Նորքի հիվանդանոց, արխիվային լուսանկար

Գրանցվել է կորոնավիրուսի ևս 177 դեպք. Հայաստանում վարակվածների թիվը դարձավ 45 503

328
(Թարմացված է 11:01 11.09.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 177–ով և դարձել 45 503 Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 2 880 մարդ (-28), կատարվել է 231259 (3450)թեստավորում, առողջացել են վարակվածներից 41 434-ը (+201)։ Գրանցվել է մահվան 909 դեպք (+3)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվ 280(+1) է։

Սեպտեմբերի 10-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 45 326 էր։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Ամեն ինչ կանենք, որ մեր երեխաները լիաթոք շնչեն. վարչապետը` դպրոցներում դիմակ դնելու մասին

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հայաստանը չի փակել իր սահմանները. թռիչքներն արգելված են այլ երկրների որոշմամբ

Օգոստոսի 12-ին ՀՀ կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև սեպտեմբերի 11-ը: Օգոստոսի 13-ից կարելի է դիմակ չդնել նաև անձնական մեքենաներում և բնության գրկում:

328
թեգերը:
հիվանդություն, հիվանդ, համավարակ, թեստ, Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1503)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսից Հայաստանում 1 կին է մահացել
Դպրոցների անձնակազմը կորոնավիրուսի թեստ է հանձնում. շուրջ 30 000 անձ կթեստավորվի
5 խորհուրդ կորոնավիրուսը հաղթահարած մարդկանց համար
Ինքնաթիռներում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը մե՞ծ է. փորձագետների պատասխանը
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

Հիվանդանոցները միայն անհետաձգելի բուժօգնություն կտրամադրեն . Թորոսյանը հրաման է ստորագրել

179
(Թարմացված է 00:50 28.09.2020)
Հիվանդանոցային պայմաններում բուժվող քաղաքացիները դուրս կգրվեն` նրանց առողջական վիճակի գնահատումից հետո։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի– Sputnik. Դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով բուժօգնության համար դիմած քաղաքացիների ընդունումը: Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ`այս մասին հրաման է ստորագրել նախարար Արսեն Թորոսյանը։

«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի թիվ 1370-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաման է ստորագրել, ըստ որի` դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով հիվանդանոցային բուժօգնության համար դիմած պացիենտների ընդունումը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ հրամանի` կիրականացվեն բացառապես վերակենդանացման միջոցառումներ, անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդների ընդունում: Հիվանդանոցային պայմաններում բուժվող քաղաքացիները դուրս կգրվեն` նրանց առողջական վիճակի գնահատումից հետո։ Հետագա հսկողությունը կկազմակերպվի սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատությունների միջոցով:

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով նաև հղի կին է տուժել

Նախարարությունը լիահույս է, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան կայացված որոշմանը և կհետաձգեն իրենց հիվանդանոցային պլանային այցելությունները մինչև ռազմական դրության ավարտը:

179
թեգերը:
հիվանդանոց, Արսեն Թորոսյան, ՀՀ Առողջապահության նախարարություն, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան
Մակրոնը մտահոգություն է հայտնել. Փաշինյանը զրուցել է Ֆրանսիայի նախագահի հետ
Հակառակորդի կորուստների թիվն ավելացել է. ևս 1 ուղղաթիռ, 3 տանկ և 7 ԱԹՍ է խոցվել
Տեղեկություններ կան, որ Թուրքիան ավելի քան 300 վարձկան է ուղարկել Ադրբեջան. Սաֆրաստյան
ԱՄՆ Պետդեպ

«Հորդորում ենք անհապաղ դադարեցնել կրակը». ԱՄՆ-ն դիմել է ՀՀ–ին ու Ադրբեջանին

106
(Թարմացված է 00:48 28.09.2020)
ԱՄՆ Պետդեպարտամենտը Երևանին ու Բաքվին կոչ է անում հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում:

«ԱՄՆ-ն Երևանին ու Բաքվին կոչ է անում հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում», - նշված է հաղորդագրության մեջ։

Պետդեպարտամենտը հակամարտության կողմերին հորդորում է վերսկել բանակցությունները:

​Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

106
թեգերը:
ԱՄՆ, Արցախ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին
Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ողջամիտ եղեք․ Կադիրովը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը

Ոստիկաններն էլ մեկնեցին առաջնագիծ. տեսանյութ

0
(Թարմացված է 01:14 28.09.2020)
Ոստիկաններին Արցախ տանող ավտոբուսը ճանապարհ է ընկել։ Առաջնագիծ մեկնողներին ճանապարհել են ծափերով։

ՀՀ ոստիկանության աշխատակիցները նույնպես մեկնեցին առաջնագիծ` կանգնելու զինվորների կողքին։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ճանապարհում ոստիկաններին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախ են մեկնել Երևանի պետական բժշկական համալսարանի և համալսարանական հիվանդանոցների բժիշկները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

0
թեգերը:
ոստիկան, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել
Արցախում խափանվել է հեռախոսային ու ինտերնետային կապը
Հիվանդանոցները միայն անհետաձգելի բուժօգնություն կտրամադրեն . Թորոսյանը հրաման է ստորագրել