ օրենքի դա գաղտնիք է և տրամադրվում է միայն ընտրություն կատարող անձանց։

Իսկ մամուլում հայտնված տեղեկատվությունը, Խունդկարյանի խոսքով, այնպիսին է, որ իր մոտ խիստ կասկածներ է առաջացնում, թե արդյո՞ք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կարող էր նման որակի վերլուծություն լինել։

«Ինձ, օրինակ, մեղադրում են «Ա1+» հեռուստաընկերության փակման մեջ։ Բայց հարց է առաջանում` այդ մարդիկ արդյո՞ք կարդացել են Եվրոպական դատարանի համապատասխան վճիռը։ ՄԻԵԴ–ի վճռում դատավորի գործողությունների մասով որևէ բացթողում չի արձանագրվել»,–Խունդկարյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց ՍԴ մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով կասեցվում են Սահմանադրական դատարանի` 12 տարի պաշտոնավարած 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։

Հուլիսի 22-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Դրանից հետո երկամսյա ժամկետում ՍԴ դատավորների թեկնածուներ պետք է առաջադրեին կառավարությունը, նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը։

ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:

Բոլոր թեկնածուներին պետք է ընտրի Ազգային ժողովը 3/5–րդ ձայներով։

Ազգային ժողովն ընտրում է ՍԴ դատավորներին. ԲՀԿ–ն չի մասնակցելու ընտրությանը

47
թեգերը:
Երվանդ Խունդկարյան, Հայաստան, թեկնածու, Սահմանադրական դատարան, Դատավոր
Ըստ թեմայի
Կյանքում չարժե որևէ բան բացառել. ՍԴ դատավորի թեկնածուն խոսել է «Իմ քայլի» հետ հանդիպումից
ՔՊ–ն նիստ է հրավիրել. ՍԴ դատավորի թեկնածության հա՞րցն են քննարկելու
ՍԴ դատավորների ընտրության օրը հայտնի է, բայց կրքերը դեռ չեն հանդարտվում. «Ժողովուրդ»
Ալեն Սիմոնյան. արխիվային լուսանկար

«Պետք է հասկանանք՝ ով է իրեն թույլ տվել ընդդեմ ՀՀ-ի շպիոնաժով զբաղվել». Ալեն Սիմոնյան

8
(Թարմացված է 20:40 21.09.2020)
Աղմուկ հանած հոդվածում գրված է, թե Կրեմլը Հայաստանի բոլոր բարձրաստիճան կառույցներում գործակալներ է ունեցել։ Շրջանառվում են նաև ԱԱԾ նախկին տնօրենների` Գեորգի Կուտոյանի, Արթուր Վանեցյանի անունները։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Գյումրիում պատասխանեց լրագրողների՝ այսպես կոչված «ԱԱԾ դոսյեի» մասին հարցերին:

«Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես անկախ երկիր, որտեղ որևիցե կենտրոն, բացի հայ ժողովրդից, որևիցե լծակ չի կարող գոյություն ունենալ»,- ասաց նա:

Այդուհանդերձ, ԱԺ փոխնախագահը կարծիք հայտնեց, որ այդ հարցով պետք է քննություն իրականացվի, որպեսզի պարզ դառնա, թե «ով է այդ անձնավորությունը, որը կարողացել է իրեն թույլ տալ ընդդեմ ՀՀ-ի շպիոնաժով զբաղվել»:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ նման գործակալական ցանցեր ձևավորվում են ամիսների, տարիների ընթացքում, ու ամեն օր կարող են բացահայտումներ լինել:

«Հետևություններ պիտի անենք ու անցնենք առաջ»,- ասաց նա:

Աղմուկ հանած հոդվածում գրված էր, թե Կրեմլը Հայաստանի բոլոր բարձրաստիճան կառույցներում գործակալներ է ունեցել։ Այդ թվում շրջանառվում էին ԱԱԾ նախկին տնօրենների` Գեորգի Կուտոյանի, Արթուր Վանեցյանի անունները։

