Արխիվային լուսանկար

Անցում արտակարգ դրությունից կարանտինի. ինչպես անցավ կես տարին ու ինչ կտա առաջիկա 4 ամիսը

303
(Թարմացված է 22:02 11.09.2020)
Sputnik Արմենիան տնտեսագետների մեկնաբանությամբ վերլուծել է արտակարգ դրության 6 ամսվա տնտեսական իրողություններն ու փորձել հասկանալ` ինչ կտա կարանտինի 4 ամիսը։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր վերջապես ազդարարեց 6-ամսյա արտակարգ դրության ավարտը։ Փոխարենը սահմանեց 4 ամսվա կարանտին, որը, դատելով արդեն հրապարակված կանոններից, նախորդ ռեժիմից շատ բանով չի տարբերվելու։

Այնպես որ, շարունակում ենք ապրել սահմանափակումների ու հակահամաճարակային արդեն սովորական դարձած կանոններով`դիմակներով, սոցիալական հեռավորությամբ, տուգանքներով։

Տնտեսական ոլորտում ևս դեռ ոչինչ չի փոխվել, եթե չասենք, որ սգո ու հարսանյաց արարողություններին այսօրվանից կարող են մասնակցել 60 մարդ` նախկին 40-ի փոխարեն։

Թե շարքային հայաստանցու կյանքում ու հայաստանյան տնտեսության մեջ ինչ կփոխի կարանտինը, առայժմ դժվարանում են կանխատեսել նույնիսկ տնտեսագետները։

Տնտեսագետ Գոռ Ծառուկյանը փաստում է, որ կարանտինի շրջանում տնտեսական գործունեության հիմնական տեսակները սահմանափակումներ չեն ունենալու. միայն պարտավոր են լինելու հետևել հակահամաճարակային կանոններին։

«Չեմ ուզում ասել, որ հիմա բոլորը պահում են այդ կանոնները, բայց տնտեսվարողները գոնե կաշկանդված չեն լինի, անընդհատ մտավախություն չեն ունենա, որ կտուգանվեն։ Եթե մինչև հիմա 20-30 հոգով էին հարսանիք անում, ապա հիմա ավելի մեծ չափով կարող են միջոցառումներ անել, ինչը ևս դրական կազդի»,– կարծում է Ծառուկյանը։

Թե փոփոխությունը որքանով նկատելի կլինի տնտեսության վրա, տնտեսագետն առայժմ չի ցանկանում կանխատեսել` առաջարկելով սպասել տարեվերջյան ցուցանիշներին։

Կարանտինի մասին օրենքով կառավարությունը 6 ամիս ժամկետով մենաշնորհ է ստանում. պատգամավոր

Բայց արտակարգ դրության հատկապես վերջին 1-2 ամիսներին գրանցված տնտեսական լավ ցուցանիշները տնտեսագետին լավատեսական հիմքեր ներշնչում են։

Օրինակ` պաշտոնական վիճակագրության համաձայն` արտակարգ դրության սկզբում Հայաստանում շուրջ 70 000 վճարվող աշխատատեղ էր կրճատվել։ Հունիս–հուլիսին դրանք աստիճանաբար վերականգնվել են։

«Սա կարող է պայմանավորված լինել երկու հիմնական գործոնով. Սեզոնային աշխատատեղերի ավելացմամբ`ծառայությունների, գյուղատնտեսության ոլորտներում և ստվերի կրճատմամբ։ Մինչև հունիս–հուլիս ամիսները ծառայությունների ոլորտը բավական սառած էր, իսկ դրանից հետո, արտակարգ դրության փոքր–ինչ թուլացման ու ներքին զբոսաշրջության ակտիվացման արդյունքում, որոշակի աշխուժություն նկատվեց թե՛ հյուրատնային, թե՛ ռեստորանային բիզնեսում»,– ասաց Ծառուկյանը։

Նրա խոսքով` արտակարգ դրության ու տնտեսական ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունը 1.7 % աճ է արձանագրել։ 15%-ով ավելացել է Հայաստանից գյուղատնտեսական ապրանքների արտահանումը, այն դեպքում ընդհանուր արտահանումը 6-7 %-ով նվազել է։

