Վաչագան Ղազարյան. արխիվային լուսանկար

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել

209
(Թարմացված է 19:08 11.09.2020)
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Վաչագան Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքի չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) մեղադրանք է առաջադրվել»,–նշված  է ՀՔԾ–ի հաղորդագրության մեջ։

Ըստ մեղադրանքի` 2008-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը, Ղազարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսության վարորդ Ս. Ա.-ին առաջարկել է պետական միջոցներից վարձատրություն ստանալով հանդերձ աշխատել որպես իր կնոջ և տան վարորդ:

Վաչագան Ղազարյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Ս. Ա.-ն 2015-2018 թվականների ընթացքում վարորդի ծառայություններ է մատուցել Վ. Ղազարյանի կնոջը, ինչով պայմանավորված՝ հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսությունում առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական որևէ պարտականություն չի կատարել:

Չնայած դրան` պետական պահպանության ծառայությանը հատկացված միջոցներից այդ ընթացքում Ս. Ա.-ին որպես աշխատավարձ, պարգևատրում և իրային բավարարում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 9.340.677 ՀՀ դրամ, որը Վ. Ղազարյանի կողմից ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք`ավելի վաղ Վաչագան Ղազարյանի ու նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի կողմից «Յանս» ռեստորանի նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից 40 մլն դրամ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը որոշ ժամանակ անց կարճվել էր։

Վաչագան Ղազարյանի կնոջը մեղադրանք են առաջադրել. խնդիրն ապօրինի հարստացումն է

209
թեգերը:
Հայաստան, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Մեղադրանք, Սերժ Սարգսյան, Վաչագան Ղազարյան
Ըստ թեմայի
Ի՞նչ էր թաքցնում Վաչագան Ղազարյանը պայուսակում. տեսանյութ
Վաչագան Ղազարյանին մեղադրանքն է առաջադրվել` ապօրինի հարստացման համար
Վաչագան Ղազարյանը կալանավորվել է
Արխիվային լուսանկար

Անցնում ենք նոր մշակույթի․ Երևանում աղբահանության բարեփոխումը սկսվել է

149
Մինչև տարեվերջ մայրաքաղաքի ամբողջ տարածքում տեսակավորված աղբի համար աղբամաններ կտեղադրվեն։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Խեղդվողներին փրկելը հենց խեղդվողների գործն է, հատկապես, եթե մենք աղբի մեջ ենք խեղդվում։ Տեսակավորված աղբահավաքը, որը բարեհաջող կերպով կիրառվում է բազում երկրներում, վերջապես Երևան էլ է հասնում։

Քաղաքային իշխանությունն ուզում է հանրային վայրերում ու բակերում տեսակավորված աղբի համար աղբամաններ տեղադրել։ Առայժմ դա կանեն միայն պլաստիկի, թղթի ու ապակու համար։ Հարցրել են նաև երևանցիների կարծիքը, մեծ մասը կողմ են։

«Աղբամանները դեռ չենք գնել, բայց մինչև տարեվերջ մրցույթ կհայտարարենք։ Ուզում ենք մինչ տարեվերջ ամբողջ քաղաքում տեղադրել», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը:

Սակայն ցանկացողներն արդեն իսկ կարող են թուղթն ու ստվարաթուղթը, պլաստիկն ու ապակին աղբամանը չնետել, այլ հանձնել վարչություն։ Նույնիսկ այնտեղ գնալու կարիք չկա․ բավական է զանգահարել, մեքենան կգա ու կվերցնի։ Հավաքած երկրորդական հումքը ձեռնարկություններին են վաճառում։ Մեկ տարվա համար աճուրդ է հայտարարվում` ո՞վ է պատրաստ մեկ տոննա հումքի համար ավելի շատ վճարել։ Հաղթողը պետք է ամբողջ տարի գնի այն։ Ստվարաթղթի աճուրդն արդեն անցկացվել է, պլաստիկինը նախապատրաստական փուլում է։

