Երվանդ Խունդկարյանն ու Գագիկ Հարությունյանը. արխիվային լուսանկար

ՍԴ դատավորի թեկնածուն ասել է` որն է համակարգի թիվ մեկ խնդիրը

74
(Թարմացված է 13:08 14.09.2020)
ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանն Աժ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ դատական համակարգում առկա խնդիրներին։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Դատավորների ընդհանուր խորհրդի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Երվանդ Խունդկարյանը կարծում է, որ դատական համակարգում թիվ մեկ խնդիրը դատավորների հաստիքների քիչ քանակն է։ Խունդկարյանը նման կարծիք հայտնեց ԱԺ–ում` պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ։

Ազգային ժողովն ընտրում է ՍԴ դատավորներին. ԲՀԿ–ն չի մասնակցելու ընտրությանը

Նշենք, որ ԱԺ նիստի այսօրվա օրակարգում ՍԴ դատավորների ընտրության հարցն է։

«Վերջին 5 տարվա վերլուծությունների արդյունքում մեր 240 դատավորների ուսերին տարեկան միջինը 250 000 քննություն է ընկած։ Մեկ դատավորի վարույթում 1000 և ավելի գործն անմարդկային ծանրաբեռնվածություն է»,–ասաց Խունդկարյանը` հավելելով, որ սրանով էլ պայմանավորված է գործերի քննության ձգձգումը։

Անդրադառնալով ՍԴ–ի գործունեությանը, Խունդկարյանը նշեց, որ ՍԴ դատավորը քաղաքական ենթատեքստ ունեցող գործերից որևէ մեկին արձագանքելու իրավունք չունի։ Նրա խոսքով` հետագայում այդ գործերը կարող են հասնել ՍԴ, ուստի ճիշտ կլինի, որ դատավորները կարծիք չհայտնեն կանխավ։

Խունդկարծանը կարծում է, որ ՍԴ–ն թափանցիկ պետք է լինի իր կատարած աշխատանքը հանրությանը ներկայացնելու տեսանկյունից. ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր նիստերից հետո մատչելի լեզվով հանրությանը ներկայացվի` այդ որոշմամբ ինչ են տալու հանրությանը։

Խոսելով դատական համակարգում կոռուպցիա լինել–չլինելու մասին` ՍԴ դատավորի թեկնածուն ասաց, որ այնքանով, որքանով կան բացահայտված քրեական գործեր, կան հիմնավորումներ, որ կոռուպցիոն երևույթներ տեղի են ունեցել։ Սակայն ըստ նրա` դատավորներն իրենք են շահագրգռված, որ կոռուպցիոն երևույթներն արմատախիլ արվեն։

Արարատ Միրզոյանն ու Հրայր Թովմասյանին փոխարինող դատավորը հանդիպել են

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով կասեցվում են Սահմանադրական դատարանի` 12 տարի պաշտոնավարած 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։

Հուլիսի 22-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Դրանից հետո երկամսյա ժամկետում ՍԴ դատավորների թեկնածուներ պետք է առաջադրեին կառավարությունը, նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը։

«Իմ քայլը» գտել է Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատելու տարբերակը

ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:

Բոլոր թեկնածուներին պետք է ընտրի Ազգային ժողովը 3/5-րդ ձայներով:

74
թեգերը:
թեկնածու, Հայաստան, Դատավոր, Երվանդ Խունդկարյան
Ըստ թեմայի
Էդգար Շաթիրյանը դեռևս կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուն չէ. Մակունց
Հայտնի է կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուն
ՍԴ դատավորների ընտրության օրը հայտնի է, բայց կրքերը դեռ չեն հանդարտվում. «Ժողովուրդ»
Երևանում ԱՄՆ դեսպանատուն. արխիվային լուսանկար

Արցախ չգնալ, խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց. կոչ ԱՄՆ քաղաքացիներին

