Գազալցակայան, արխիվային լուսանկար

Չարենցավանում ապօրինի գազալցակայան է բացահայտվել. գործին նաև պաշտոնյաներ են խառնված

62
(Թարմացված է 12:28 11.09.2020)
6 տարի շարունակ գազալցակայան ապօրինի է աշխատել ու վտանգել մարդկանց կյանքն ու առողջությունը:

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ «Դրայվ-2014» ՍՊ ընկերության տնօրեն Դ.Թ.-ն, նախնական համաձայնության գալով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Ա. Պ.-ի և փորձագիտական խմբի փորձագետ Ռ.Ղ.-ի, ինչպես նաև ՀՀ ԱԱՊ

«Արմէքսպերտիզա» ՍՊԸ–ի պաշտոնատար անձի հետ, խախտելով ՀՀ կառավարության «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու» մասին որոշման պահանջները, չունենալով ավտոգազալցաճնշակայան կառուցելու շինարարական թույլտվություն՝ Չարենցավան քաղաքի Եսայան 8 և 10 հասցեներում իր սեփական հողատարածքներում գազալցակայաններ է կառուցել:

2014թ.–ից մինչև 2020 թվականի օգոստոսն այս գազալցակայանները զբաղվել են սեղմված բնական գազի վաճառքով` չունենալով սեփական ճնշակ, և սեղմված գազը ստացել է ավտոգազալցման ճնշակների արտադրությամբ զբաղվող իր հարևանությամբ գործող «Եղիցի լույս» ՍՊ Ը–ի տարածքում գտնվող արտադրական փորձարկում անցնող ճնշակներից:

2014-2019 թվականների ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ԱԱՊ «Արմէքսպերտիզա» ՍՊ ընկերության պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելով, կազմել, հաստատել և շրջանառության մեջ են դրել արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության վկայագրի փորձաքննությունների դրական եզրակացություններ՝ արդյունքում իրական վտանգ ստեղծելով ինչպես ավտոգազալցակայանի ծառայությունից օգտվող, այնպես էլ հարևանությամբ բնակվող անձանց կյանքին ու առողջությանը։

Ապօրինի ծառահատումներ, կաշառքի դեպքեր. ԱԱԾ–ի նոր բացահայտումը Տավուշում

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ պաշտոնատար անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ապօրինի գույքը բռնագանձողներին պետությունն օրինական կարգով միլիոններ տվեց

62
թեգերը:
գազալցակայան, Չարենցավան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան
Ըստ թեմայի
Փարաքարի և «Դիլիջան ազգային պարկի» պաշտոնատար անձինք խոշոր գումարներ են հափշտակել. ԱԱԾ
127 տոննա ձկան ապօրինի արդյունահանում. ԱԱԾ–ն տարիներով մշակված հանցավոր սխեմա է բացահայտել
ԱԱԾ-ն ՊՆ պաշտոնյաների գործունեության մասով նոր բացահայտում է արել. «Ժողովուրդ»
Եվս մեկ «օրենքով գողի» է մեղադրանք առաջադրվել. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնում
 Арцрун Ованнисян во время брифинга по теме ситуации на армяно-азербайджанской границе (16 июля 2020). Иджеван

Ձեր տեսանյութերով հակառակորդի կրակն եք ուղղորդում. Հովհաննիսյանը դիմել է կոչով

72
(Թարմացված է 09:46 27.09.2020)
Ռազմական փորձագետը շեշտել է, որ այդ տեսանյութերը կարող են ուղղորդել հակառակորդին իրենց գործողություններում։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը կոչ է անում Արցախում սկսված ռազմական գործողությունների վերաբերյալ տեսանյութեր չտարածել։

«Հարգելի հայրենակիցներ, ձեր տեսանյութերով հակառակորդի կրակն եք ուղղորդում։ Ձեր քայլով մի օգնեք հակառակորդին։
Փառք մեր բանակին»,–գրել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան արցախա–ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հերտակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Արցախում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրետակոծություն է սկսել

72
Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի. Արծրուն Հովհաննիսյան

257
(Թարմացված է 09:24 27.09.2020)
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերի մասին:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտերը շարունակվում են։

«Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:

257