Հայաստանում կարանտինային միջոցառումներ կլինեն` առանց արտակարգ դրության ռեժիմի

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանին պաշտոնական վիճակագրության այս դրական ցուցանիշները մեծ հույսեր չեն ներշնչում։ Նրա կանխատեսմամբ` անկախ նրանից` իրավիճակն «արտակարգ դրություն» կկոչվի, թե «կարանտին», եթե ամեն ինչ կշարունակվի նույն կերպ, տարին կավարտենք տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ անկմամբ։

«Տարվա 9 ամսվա ընթացքում մենք փաստացի ունենք պետական բյուջեի հարկային եկամուտների նվազում` շուրջ 6 տոկոսով, և սա նախորդ ամսվա համեմատ շուրջ 55 մլրդ դրամ պակաս է։ Ընդ որում, պետբյուջեով ծրագրված հարկային մուտքերը թերակատարվել են 25%-ով, շուրջ ¼ մասը թերակատարվել է»,– ասաց Ավետիսյանը։

Միաժամանակ, այս ամենին զուգահեռ ավելացել է արտաքին պարտքի բեռը և չի բացառվում, որ մինչև տարեվերջ դեռ էլի կավելանա` պայմանավորված հարկային եկամուտների թերակատարմամբ։

Ինչ վերաբերում է կառավարության հրապարակած որոշ դրական ցուցանիշներին, դրանք տնտեսագետի համար անհասկանալի ու անբացատրելի են։

«Օրինակ` անհասկանալի է, թե տնտեսական անկման այս պայմաններում ինչպես եղավ, որ հունվար–հուլիս ժամանակահատվածում մենք փաստացի միջին աշխատավարձի աճ ենք ունեցել` շուրջ 3.5%-ով, նաև 7.5%-ով գրանցված աշխատողների թվաքանակն է աճել նախորդ տարվա համեմատ»,– ասաց Ավետիսյանը։

Վիճակագրական այս ցուցանիշները Թադևոս Ավետիսյանը «վիճակագրական մանիպուլյացիա» է համարում` ակնկալելով կառավարության հստակ բացատրությունները դրանց շուրջ։

Կարանտինից հետո Հայաստանում հանցագործությունները կաճեն․ ի՞նչ են կանխատեսում մասնագետները

«Ստացվում է, որ տնտեսական արդյունքը փաստացի նվազում է, իսկ աշխատավարձի ծախսերը` աշխատավարձի չափի ու աշխատողների թվի առումով, մեծանում»,– նշում է նա` հավելելով, որ առկա տնտեսական վիճակը, հակառակը` պետք է բերեր աղքատության ու գործազրկության մակարդակի բարձրացման։

Թե ինչ կլինի հետո` կարանտինի ընթացքում ու նաև հունվարից հետո, Թադևոս Ավետիսյանի համոզմամբ, կախված է նրանից, թե որքան արագ Հայաստանին կհաջողվի հաղթահարել համավարակն ու վերադառնալ բնականոն կյանքի։

«Ի վերջո, միայն իրավիճակի անունն է փոխվում` «արտակարգ իրավիճակը» փոխարինվում է «կարանտինով», բայց հիմնական սահմանափակումները շարունակում են մնալ և, բնականաբար, նաև հետևանքներն են շարունակելու մնալ»,– կանխատեսում է նա։

Դե, իսկ որպեսզի կարանտինն ավելի ծանր հետևանքներ չունենա, քան արտակարգ դրությունը, Ավետիսյանը կառավարությանը խորհուրդ է տալիս ոչ միայն շարունակել, այլև շատ ավելի լուրջ վերաբերվել տնտեսական աջակցության ծրագրերին, ծանրութեթև անել ծախսվող յուրաքանչյուր դրամը։

«Խնդիրները լուծված չեն, բացասական միտումները խորանում են, անորոշությունն առկա է ու պարզ չէ, թե երբ է ավարտվելու այս ամենը։ Հետևաբար, մենք պետք է առավել արդյունավետ դարձնենք եղած աջակցության ծրագրերը, և պետությունը պետք է ոչ թե հետևանքներին հասնի, այլ իրապես իրականացնի կանխարգելող ծրագրեր»,– նշում է տնտեսագետը։

