Արայիկ Հարությունայն

Մշտական սկանդալների կենտրոնում. նախարարի հեռացումը կլուծի՞ «խառը» նախարարության խնդիրները

376
(Թարմացված է 23:10 10.09.2020)
ԿԳՄՍ նախարարությունը մշտապես քննադատության է ենթարկվում։ Փորձագետները փորձել են բացահայտել` որտեղ է թաքնված խնդիրը և ինչ լուծումներ է պահանջում։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթաց է նախաձեռնել։ Հարցը կքննարկեն սեպտեմբերի 16-ի ԱԺ նիստին։ Միևնույն ժամանակ խմբակցությունը կոչ է արել քաղաքացիներին գալ խորհրդարանի շենքի մոտ և մասնակցել նախարարի դեմ բողոքի ակցիային։

«Մենք քաղաքացիներին կոչ ենք արել մասնակցել ակցիային, քանի որ ուզում ենք ցույց տալ, որ միայն մենք չենք դժգոհ նախարարի և նրա գլխավորած գերատեսչության աշխատանքից։ Կարծում ենք, որ բոլոր դժգոհ մարդիկ պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումը խորհրդարանի շենքի մոտ», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ Արմեն Եղիազարյանը։

Նրա խոսքով` «Իմ քայլը» իշխող դաշինքի և համանուն խմբակցության ներսում նույնպես դժգոհություններ կան Արայիկ Հարությունյանի աշխատանքից, սակայն նրանք լռում են` ելնելով քաղաքական կոռեկտությունից։ Այնուամենայնիվ, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, վայր դնելով պատգամավորական մանդատը, չցանկացավ այս գործընթացի մաս կազմել։

«Այդ նախարարի աշխատանքը, մեղմ ասած, բավարար չէ, և նրա դեմ իրականացվող բոլոր ակցիաները դրանով են պայմանավորված, այլ ոչ թե անձնական խնդիրներով»,  – ասաց Եղիազարյանը։

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանն իր հերթին կարծում է, որ այդ նախարարության հասցեին հնչող քննադատություն ու բողոքներ միշտ էլ լինելու են, քանի որ հանրային կարևոր երեք ոլորտների միավորումը մեկ գերատեսչության շրջանակում արդեն իսկ կոպիտ սխալ է։

Երկրորդ սխալը նա համարում է այն, որ նախարար Արայիկ Հարությունյանը պարբերաբար իր ելույթներում պիտակավորում է մարդկանց, նրանց բաժանում «սևերի» և «սպիտակների», թեև ամբողջ աշխարհում հենց կրթության ոլորտն է միավորում տարբեր կրոնական, քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց և գործիչների։ Բացի այդ, նախարարությունը մի «խաղի» մեջ է ներքաշվել, երբ գերատեսչությանն անդադար մեղադրում են ինչ-որ բանում, նա էլ ստիպված է լինում պատասխանել, աշխատելու փոխարեն։

«Իմ քայլում» կան մարդիկ, որոնք կրթության չափորոշիչները բացասական են գնահատում. Հովսեփյան

«Բացի այդ որոշումների կայացման գործընթացում հասարակության և փորձագիտական շրջանակների լայն ներգրավվածություն ձևավորել չհաջողվեց։ Պահպանվեց գործողությունների աշխատասենյակային ոճը, երբ բոլոր որոշումներն ընդունվում են մեկ սենյակում, առանց հանրային քննարկումների», – նշեց փորձագետը։

Նա հավելեց, որ նախարարությունը հաճախ խիստ է իր մոտեցումներում։ Դա մի կողմից, դրական է, մյուս կողմից զայրացնում է հասարակությանն ու մասնագիտական հանրությանը։ Բացի այդ ստեղծվել է մի մթնոլորտ, որտեղ  քննարկում են հարակից հարցերը բուն խնդրի փոխարեն։ Մշտական սկանդալների պատճառով տուժում են կրթության համակարգն ու մարդիկ, ովքեր իրական բարեփոխումներ են ուզում։