Շիշը ճիշտ գցիր ու տես` ինչ կլինի. աղբի տեսակավորումը դառնում է մշակույթ 

«Մենք արդեն գրեթե մեկ տարի է` ստվարաթուղթ ենք հավաքում, գնալով մեզ ավելի շատ են դիմում։ Գարնանն օրական մեկ տոննա հավաքում էինք, հիմա արդեն երկու-երկուսուկես տոննա ենք հավաքում։ Այս նախաձեռնության մասին իմանալուց հետո շատերը տեսակավորում են աղբը պատշգամբում կամ նկուղում, որ մեզ փոխանցեն։ Մեր մեքենաները հավաքում են հայտերը, հետո երթուղի են կազմում ու շրջում բոլոր կետերով», - նշեց նա։

Հաճելի է տեսնել, որ քաղաքացիների, բիզնեսի ու իշխանության միջև նման համագործակցություն է զարգանում, բայց ամեն դեպքում պետք է հիշեցնել, որ սա առաջին հերթին պարտավորվածություն է։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն (հոդված 43.1)՝ չնախատեսված վայրում աղբ թափելու համար պատիժ է նախատեսվում։ Այդ պատճառով, եթե որևէ մեկն իր համար աղբը տեսակավորելը ստորացուցիչ համարի (կարո՞ղ է` գիտեք` հավաքարար եմ ձեզ համար) և ուր պատահի նետի այն, նրան կտուգանեն։ Դա վերաբերում է ոչ միայն քաղաքացիներին, այլև ձեռնարկություններին։ 

«Մենք ձեռնարկությունների հետ բացատրական աշխատանք ենք անցկացրել՝ ինչպես տեսակավորել ու դասավորել ստվարաթուղթը, որ այն ավելի հեշտ լինի վերցնել», - ավելացրեց Հովհաննիսյանը։

Հետաքրքրված ընկերություններն ու քաղաքացիները կարող են կապ հաստատել ծառայության հետ 011 514 747 հեռախոսահամարով կամ գրել պետական կազմակերպության ֆեյսբուքյան էջին։

Պառկենք տեխնիկայի տակ, որ կանգ առնե՞ն. Աղբյուր Սերոբի բնակիչները բողոքի ակցիա են անում

Մի շարք արտադրողներ արդեն իսկ տարբեր տեղերից թափոն են գնում, այսինքն` դա նրանց ձեռնտու է։ Ու հիմա ադ թափոնն ավելի շատ կլինի, դրանից բացի, այն նաև մաքուր կլինի։ Երբեմն ընկերություններին աղբամանից հանած ապակի կամ պլաստիկ են վաճառում։ Այդ դեպքում այն լվանալու վրա լրացուցիչ գումար է ծախսվում։ Հովհաննիսյանն ընդգծում է, որ շատ ավելի հեշտ է այնպես անել, որ թափոններն աղբանոցում չհայտնվեն։

Ապագայում քաղաքապետարանն ուզում է նաև մետաղ հավաքել, իսկ հետագայում` նաև այնպիսի վտանգավոր թափոններ, ինչպիսիք են տարբեր տեսակի մարտկոցները։ Քաղաքային իշխանությունը դրա համար պետք է պետությունից համապատասխան լիցենզիա ստանա։

«Ամենակարևորը՝ մենք ուզում են առաջարկել մեր հասարակությանը նոր մշակույթի անցնել։ Եկեք միասին հասկանանք, որ դա աղբ չէ, այլ երկրորդական հումք, որը պետք է աղբանոց չընկնի ու օդը չաղտոտի», - ընդգծեց Հովհաննիսյանը։

Նոր մշակույթ են առաջարկում նաև «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի (ISSD) ակտիվիստները։

