Ռուբեն Հայրապետյան

Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից

518
(Թարմացված է 21:49 13.09.2020)
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ին՝ ունենալով երկքաղաքացիություն, նա դրա իրավունքը չի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. 2012թ. ընտրություններին պատգամավորի թեկնածուի քաղաքացիության մասին տվյալներն անհետացել են Հայաստանի ազգային արխիվից։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան տեղեկությունը հայտնել են ՀՀ ոստիկանությունից:

Մեր խմբագրությունը օգոստոսին հարցում էր ուղարկել ոստիկանություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես է Հայրապետյանն ընտրվել պատգամավոր 2007 և 2012 թվականներին՝ լինելով ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի քաղաքացի (ՀՀ Գլխավոր դատախազության տվյալներով՝ Հայրապետյանն այն ստացել է 2003 թվականի հունիսի 20-ին):

Հարցման հիման վրա ոստիկանությունում ծառայողական ստուգում է իրականացվել։ Պարզվել է, որ ՀՀ Ազգային ժողովի 2007 և 2012 թվականներին ընտրություններին մասնակցելու համար Ռուբեն Հայրապետյանին տեղեկանքի տրամադրման փաստաթղթային հիմքերը անձնագրային և վիզաների վարչությունում ոչնչացվել են՝ դրանց պահպանման ժամկետը լրանալու պատճառով:

Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսը. որոնք են դրանք

Միաժամանակ ոստիկանությունից հայտնում են, որ անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցներին (կամ տեղական անձնագրային սեղանների) տեղեկացնելու դեպքում ՀՀ քաղաքացիների կողմից օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելու մասին տվյալները մուտքագրվում են բնակչության պետական ռեգիստր:

Հետևաբար, 2007 և 2012 թվականների ընտրությունների ընթացքում պատգամավորության թեկնածուներին Հայաստանում բնակվելու, օտարերկրյա քաղաքացիության առկայության (կամ բացակայության) մասին տեղեկանքներ են տրամադրվել հենց պետական ռեգիստրի տվյալների հիման վրա:

Ընդ որում, ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ 2007 թվականի մայիսի 12-ի ընտրություններն անցկացվել են 1999 թվականի փետրվարի 5-ի Ընտրական օրենսգրքի հիման վրա:

Այս օրենսգրքի 97-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավոր կարող էր դառնալ 25 տարին լրացած, վերջին հինգ տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող և վերջին հինգ տարում մշտապես Հայաստանում բնակվող ցանկացած քաղաքացի։

Պատգամավորի թեկնածու դառնալիս այլ երկրի քաղաքացիության բացակայությունը ներառող շտկումերն ընդունվել են 2007թ․-ի փետրվարի 26-ին։ Բայց 2007թ․-ի ընտրություններն անցկացվել են ըստ հին օրենսգրքի, քանի որ այդ ժամանակ նախընտրական գործընթացն արդեն սկսվել էր։

Արդեն նոր օրենսգրքով տեղի են ունեցել 2012թ. խորհրդարանական ընտրությունները, որտեղ Հայրապետյանը կրկին պատգամավոր է ընտրվել։ Երկրորդ քաղաքացիություն ունենալու արգելքի մասին կարգավորումներն այդ ժամանակ արդեն գործել են։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացված փաստաթղթերի ընդունման գործընթացը կազմակերպում է ԿԸՀ քարտուղարը՝ հանձնաժողովի անդամների և կուսակցության լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ նկատելու դեպքում ԿԸՀ-ն 48 ժամ է տալիս՝ անճշտությունները վերացնելու համար։

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. պաշտպանը զարմացած է

Ուսումնասիրելով պատգամավորի թեկնածուների փաստաթղթերը, ԿԸՀ-ն պետք է հիմնվի միայն լիազորված մարմնից տեղեկանքի առկայության կամ բացակայության վրա։ Հանձնաժողովն իրավասու չէ գնահատել պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի բովանդակությունը։

Եթե ԿԸՀ-ում հիմնավոր կասկածներ են առաջանում թեկնածուների ներկայացրած տվյալների վերաբերյալ, ապա հանձնաժողովի ցանկացած անդամ կարող է առարկություն ներկայացնել՝ հանդես գալով թեկնածուի գրանցումը մերժելու առաջարկով: Առաջարկը դրվում է հանձնաժողովի անդամների քվեարկությամբ (որոշումն ընդունելու համար անհրաժեշտ է ձայների 2/3-ը)։

«Քաղաքացի Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանը 2007 և 2012թթ․ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների ժամանակ որպես պատգամավորի թեկնածու առաջադրվել և գրանցվել է համամասնական և մեծամասնական ընտրակարգերով։ Վերջինիս կողմից ՀՀ ԿԸՀ ներկայացվել են պատգամավորի թեկնածու առաջադրվելու և գրանցվելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը»,-նշված է հաղորդագրության մեջ։

2007 և 2012 թվականներին գործող օրենսդրության համաձայն՝ ԿԸՀ-ում առկա ընտրական բոլոր փաստաթղթերը պահպանության են հանձնվել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ։

Արխիվից ոստիկանությանն են փոխանցել 2007թ․-ին Հայրապետյանի կողմից ԿԸՀ ներկայացված ՀՀ քաղաքացի լինելու և վերջին հինգ տարում Հայաստանում բնակվելու մասին տեղեկանքների պատճենները։