 «Նախարարին փոխելով հարձակումները չեն դադարի, քանի որ ոլորտները տարբեր են և խնդրահարույց, իսկ դրանց տարանջատումը փոքր–ինչ կթեթևացնի իրավիճակը», – ընդգծեց Խաչատրյանը։

Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը կարծում է, որ նախարարի հեռացումը կարող է կրթության ոլորտի բարեփոխումների համատեքստում առաջին քայլը լինել, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կամք դրսևորի և լրջորեն մտածի այդ մասին։  Ըստ նրա, տվյալ դեպքում հարցը ոչ թե քաղաքական է, այլ ռազմավարական, քանի որ կրթության ոլորտը լուրջ դեր է խաղում երկրի ապագայի հարցում։

«Կրթության ոլորտում վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացները որևէ տրամաբանական հաջորդականություն չունեն։ Դրանք կանոնավորված չեն, նախաձեռնությունների մի մասը պարզապես չի իրականացվում, թեև բուռն քննարկվում է։ Նախարարի և կառավարության որոշումները մնում են թղթի վրա, և դա բնականաբար չի կարող մասնագիտական հանրության շրջանում դժգոհություն չառաջացնել», – ասաց նա։

Փորձագետը նաև կարծում է, որ Հարությունյանի գլխավորած ոլորտն ընդարձակ է, այն ղեկավարելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր ոլորտից գոնե մի փոքր քաջատեղյակ լինել և պրոֆեսիոնալ հմտություններ կամ գոնե փորձ ունենալ։ Նա կասկածում է, որ Հարությունյանը, օրինակ, քաջատեղյակ է սպորտից, ինչն էլ տարաձայնություններ է ծնում նույնիսկ քաղաքական թիմի ներսում։

«Արայիկ, հեռացիր». Երևանում պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը

«Նախարարության գործունեության հետ կապված բազմաթիվ ակցիաներ ու բողոքներ են լինում, սակայն հակառակ կողմից մենք արձագանք չենք տեսնում, պարզաբանումներ չկան, և այդ ամենը կարող է համակարգում քաոս ծնել», – եզրափակեց Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին մանդատից հրաժարվելու իր մտադրության մասին հայտնեց իշխող դաշինքի պատգամավոր, հունահռոմեական ոճի հայտնի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը։ Իր որոշումը նա բացատրեց սպորտի ոլորտում նախարար Հարությունյանի վարած քաղաքականությամբ։  ՀՅԴ–ն, «Կամք» նախաձեռնությունը և երիտասարդ գրող Միսակ Մարտիրոսյանը պահանջում են նախարարի հրաժարականը։

376
թեգերը:
Հրաժարական, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Պատգամավոր, մանդատ, «Իմ քայլը» խմբակցություն, Լևոն Ջուլֆալակյան, Նախարար, Սկանդալ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Արայիկ Հարությունյան
Ըստ թեմայի
«Իմ հրաժարականի հարցը չի քննարկվում». ԿԳՄՍ նախարար
Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ներառված է ծրագրում. պարզաբանում է ԿԳՄՍ–ն
Դպրոցում դիմակ դնելը պարտադի՞ր է․ պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարարը
Արխիվային լուսանկար

ՀՖՖ ներքո անցկացվող ֆուտբոլային հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգվում են

19
(Թարմացված է 23:57 29.09.2020)
Հետաձգվում են նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջիկա հանդիպումները:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես, այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ռմբակոծումը, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի»՝ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ հանդիպման վայրի տեղափոխությունը Կիպրոս, այսօրվանից սկսած, ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՖՖ–ի հաղորդմամբ` հետաձգվում են նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ սեպտեմբերի 30-ին նախատեսված բոլոր հանդիպումները:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հոկտեմբերի 1-ին նախատեսված հանդիպումը կկայանա Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Այն նախապես ծրագրված էր անցկացնել Երևանում։

