Մուսալեռցիներին փրկության հասած ֆրանսիական նավը. արխիվային լուսանկար

Ինչպես հայերն ընտրեցին պայքարը․ Մուսալեռի 53-օրյա անհավանական հերոսապատումը

1632
(Թարմացված է 14:16 12.09.2020)
1915-ը հայոց պատմության մեջ արնագույնով գրվեց… Ցավի ու կորստի մեջ ծնվեց   պատմության ամենազարմանալի, ամենահերոսական, ամենաանհավատալի հաղթանակներից մեկը՝ հայ ժողովրդի համար դառնալով կորցրածը երբևէ հետ բերելու հույսի խորհրդանիշ։

1914թ. սկսված Առաջին աշխարհամարտն առիթ դարձավ երիտթուրքերի դարավոր երազանքի իրականացման համար` մաքրել տերության սահմանները ոչ թուրքական համայնքներից: Այդպես սկսվեց մանրամասնորեն մշակված ցեղասպանության պետական ծրագրի իրագործումը:

Քաղաքական իրավիճակն ու մուսալեռցիների որոշումը

Դարերի ընթացքում պատմական տարբեր իրադարձությունների արդյունքում ու ազդեցությամբ Սուեդիայի շրջանում՝ Մուսա լեռան շրջակայքում ձևավորվել էր  հայկական 6 գյուղ՝  Յողուն Օլուք, Խըդըրբեկ, Քաբուսիե, Բիթիաս, Վաքըֆ, Հաջի Հաբիբլի։ 20-րդ դարի սկզբներին Սուեդիայի հայկական գյուղերում ապրում էր մոտ 6000 հայ:

1915 թվականի հուլիսի վերջերին Քեսապի հայ բնակչությանը տեղահանելու հրաման տրվեց: Գույժն արագորեն նաև Սուեդիա հասավ: Պարզ էր, որ հաջորդն իրենք էին լինելու։ Հուլիսի 29-ին Յողուն Օլուքում՝ քահանա Տեր Աբրահամ Գալուստյանի տանը, հավաքվում են 6 գյուղերի երևելիները՝ վճռելու իրենց անելիքը՝ ի՞նչ անել՝ ենթարկվե՞լ բռնագաղթի հրամանին, թե՞ մնալ և դիմադրել։ Մեծամասնությունը դիմադրության կողմնակիցն էր՝ վստահ լինելով, որ փրկության միակ ճանապարհը դա է։

«Հրացանը ձեռքիս այստեղ կմեռնեմ, բայց գաղթական չեմ դառնա»․ այս որոշումով  մոտ 4000 հայ միացավ դիմադրության գաղափարին, իսկ գրեթե 2000-ը որոշեց ենթարկվել երիտթուրքական հրամանին։

Ապստամբության սկիզբը

Դիմադրության համար իբրև հենակետ ընտրվեց Մուսա լեռը: Դիմադրությանը միացածներից շատերը կանայք, ծերեր և երեխաներ էին, և միայն մոտ 700-ն էին մարտունակ: Թուրքական իշխանությունները թեպետ գիտեին, թե ինչ է կատարվում, բայց առանձնապես վտանգ չէին տեսնում՝ վստահ լինելով, որ ապստամբների հարցերը շատ արագ կլուծեն։

Առաջին մարտը օգոստոսի 7-ին է տեղի ունենում․ թուրքերը հարձակվում են փոքր ուժերով՝ վստահ լինելով, որ հայերի հարցերը մի քանի ժամում կլուծեն, սակայն արագորեն հետ են շպրտվում, մի քանի օր անց կրկնում են հարձակումը՝ կրկին անարդյունք։ Թուրքերի վստահությունը տագնապի էր վերածվում: Օգոստոսի 19-ին թուրքերը նորից են հարձակվում՝ այս անգամ մեծաքանակ զորքով՝ գրեթե 5000 զինվորով, նրանց էին միացել շրջակա բնակավայրերից ևս մի քանի հազար մահմեդականներ։ Անհավասար կռվին բոլորն էին մասնակցում՝ կանայք քարեր էին նետում, երեխաներն ապահովում էին կապը մարտիկների միջև։ Հասկանալով, որ այսպես գործը գլուխ չեն բերի՝ թուրքերն այլ մարտավարություն են ընտրում՝ 15.000-անոց բանակով պաշարելով Մուսա լեռը։  

Զինամթերքն ու սննդի պաշարը վերջանում էին... Պայքարի առաջնորդներից Տիգրան Անդրեասյանը սպիտակ սավանի վրա անգլերեն տառերով գրում է «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեցեք» և ծովահայաց ամրացնում լեռան գագաթին: Սրա կողքին տեղադրվում է երկրորդ դրոշակը՝ կարմիր խաչով:

Հույս է հայտնվում

Սեպտեմբերի 5-ին պատահաբար այդ կողմերով անցնող ֆրանսիական «Գիշեն» ռազմանավից նկատում են դրոշակը, ուղարկված մակույկով նավ են բարձրանում մի քանի մուսալեռցի ու ռազմանավի հրամանատարին ներկայացնում իրավիճակը: Ի դեպ, վերջինիս կարգադրությամբ նավի անձնակազմը ռմբակոծում է թուրքական դիրքերը:

«Գիշենը» հեռանում է՝ խոստանալով վերադառնալ և օգնել մուսալեռցիներին: Մուսալեռցիների դրության մասին զեկուցվում է ֆրանսիական արևելյան նավատորմի փոխծովակալ Լուի Դարթիջ դը Ֆուրնեին: Վերջինս հեռագիր է ուղարկում ֆրանսիական կառավարությանը, սակայն հասկանալով, որ պաշտոնական թղթաբանությունը երկար ժամանակ կխլի, չսպասելով պատասխանի՝ հածանավեր է ուղարկում մուսալեռցիներին տարհանելու համար:

Մուսալեռցիների փրկության ճանապարհը

Սեպտեմբերի 13-ին՝ ինքնապաշտպանությունը սկսելուց 53 օր անց, ֆրանսիական 5 նավերը սկսեցին հայերի տարհանումը, 4000-ից ավելի մուսալեռցիներ տեղափոխվեցին Եգիպտոս՝ Պորտ Սայիդ: Ի դեպ, հերոսամարտի ընթացքում թուրքերն ունեցան մի քանի հարյուր, որոշ աղբյուրների վկայությամբ՝ գրեթե հազար զոհ, իսկ հայերն ընդամենը 18։

Պորտ Սայիդում հայերի համար կառուցվեց վրանաքաղաք։ Հայերն այստեղ հիմնեցին դպրոց, տարբեր արհեստանոցներ բացեցին։

Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Ալեքսանդրետի նահանգը, այսինքն՝ նաև Մուսա լեռան շրջակա գյուղերի տարածքն անցավ Ֆրանսիայի իրավասության ներքո, և մուսալեռցիներին թույլատրվեց վերադառնալ հայրենի գյուղեր:

Կրկին արտագաղթ

Նրանք վերականգնեցին իրենց տները, այգիները, բայց 20 տարի անց կրկին քաղաքական խարդավանքների հետևանքով Ալեքսանդրետի սանջակը միացվեց Թուրքիային՝ Հաթայի անվամբ։ 1939-ին Մուսա լեռան շրջակա գյուղերի բնակչությունը բռնեց գաղթի ճամփան: Գաղթի ճանապարհով չգնացին միայն Վաքըֆ գյուղի բնակիչները՝ ասելով, որ իրենց տունն այլևս չեն թողնի, ինչ էլ որ լինի: Այսօր էլ Վաքըֆը Թուրքիայի վերջին հայկական գյուղն է:

Տարագրված մուսալեռցիներից շատերը հաստատվեցին Սիրիայի և Լիբանանի սահմանում գտնվող Այնճարում, իսկ 1946-1947 թթ. հայրենադարձության ժամանակ մոտ 650 մուսալեռցի ընտանիք տեղափոխվեց Հայաստան: 1972 թ.-ին Գինեվետ ավանը վերանվանվեց Մուսալեռ, ավանի տարածքում կառուցվեց Մուսա լեռան ինքնապաշտպանությանը նվիրված հուշարձան, դրա հարևանությամբ էլ ստեղծվեց թանգարան:

Мусалерцы готовят традиционную арису на кануне 104-ой годовщины героической самообороны Мусалера (22 сентября 2019). Мусалер
© Sputnik / Asatur Yesayants.
Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության 104-րդ տարեդարձի առիթով մուսալեռցիները հարիսա են եփում

Ամեն տարի՝ սեպտեմբերին, հուշարձանի շրջակայքում հավաքվում են մուսալեռցիներն ու տոնում 1 դար առաջ տարած հաղթանակը: Այդ առիթով եփում են խորհրդանշական հարիսան։ Ինչու՞ հենց հարիսա․ տարբեր պատմություններ կան, դրանցից մեկի համաձայն՝ լեռան վրա օգոստոսի 15-ին՝ դիմադրության առաջին օրերին հորդառատ անձրև է տեղում, ամբողջ ցորենը թրջվում է, քանի որ չեն կարողանում հաց թխել, սկսում են հարիսա եփել։ Այդպես հարիսան դառնում է մուսալեռցիների փրկության խորհրդանիշներից մեկը։

Мусалерцы готовят традиционную арису на кануне 104-ой годовщины героической самообороны Мусалера (22 сентября 2019). Мусалер
© Sputnik / Asatur Yesayants.
Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության 104-րդ տարեդարձի առիթով մուսալեռցիները հարիսա են եփում

Ամեն տարի Մուսալեռան հերոսամարտին նվիրված տոնախմբություն է կազմակերպվում ոչ միայն հայաստանյան Մուսալեռ գյուղում, այլև Այնճարում և Վաքըֆում։