«Recycle It!» գրությամբ տեսակավորված աղբի համար նախատեսված աղբամաններն արդեն ճանաչելի են Հայաստանում։ Ընկերությունն առաջին անգամ տեղադրել է դրանք 2017 թվականին` Արենիի գինու փառատոնի ժամանակ։ Աղբամանների կողքին կանգնած էին կամավորներ, որոնք բացատրում էին՝ ինչը ուր նետել, իսկ ամենակարևորը՝ ինչի համար։ Մարդիկ չէին հասկանում` ինչու պետք է իրենց կյանքը բարդացնեն, եթե կարող են միանգամից ամբողջ աղբը նետել։

 «Բայց 2018 թվականին, երբ մենք նորից մեր աղբամաններով փառատոն եկանք, տեսանք՝ ինչպես է փոխվել մարդկանց մտածելակերպը, ու ինչպես են մարդիկ արդեն փնտրում այդ աղբամանները», - նշում է կազմակերպության ներկայացուցիչ Մխիթար Ավետիսյանը։

Առայժմ «Recycle It!» աղբամանները տեղադրում են ոչ թե փողոցներում, այլ փակ վայրերում՝ դպրոցներում, հաստատություններում, կազմակերպություններում։ Որպես կանոն` աղբը ճիշտ են նետում, աղբամանները դիտավորյալ փչացնելու դեպքեր չեն եղել (նույնիսկ դպրոցներում)։

«Երեխաները շատ են հետաքրքրվում այդ նորույթով, հատկապես, երբ օրինակներով բացատրում ենք՝ ինչպես է մեզանից յուրաքանչյուրն ազդում բնության վրա», - նշում է կազմակերպության ներկայացուցիչ Իրինա Մկրտչյանը։

Երևանի աղբի վերամշակման գործարանի կառուցումը նորից հետաձգվեց. այս անգամ պատճառը ի՞նչն է

Նախորդ տարի ընկերությունը նաև Երևանի ընդհանուր հասանելի վայրերում է աղբամաններ տեղադրել, ընդհանուր առմամբ 13 կետում։ Իսկ Ամբողջ հանրապետությունում ավելի քան հազար աղբաման կա։ Վերջերս Լիտվայի դեսպանատան աջակցությամբ դրանք տեղադրվել են նաև Արմավիր քաղաքի դպրոցներում, իսկ հիմա ուզում են տեղադրել նաև Տավուշի մարզում։ Երեք տարվա ընթացքում ընկերությունը մոտ 220 տոննա աղբ է հավաքել, դրա 75—85%-ը պլաստիկ է։

«Մի քանի ընկերություն արդեն բարեհաջող կերպով երկրորդական հումք են օգտագործում․ ոմանք ծաղկամաններ են սարքում, ոմանք հագուստի կախիչներ, ոմանք էլ` պլաստիկի գնդիկներ։ Ընդ որում, արտահանման համար», - նշում է Ավետիսյանը։

Այժմ ISSD-ն ուզում է նոր ծրագիր սկսել՝ ուղղված պլաստիկե տոպրակները թղթի ու կտորի պայուսակներով փոխարինելուն։ Դրանք ուզում են բաժանել խանութներին՝ պրոմո ակցիաների ու հաճախորդների բոնուսների, քաղաքացիներին թափոն հանձնելու համար նվիրելու նպատակով։

«Դրան գումարած, եթե սեփական պայուսակն ունենանք, գոնե մի փոքր կպակասի վարակվելու ռիսկը», - ընդգծեց Մկրտչյանը։

Սակայն հարցը միայն վարակը չէ․ COVID-ը կանցնի, իսկ աղբը կմնա, ու ինչպես պայքարել և՛ մեկի, և՛ մյուսի դեմ, մեծամասամբ մեզնից է կախված։

«Աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է». Փաշինյան

149
թեգերը:
Երևան, աղբի տեսակավորում, աղբ
Ըստ թեմայի
Ինչպես «կառավարել» աղբը, կամ կենցաղային մշակույթը պետք է ուսուցանել մանկուց
Էկոաղետն անխուսափելի է, կամ ինչու են դիմակները չարյաց փոքրագույնը
Վառելիք՝ թափոններից, կամ աղբը ոչ թե աղբանոցներում է, այլ մարդկանց գլխում
Խաչքար

Ողբերգական դեպք Կոտայքում. խաչքարն ընկել է տղամարդու վրա, և նա մահացել է

70
(Թարմացված է 22:14 22.09.2020)
Տղամարդը տրակտորիստի հետ փորձել է ուղղել խաչքարը, բայց խաչքարն ընկել է նրա վրա, և տղամարդը տեղում մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. խաչքարն ուղղելու ժամանակ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա, և նա մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 17:20-ի սահմանում ոստիկանության Հրազդանի բաժինն ահազանգ է ստացել, որ Հրազդանի տարածքում գտնվող «Մամաներ» կոչվող տարածքում տղամարդու դի կա: Դեպքի վայրում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 52-ամյա Ա. Կ.-ի դին: Վերջինս մահացել է, երբ փորձել են ուղղել նշված վայրում գտնվող խաչքարը»,–գրված է կայքում։

Ա.Կ.-ն տրակտորիստի հետ փորձել է ուղղել խաչքարը, տրակտորիստը կոշով բարձրացրել է այն, ու խաչքարն ընկել է Ա. Կ.-ի վրա։ Վերջինս տեղում մահացել է:

Վթար Սյունիքի մարզում. տուժել են 5 ուղևոր, որոնցից 2–ը` անչափահաս

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Խոշոր հրդեհ կրակայրիչների արտադրամասում. աշխատակիցներից մեկն այրվածքներ է ստացել

70
թեգերը:
Հրազդան, Մահ, տղամարդ, խաչքար, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Ողբերգական վթար Գեղարքունիքում. մեքենան հայտնվել է Սևանա լճում, վարորդը՝ տեղում մահացել
Կրակոցներ Երևանում. «Դվին» հյուրանոցի մոտ վիճաբանություն է եղել
Վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ մանրամասներ բեռնատարի հրդեհից

Հաճախորդի լոյալությունը` բիզնեսի առաջխաղացման կարևորագույն ատրիբուտ

0
(Թարմացված է 23:30 22.09.2020)
Տնտեսագետ Հայկ Մանասյանն ու «Բիզնեսի դիալեկտիկա» հաղորդաշարի վարող Արամ Չախոյանը զրուցել են հաճախորդի լոյալության մասին։

Հաճախորդի լոյալությունն այսօր մրցակցային միջավայրի պայմաններում բիզնեսի առաջխաղացման կարևորագույն ատրիբուտներից մեկն է։ 

«Բիզնեսի դիալեկտիկա» հաղորդաշարի հերթական հաղորդման ընթացքում Հայկ Մանասյանը ներկայացնում է, թե իրականում ինչ է հաճախորդի լոյալությունը, որքան կարևոր է դա բիզնեսի առաջխաղացման համար, ինչ օգուտներ կարելի է ակնկալել հաճախորդների լոյալությունից և ինչ մեթոդներով կարելի է հասնել բարձր լոյալության։

«Բիզնեսի դիալեկտիկա». որո՞նք են «երկար պոչերը» բիզնեսի պրոդուկտային պորտֆելում

0
թեգերը:
հաճախորդ, բիզնես
թեմա:
Բիզնեսի դիալեկտիկա
Ըստ թեմայի
Որոնք են գնորդների վարքագծային հիմնական փոփոխությունները ռեցեսիայի պայմաններում
Որն է այն միակ գործոնը, որի շնորհիվ բիզնեսն արժեք է ստեղծում
Մարքեթինգի ու վաճառքի բաժինների բախումից տուժում է բիզնեսը. ի՞նչ անել, որ դա տեղի չունենա