«Իսկ 2012թ․-ի խորհրդարանական ընտրությունների պատգամավորության թեկնածուների կողմից ներկայացված նմանատիպ տեղեկանքներն արխիվում չեն հայտնաբերվել»,-ասված է հաղորդագրության մեջ։

Կատարված ծառայողական ուսումնասիրությամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ ենթական ստորաբաժանումների ծառայողների գործողություններում կարգապահական բնույթի խախտման հատկանիշներ ի հայտ չեն եկել։

Էլեկտրաշոկով հարվածել է ու սպառնացել․ ՔԿ-ն Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել

518
թեգերը:
Հայաստան, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), Ոստիկանություն, Հայաստանի ազգային արխիվ, Ընտրություններ, Ռուբեն Հայրապետյան
Ըստ թեմայի
«Մինչև ո՞ւր». Ռուբեն Հայրապետյանին զայրացրել է Հենոյի հասցեին հնչած քննադատությունը
Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ-ն դարձրած է եղել հարստանալու գործիք. ոստիկանության բացահայտումները
Ռուբեն Հայրապետյանի որդին կամավոր ներկայացել է. դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը
«Հարսնաքարի» նախկին տնօրենն ինքն է գույք հափշտակել. Ռուբեն Հայրապետյանի փաստաբան
Երևանում ԱՄՆ դեսպանատուն. արխիվային լուսանկար

Արցախ չգնալ, խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց. կոչ ԱՄՆ քաղաքացիներին

80
(Թարմացված է 00:46 26.09.2020)
ԱՄՆ քաղաքացիներին Հայաստանում և Ադրբեջանում գործող դեսպանությունները հորդորում են ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունները կոչ են անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց։

Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր կայքում հրապարակված զգուշացման մեջ կոչ է անում պահպանել զգոնություն պահպանել և ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում խուսափել այցելություններից շփման գծի և սահմանի մոտակայքով, այդ թվում Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով և մինչև Վրաստանի սահման գնալուց:

Դեսպանությունը կոչ է անում նաև չայցելել Լեռնային Ղարաբաղ։

Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր երկրի քաղաքացիներին հետևյալ ցուցումներն է տալիս`

  • Հետևեք տեղական լրատվամիջոցների թարմացումներին 
  • Խուսափեք մարդկանց բազմությունից 
  • Խուսափեք ցույցերից 
  • Տեղեկացրեք ձեր անվտանգության մասին ընկերներին և ընտանիքին 
  • Տեղեկացված եղեք ձեր շրջակայքի մասին:

Իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել Թովուզի և Ղազախի շրջաններ այցելություններից:

Հայաստանը սահմանին զորքեր չի կուտակում. ՊՆ–ն պատասխանում է ադրբեջանական ապատեղեկատվությանը

80
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Արցախ, դեսպանատուն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմական շանտաժի քաղաքականությունից. Արցախի ԱԳՆ-ն՝ Ալիևին
Բլե՞ֆ, թե՞ պատերազմի նախապատրաստություն. Ադրբեջանում զորահավաքներ են
Ադրբեջանի գործելաոճն անարգանք է ՍԾՏՀ կազմակերպության հանդեպ. ԱԳ նախարար
Զորավարժությունների ընթացքին հետևել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը

«Կովկաս-2020»–ի հիմնական փուլն ավարտվեց. ամփոփում

24
(Թարմացված է 00:03 26.09.2020)
Ցամաքային զորքերին կրակային աջակցություն են ցուցաբերել Մի-28Ն ուղղաթիռները և Սու-25 գրոհիչները:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվել է «Կովկաս-2020» բազմազգ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական փուլը: Զորավարժությունների ընթացքին հետևել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Թշնամին պարտված է. «Կովկաս-2020»–ում հայ–ռուսական զորաշարժերի ամենատպավորիչ կադրերը

«Հակագրոհի արդյունքում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հիմնական հարվածը հասցրին պայմանական հակառակորդին: Խորքից առաջ շարժվելով, ստորաբաժանումներն անցան հակահարձակման՝ ոչնչացնելով մխրճված հակառակորդին: Այնուհետև, շարունակելով գրոհը, զբաղեցրին նպաստավոր բնագիծ: Ցամաքային զորքերին կրակային աջակցություն են ցուցաբերել Մի-28Ն ուղղաթիռները և Սու-25 գրոհիչները»,–գրել է Ստեփանյանը:

Հիշեցնենք` «Կապուստին Յար» զորավարժարանում «Կովկաս-2020» բազմազգ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններում ներգրավված էին ՀՀ զինված ուժերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները:

Միաժամանակ, «Կովկաս-2020» զորավարժությունների մարտական կրակով փուլը զուգահեռ ընթացել է նաև Հայաստանում՝ «Ալագյազ» զորավարժարանում:

Պուտինն ու Շոյգուն հետևում են «Կովկաս-2020» զորավարժություններին. տեսանյութ

24
թեգերը:
Շուշան Ստեփանյան, Դավիթ Տոնոյան, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն
Ըստ թեմայի
«Կովկաս -2020» զորավարժությունների ժամանակ Հայաստանում ավիացիա է գործարկվել
«Կովկաս – 2020». միջազգային զորավարժություններ, որոնք ուղղված չեն որևէ պետության դեմ
«Կովկաս-2020». «Մստա-Ս» ինքնագնաց հրետանին վերացրել է «հակառակորդի» տեխնիկան