Ըստ «Դոսյեի»` օրինակ` Վանեցյանին հաճախ են Մոսկվայում տեսնում ազդեցիկ գործարարների ընկերակցությամբ:

Ինչ վերաբերում է հոդվածում հիշատակվող կոնկրետ անուններին, Ալեն Սիմոնյանը նշեց, որ նրանց նկատմամբ պետք է ձևավորվի հանրության վերաբերմունքը:

Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը ևս այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած զեկույցի հիման վրա արդեն իսկ հետազոտություն է սկսել։

«Գործող իշխանությունն ունի համակիրների վտանգավոր բանակ». Արթուր Վանեցյան

8
թեգերը:
Արթուր Վանեցյան, Կրեմլ, լրտես, Ալեն Սիմոնյան
Ըստ թեմայի
Պողոսյան. վստահե՛ք իմ դարավոր «շպիոնական» փորձին
Խանդավառներն ու շպիոն Օնիկները. բոլորը բոլորին գործակալ կհամարե՞ն, թե կբռնեն գործակալներին
«Շպիոնների» հայտնաբերում, կադրային ջարդ, թե՞... ի՞նչ է կատարվում ԱԱԾ–ում
Совместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА

«Կովկաս 2020» զորավարժությունների ժամանակ Հայաստանում ավիացիա է գործարկվել

31
(Թարմացված է 19:33 21.09.2020)
Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պրակտիկ մարտական գործողությունների խաղարկումն անցկացվում է այս տարվա սեպտեմբերի 21-ի 26-ը հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի ղեկավարության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ պաշտպանության նախարարության մոտ քսան միավոր ավիացիա է գործարկվել Հայաստանում կայացած «Կովկաս 2020» ռազմավարական զորավարժությունների ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՇ մամուլի ծառայությունը։  

«Ալագյազ» զորավարժարանում անցկացված զորավարժություններում գործարկվել են դեսանտային-գրոհիչ Մի-8ՄՏՎ ու հարվածային Մի-24 ուղղաթիռները։

«Բանակային ավիացիան կապահովի դեսանտի անցումն ու վայրէջքը, զորքերի հարձակման պահպանությունը, կրակային հարվածներ կհասցնի պայմանական հակառակորդի ռազմական տեխնիկայի շարասյուներին ու օբյեկտներին։ Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պրակտիկ մարտական գործողությունների խաղարկումն անցկացվում է այս տարվա սեպտեմբերի 21-ի 26-ը հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի ղեկավարության ներքո», - նշված է հաղորդագրության մեջ։

Այս զորավարժություններն առանձնահատուկ են, որովհետև կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` դրանք անցկացվում են հակահամաճարակաբանական միջոցների խիստ պահպանմամբ։

«Կովկաս-2020»-ը ՌԴ-ում. ինչպես են ընթանում վարժանքների նախապատրաստական աշխատանքները

Ընդհանուր առմամբ «Կովկաս 2020» զորավարժություններին Հայաստանում մասնակցում է ավելի քան 1,5 հազար մարդ, 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում նաև երկու երկրների օպերատիվ-մարտավարական, բանակային ու անօդաչու ավիացիան։

«Կովկաս 2020» զորավարժությունը կանցկացվի Հարվային ռազմական շրջանի տարածքում 2020 թվականի 21-ից 26 –ը ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ղեկավարության ներքո ու կլինի Ռուսաստանի Զինված Ուժերի օպերատիվ (մարտական) պատրաստականության համալիր միջոցառումների վերջին փուլը։

31
թեգերը:
Ռուսաստան, Զորավարժություններ, Հայաստան, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն
Ըստ թեմայի
Հայաստանը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությունների ցամաքային մասին
Հայաստանում ՀԱՊԿ երկու զորավարժություն կանցկացվի. ինչ խնդիր է դրված
Հայաստանը Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ–ի խաղաղապահ զորավարժություններին