Արխիվային լուսանկար

Լավ շոգելու ենք. եղանակի տեսություն

118
(Թարմացված է 00:04 13.09.2020)
Օդերևութաբանները կանխատեսում են, որ Հայաստանի մարզերում ու մայրաքաղաքում առանց տեղումների եղանակը կպահպանվի։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանն այսօր աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում նույնպես սեպտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +36 աստիճանի, երեկոյան մի քանի աստիճանով կնվազի։

Ո՞վ է ասում, որ կանայք այս գործում չկան, կամ խաշի չգրված օրենքները

118
թեգերը:
Երևան, Հայաստան, արև, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում (918)
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոռ եք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ լոլիկ եք ուտում
Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ թուզ եք ուտում
Ադբեջանական զրահատեխնիկա,  արխիվային լուսանկար

Հայկական կողմը ադրբեջանական տանկ է ոչնչացրել ականանետով. Հովհաննիսյան

79
(Թարմացված է 15:56 29.09.2020)
Ադրբեջանական խոցված զրահատեխնիկայի թիվն անընդհատ ավելանում է: Հայ հրետանավորները ցուցադրել են իրենց արհեստավարժությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայ հրետանավորները ադրբեջանական տանկ են ոչնչացրել ականանետով։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր հրետանավորները վիրտուոզ են։ Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել

Հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը նաև զինտեխնիկայի մեծ կորուստներ ունի։

Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում

79
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Ադրբեջան, տանկ, Արցախ
Ըստ թեմայի
«Ջա՜ն, բամբիտ ա արել». Արցախի ՊԲ–ն ևս մեկ ԱԹՍ է խոցել. տեսանյութ
Պաշտպանության բանակը հակառակորդի հերթական ուղղաթիռն է խոցել. տեսանյութ
Նորակերտ գյուղում ՀՀ զինված ուժերը երկու ԱԹՍ են խոցել. լուսանկարներ
Գյուղ Նորակերտ, Գեղարքունիքի մարզ

Նորակերտ գյուղում ՀՀ զինված ուժերը երկու ԱԹՍ են խոցել. լուսանկարներ

93
(Թարմացված է 15:56 29.09.2020)
Տղամարդիկ գյուղամեջում նստած են եղել, երբ տարօրինակ ձայն են լսել ու տեսել, որ այրվող ինչ–որ օբյեկտ է ընկնում։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի մոտակայքում ՀՀ ԶՈՒ–ն այսօր 2 ԱԹՍ է խոցել։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ ԱԹՍ–ներից մեկն ընկել է դաշտերից մեկում. տեղում մեծ փոս է առաջացել։ 

Տեղի բնակիչներից Մասիս Մարտիրոսյանը պատմել է մեր թղթակցին, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 14։00-ի շրջանում։

Житель села Норакерт Гехаркуникской области Масис у поля, на которое упал БПЛА
© Sputnik / Karen Avetisyan
Մասիս Մարտիրոսյան

«Տեղի բնակչությունը հավաքված էր գյուղամեջում։ Նկատեցինք, որ վառվող օբյեկտ է իջնում ու ինչ–որ ձայն է գալիս։ Կանայք և երեխաներն իրար խառնվեցին, կանայք սկսեցին երեխաներին ներս տանել` անգամ չիմանալով, թե ով ում երեխային է վերցնում։ Մենք տղամարդկանցով շտապեցինք դեպքի վայր։ Երբ հասանք՝ պայթյունը որոտացել էր»,–ասաց Մարտիրոսյանը։

Образованная воронка от удара БПЛА близ села Норакерт Гехаркуникской области
© Sputnik / Karen Avetisyan
ԱԹՍ-ի ընկնելու տեղը

Դրանից հետո հակաօդային պաշտպանությունը եկել ու ԱԹՍ–ի կտորները հեռացրել է տարածքից։

Գյուղի բնակիչ Լեռնիկն էլ իր հերթին պատմում է, որ գյուղում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք չի տարհանվել։ Գյուղում տղամարդկանց մի  մասը գնացել է ճակատ, մյուսը սպասում է։ Լեռնիկը նույնպես սպասում է իր հերթին։ Նորակերտում ապաստարաններ էլ կան։

«Հեչ որ չէ` կոմպոտ պահելու պադվալ ունենք, կիջնենք էնտեղ ու կսպասենք։ Մեր զինվորները պետք է իմանան, որ իրենց թիկունքն ուժեղ է»,–ասաց տղամարդը։

Житель села Норакерт Гехаркуникской области Лерник у поля, на которое упал БПЛА
© Sputnik / Karen Avetisyan
Житель села Норакерт Гехаркуникской области Лерник у поля, на которое упал БПЛА

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։

Житель села Норакерт Гехаркуникской области Лерник у поля, на которое упал БПЛА
© Sputnik / Karen Avetisyan
Житель села Норакерт Гехаркуникской области Лерник у поля, на которое упал БПЛА

Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։

93
թեգերը:
հայ-ադրբեջանական, Գեղարքունիքի մարզ, անօդաչու թռչող սարք, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020