Мусалерцы готовят традиционную арису на кануне 104-ой годовщины героической самообороны Мусалера (22 сентября 2019). Мусалер
© Sputnik / Asatur Yesayants.
Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության 104-րդ տարեդարձի առիթով մուսալեռցիները հարիսա են եփում
1632
թեգերը:
Թուրքիա, Թուրք, հերոս, հայ, Մուսալեռ
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը չեղարկել է հայկական պատվիրակությանը ՌԴ գործուղելու որոշումը

47
(Թարմացված է 20:08 29.09.2020)
ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել հայկական պատվիրակության այցը չեղարկելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեղարկել է հայկական պատվիրակությանը ՌԴ գործուղելու որոշումը։ Նոր որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

«Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 26-ի «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն պատվիրակություն գործուղելու մասին» N 966-Ա որոշումը», - ասված է որոշման մեջ:

Հանձնաժողովի նիստը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 14-18-ը Իրկուտսկում: Պատվիրակությունը պետք է գլխավորեր հանձնաժողովի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը:

Երևանին ու Բաքվին կոչ ենք անում անհապաղ բանակցություններ սկսել. ԵԱՀԿ–ում ՌԴ ներկայացուցիչ

47
թեգերը:
պատվիրակություն, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ալեքսանդր Լուկաշևիչ

Երևանին ու Բաքվին կոչ ենք անում անհապաղ բանակցություններ սկսել. ԵԱՀԿ–ում ՌԴ ներկայացուցիչ

20
(Թարմացված է 19:56 29.09.2020)
Ռուսաստանն անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի լիակատար և անհապաղ դադարեցումը և իրավիճակի կայունացումը:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը կազմակերպության արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է` Ռուսաստանը Երևանին և Բաքվին հորդորում է անհապաղ բանակցություններ սկսել դիմակայության դեէսկալացիայի և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ երկխոսությունը վերսկսելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա ընդգծել է, որ ՌԴ-ն լրջորեն մտահոգված է ծանր զինատեսակների և զրահատեխնիկայի լայն կիրառությամբ:

«Կողմերին կոչ ենք անում անհապաղ բանակցություններ սկսել: Հուսով ենք, որ բոլոր գործընկերները ձեռնպահ կմնան ապակառուցողական հայտարարություններից և քայլեր կձեռնարկեն, որպեսզի հակամարտող կողմերին համոզեն դադարեցնել կրակը և վերադառնան բանակցություններին», - ասել է Լուկաշևիչը:

Մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ամբողջական և անհապաղ դադարեցումն ու իրավիճակի կայունացումը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 92 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

20
թեգերը:
Ալեքսանդր Լուկաշևիչ, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
«Եթե մենք խնդրենք զինադադար, դա լինելու է Հայաստանի վախճանը». Արայիկ Հարությունյան
Ագրեսիան եղել է նախապես ծրագրված. ԱԳ նախարարը նամակ է հղել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
Ադրբեջանական ծանր հրետանին կենդանի վահան է դարձնում քաղաքացիներին. տեսանյութ
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Թուրքիան պատճառ է փնտրում, որ իր զորքերը Նախիջևան մտցնի. Նիկոլ Փաշինյան

109
(Թարմացված է 20:13 29.09.2020)

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Թուրքիան պատճառ է փնտրում, որ իր զորքերը Նախիջևան տանի։ Россия 1 հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման շրջանակներում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս մարտական գործողությունների մեջ կարևոր նրբություն կա` Թուրքիան ներգրավված է այդ գործընթացքում, և անգամ կան մասեր, որտեղ մարտական գործողություններն է ղեկավարում։ Մենք տեղեկություններ ունենք, որ Նախիջևանում արդեն իսկ թուրքական բանակի մի քանի ստորաբաժանումներ կան։ Բացի այդ, մինչ այդ արդեն իսկ համատեղ զորավարժություններ էին անում Թուրքիան և Ադրբեջանը»,–ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց նաև, որ արդեն իսկ կան լուրեր, որ թուրքերը Սիրիայից վարձկաններ են բերում, որոնք Ադրբեջանի կողմից մարտական գործողություններին են մասնակցում։ ՀՀ վարչապետն ասաց, որ այս մասին են փաստում լուրերը, ըստ որոնց` արդեն իսկ բախումներ են եղել Ադրբեջանի բնակիչների ու վարձկանների միջև. վարձկանները մտնում են խանութներ ու պահանջում, որ, օրինակ, ալկոհոլ դադարեն վաճառեն։

«Ակնհայտ է, որ և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղի հայերը Թուրքիայից անմիջական վտանգի տակ են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 92 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

109
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Պետք է չեզոքացնել թուրք-ադրբեջանական մտադրությունները. ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ
Հանցագործություն է. «Լազարյան ակումբը» քննադատել է թուրք–ադրբեջանական ագրեսիան
Ադրբեջանական ծանր հրետանին կենդանի վահան է դարձնում քաղաքացիներին. տեսանյութ