Ղազախստանում դատի են տվել կարանտինին

ՀՀ կառավարությունն այսօր որոշում է ընդունել Հայաստանում սահմանված արտակարգ դրությունը կարանտինի ռեժիմով փոխարինելու մասին։ Սահմանափակումների նոր ռեժիմը Հայաստանում սահմանվում է 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

303
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, Արտակարգ դրություն, կարանտին
Ըստ թեմայի
Հայաստանում կարանտինային միջոցառումներ կլինեն` առանց արտակարգ դրության ռեժիմի
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի. ԱԺ–ն ընդունեց կառավարության ներկայացրած նախագծերը
Համընդհանուր լոքդաունից հետո. կառավարությունն ամփոփել է արտակարգ դրության 6 ամիսները
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

Հիվանդանոցները միայն անհետաձգելի բուժօգնություն կտրամադրեն . Թորոսյանը հրաման է ստորագրել

159
(Թարմացված է 00:50 28.09.2020)
Հիվանդանոցային պայմաններում բուժվող քաղաքացիները դուրս կգրվեն` նրանց առողջական վիճակի գնահատումից հետո։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի– Sputnik. Դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով բուժօգնության համար դիմած քաղաքացիների ընդունումը: Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ`այս մասին հրաման է ստորագրել նախարար Արսեն Թորոսյանը։

«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի թիվ 1370-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաման է ստորագրել, ըստ որի` դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով հիվանդանոցային բուժօգնության համար դիմած պացիենտների ընդունումը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ հրամանի` կիրականացվեն բացառապես վերակենդանացման միջոցառումներ, անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդների ընդունում: Հիվանդանոցային պայմաններում բուժվող քաղաքացիները դուրս կգրվեն` նրանց առողջական վիճակի գնահատումից հետո։ Հետագա հսկողությունը կկազմակերպվի սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատությունների միջոցով:

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով նաև հղի կին է տուժել

Նախարարությունը լիահույս է, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան կայացված որոշմանը և կհետաձգեն իրենց հիվանդանոցային պլանային այցելությունները մինչև ռազմական դրության ավարտը:

159
թեգերը:
հիվանդանոց, Արսեն Թորոսյան, ՀՀ Առողջապահության նախարարություն, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան
Մակրոնը մտահոգություն է հայտնել. Փաշինյանը զրուցել է Ֆրանսիայի նախագահի հետ
Հակառակորդի կորուստների թիվն ավելացել է. ևս 1 ուղղաթիռ, 3 տանկ և 7 ԱԹՍ է խոցվել
Տեղեկություններ կան, որ Թուրքիան ավելի քան 300 վարձկան է ուղարկել Ադրբեջան. Սաֆրաստյան
ԱՄՆ Պետդեպ

«Հորդորում ենք անհապաղ դադարեցնել կրակը». ԱՄՆ-ն դիմել է ՀՀ–ին ու Ադրբեջանին

103
(Թարմացված է 00:48 28.09.2020)
ԱՄՆ Պետդեպարտամենտը Երևանին ու Բաքվին կոչ է անում հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում:

«ԱՄՆ-ն Երևանին ու Բաքվին կոչ է անում հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում», - նշված է հաղորդագրության մեջ։

Պետդեպարտամենտը հակամարտության կողմերին հորդորում է վերսկել բանակցությունները:

​Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

103
թեգերը:
ԱՄՆ, Արցախ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին
Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ողջամիտ եղեք․ Կադիրովը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը

Ոստիկաններն էլ մեկնեցին առաջնագիծ. տեսանյութ

0
(Թարմացված է 01:14 28.09.2020)
Ոստիկաններին Արցախ տանող ավտոբուսը ճանապարհ է ընկել։ Առաջնագիծ մեկնողներին ճանապարհել են ծափերով։

ՀՀ ոստիկանության աշխատակիցները նույնպես մեկնեցին առաջնագիծ` կանգնելու զինվորների կողքին։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ճանապարհում ոստիկաններին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախ են մեկնել Երևանի պետական բժշկական համալսարանի և համալսարանական հիվանդանոցների բժիշկները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

0
թեգերը:
ոստիկան, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել
Արցախում խափանվել է հեռախոսային ու ինտերնետային կապը
Հիվանդանոցները միայն անհետաձգելի բուժօգնություն կտրամադրեն . Թորոսյանը հրաման է ստորագրել