75
(Թարմացված է 00:46 26.09.2020)
ԱՄՆ քաղաքացիներին Հայաստանում և Ադրբեջանում գործող դեսպանությունները հորդորում են ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունները կոչ են անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց։

Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր կայքում հրապարակված զգուշացման մեջ կոչ է անում պահպանել զգոնություն պահպանել և ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում խուսափել այցելություններից շփման գծի և սահմանի մոտակայքով, այդ թվում Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով և մինչև Վրաստանի սահման գնալուց:

Դեսպանությունը կոչ է անում նաև չայցելել Լեռնային Ղարաբաղ։

Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր երկրի քաղաքացիներին հետևյալ ցուցումներն է տալիս`

  • Հետևեք տեղական լրատվամիջոցների թարմացումներին 
  • Խուսափեք մարդկանց բազմությունից 
  • Խուսափեք ցույցերից 
  • Տեղեկացրեք ձեր անվտանգության մասին ընկերներին և ընտանիքին 
  • Տեղեկացված եղեք ձեր շրջակայքի մասին:

Իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել Թովուզի և Ղազախի շրջաններ այցելություններից:

Հայաստանը սահմանին զորքեր չի կուտակում. ՊՆ–ն պատասխանում է ադրբեջանական ապատեղեկատվությանը

75
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Արցախ, դեսպանատուն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմական շանտաժի քաղաքականությունից. Արցախի ԱԳՆ-ն՝ Ալիևին
Բլե՞ֆ, թե՞ պատերազմի նախապատրաստություն. Ադրբեջանում զորահավաքներ են
Ադրբեջանի գործելաոճն անարգանք է ՍԾՏՀ կազմակերպության հանդեպ. ԱԳ նախարար
Զորավարժությունների ընթացքին հետևել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը

«Կովկաս-2020»–ի հիմնական փուլն ավարտվեց. ամփոփում

23
(Թարմացված է 00:03 26.09.2020)
Ցամաքային զորքերին կրակային աջակցություն են ցուցաբերել Մի-28Ն ուղղաթիռները և Սու-25 գրոհիչները:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվել է «Կովկաս-2020» բազմազգ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական փուլը: Զորավարժությունների ընթացքին հետևել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Թշնամին պարտված է. «Կովկաս-2020»–ում հայ–ռուսական զորաշարժերի ամենատպավորիչ կադրերը

«Հակագրոհի արդյունքում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հիմնական հարվածը հասցրին պայմանական հակառակորդին: Խորքից առաջ շարժվելով, ստորաբաժանումներն անցան հակահարձակման՝ ոչնչացնելով մխրճված հակառակորդին: Այնուհետև, շարունակելով գրոհը, զբաղեցրին նպաստավոր բնագիծ: Ցամաքային զորքերին կրակային աջակցություն են ցուցաբերել Մի-28Ն ուղղաթիռները և Սու-25 գրոհիչները»,–գրել է Ստեփանյանը:

Հիշեցնենք` «Կապուստին Յար» զորավարժարանում «Կովկաս-2020» բազմազգ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններում ներգրավված էին ՀՀ զինված ուժերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները:

Միաժամանակ, «Կովկաս-2020» զորավարժությունների մարտական կրակով փուլը զուգահեռ ընթացել է նաև Հայաստանում՝ «Ալագյազ» զորավարժարանում:

Պուտինն ու Շոյգուն հետևում են «Կովկաս-2020» զորավարժություններին. տեսանյութ

23
թեգերը:
Շուշան Ստեփանյան, Դավիթ Տոնոյան, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն
Ըստ թեմայի
«Կովկաս -2020» զորավարժությունների ժամանակ Հայաստանում ավիացիա է գործարկվել
«Կովկաս – 2020». միջազգային զորավարժություններ, որոնք ուղղված չեն որևէ պետության դեմ
«Կովկաս-2020». «Մստա-Ս» ինքնագնաց հրետանին վերացրել է «հակառակորդի» տեխնիկան