ՍԴ

ՍԴ դատավորների ընտրության օրը հայտնի է, բայց կրքերը դեռ չեն հանդարտվում. «Ժողովուրդ»

31
(Թարմացված է 10:33 12.09.2020)
«Ժողովուրդ» թերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՍԴ դատավորի թեկանծուների հանդեպ իշխանական խմբակցության տրամադրություններից։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Սահմանադրական դատարանի երեք անդամների ընտրությունը կկայանա սեպտեմբերի 14-ին՝ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկի առաջին օրը: Տեղեկությունը հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին, որի տվյալներով երեկ  «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է արել: Սակայն Սահմանադրական դատարանի անդամների ընտրության շուրջ կրքերն այդպես էլ չեն հանդարտվում, մասնավորապես, հարցը վերաբերում է ՍԴ անդամի թեկնածու, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, որին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել:

«Նրա մասով քննարկումները երեկ կրկին թեժ են եղել, և խմբակցությունը վերջնական որոշում այդպես էլ չի կայացրել։ Չի բացառվում, որ կոնկրետ այս թեկնածուի մասով ազատ քվեարկություն տեղի ունենա: Իսկ, ահա, նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանի թեկնածությունն «Իմ քայլի» համար ի սկզբանե էր տարօրինակ եղել, և երեկ որոշում է կայացվել դեմ քվեարկել նրան։ Չնայած կառավարության կողմից առաջադրված թեկնածու Էդգար Շաթիրյանի հարցը խորհրդարան հասավ միայն երկրորդ փորձից հետո, սակայն նրա հանդեպ դրական տրամադրվածություն է առկա, և նա միանշանակ կընտրվի այդ պաշտոնում»,- գրում է թերթը:

Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 132 պատգամավոր ունեցող այս խորհրդարանի պարագայում այդ թիվը 79 է կազմում: Թերթի տեղեկություններով՝ այս պահին միանշանակ է, որ երեք թեկնածուներից ընտրվելու է Էդգար Շաթիրյանը::

Հիշեցնենք` հունիսի վերջին ԱԺ-ն Սահմանադրական փոփոխություններ ընդունեց, որոնց համաձայն` Հրայր Թովմասյանը զրկվեց ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի պաշտոնավարել դատավորի կարգավիճակում։ Բացի այդ, դադարեցվեցին երեք դատավորների` Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի (որոնց պաշտոնավարման ժամկետը գերազանցում էր 12 տարին) լիազորությունները։

Կյանքում չարժե որևէ բան բացառել. ՍԴ դատավորի թեկնածուն խոսել է «Իմ քայլի» հետ հանդիպումից

Սահմանադրության համաձայն` նախագահը ՍԴ դատավորի թափուր պաշտոնում մեկ թեկնածու է առաջարկում, ևս մեկին առաջարկում է կառավարությունը, երրորդին` Դատավորների ընդհանուր ժողովը։ ՍԴ կազմն ամբողջությամբ պետք է ձևավորվի երկու ամսվա ընթացքում։

31
թեգերը:
Ընտրություններ, «Իմ քայլը» խմբակցություն, Դատավոր, Սահմանադրական դատարան
Ըստ թեմայի
Ինչու Շաթիրյանին որպես ՍԴ դատավորի թեկնածու որոշեցին առաջադրել միայն հիմա. «Ժողովուրդ»
Էդգար Շաթիրյանը դեռևս կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուն չէ. Մակունց
Հայտնի է կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուն
Армянские военнослужащие во время тренировок

Գիշերը մարտերը շարունակվել են. հայկական կողմը զգալի հաջողություններ ունի

122
(Թարմացված է 08:36 28.09.2020)

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ գիշերը մարտական գործողությունները շարունակվել են և մեր ԶՈւ-երը գրանցել են նշանակալի հաջողություններ:

Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը:

122
Երևան, արխիվային լուսանկար

Ամռան շունչը դեռ կպահպանվի. եղանակի տեսություն

24
(Թարմացված է 21:19 27.09.2020)
Ըստ օդերևութաբանական կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 28-30-ը և հոկտեմբերի 1-2-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ

Ըստ օդերևութաբանական կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Պատերազմի ժամանակ մենք բոլորս զինվորներ ենք. Արյունաբանականի հերթը Երևանում

Երևանում այսօր և առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +29-ից +31, երեկոյան՝ +24-ից +26 աստիճանի սահմանում:

24
թեգերը:
օդի ջերմաստիճան, եղանակ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
«Ենթադրում եմ, որ լրատվական կայքերը նախօրոք են կոտրել»․ Սամվել Մարտիրոսյան
Մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք ու հաղթենք. ԵԿՄ-ն պատրաստ է մեկնել Արցախ
Սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման
Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կարձագանքի Ադրբեջանի քայլերին. նախագահ
Тяжёлая огнемётная система (ТОС) залпового огня ТОС-1а Солнцепек во время демонстрации ходовых и огневых возможностей (27 июня 2019). Полигон Алабино

Հակառակորդը գիշերը կիրառել է «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՀՀ ՊՆ

0
(Թարմացված է 08:42 28.09.2020)
Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։

Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։

Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։

0
թեգերը:
Շուշան Ստեփանյան, Հայաստան, Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