Ստեղծված իրավիճակի պատճառով «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա Կիպրոսում

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսի պայթյունից հետո բարեկարգման աշխատանքները չեն դադարել

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

 

19
թեգերը:
Ադրբեջան, Արցախ, ՀՖՖ, ֆուտբոլ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը 790 զոհ ունի, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

679
(Թարմացված է 23:00 29.09.2020)
ՀՀ պաշտպանության ներկայացուցիչը թվեր հրապարակեց։ Նա խոսեց Ադրբեջանի կորուստների մասին և հայտնեց, որ Վարդենիսի ուղղությամբ կիրառվել են նաև թուրքական «Բայրաքդար» կոչվող ԱԹՍ–ներ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Ադրբեջանը կորցրել է 790 կենդանի ուժ, որից 180–ը` Քարվաճառի ուղղությամբ, որտեղ համառ և թեժ մարտեր են ընթացել։ Նրա խոսքով` հակառակորդը մոտ 1900 վիրավոր ունի։

«Պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր հակառակորդը կորցրել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ»,– նշեց նա։

Մարտերը շարունակվում են, բոլոր հարձակողական գրոհները հետ են մղվում` հակառակորդին համապատասխան կորուստներ պատճառելով։

«Այսօր աննախադեպ էր նրանով, որ հարձակման ենթարկվեց նաև ՀՀ Վարդենիսի տարածաշրջանը ավիացիոն, հրթիռային, օդային հարձակման այլ միջոցներից, մասնավորապես` ԱԹՍ–ներից։ Ցավոք, այսօր ունեցանք նաև կորուստ։ Թուրքական F-16 կործանիչները, որ երկար ժամանակ գտնվում էին Ադրբեջանի տարածքում, առաջին իսկ օրվանից մասնակցում էին ադրբեջանական օդուժի գործողությունների համակարգմանը, և այդ մասին մենք հայտնել էինք, խոցեցին հայկական Սու–25 ինքնաթիռը»,– ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ մեր կողմի կորուստներն այս պահին ամփոփվում են, հավանաբար կներկայացվեն վաղը։

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձեցին հերքել թուրքական կործանիչի մասին լուրը, բայց դա, նրա խոսքով, արեցին շատ անհնարամիտ ձևով և ծիծաղելի բառապաշարով` նշելով, որ նման ինքնաթիռ ադրբեջանական ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ չկա։ Հովհաննիսյանն ընդգծեց`մենք շատ լավ գիտենք, որ Ադրբեջանը չունի նման կործանիչներ, դրանք թուրքական են, և հենց այդ մասին է ասվել։

Նա հայտնեց, որ Վարդենիսի ուղղությամբ կիրառվել են նաև թուրքական «Բայրաքդար» կոչվող ԱԹՍ–ներ։

«Դրանք ևս հավանաբար համակարգել է F-16 կործանիչն իր անձնակազմով»,– ասաց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ 

Ինչպես են ոչնչացնում Ադրբեջանի ԶՈՒ–ի ստորաբաժանումը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

679
թեգերը:
Զոհ, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախյան սրացումը և ռուսական գործոնը Կովկասում
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
Արայիկ Հարությունյանի մոտ կայացած խորհրդակցությանը նաև Սեյրան Օհանյանն է մասնակցել
Հայ զինծառայողները մեկ կադրում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ
Հայերի հանրահավաքն ու Փարիզում Ադրբեջանի դեսպանատան արձագանքը

Պաստառներ ձկնկիթի փոխարեն․ հայերի հանրահավաքն ու Փարիզում Ադրբեջանի դեսպանատան արձագանքը

0
(Թարմացված է 01:06 30.09.2020)
Տավուշյան իրադարձություններից հետո Ֆրանսիայում հայերի նկատմամբ համակրանքը զգալիորեն աճել է հիմնականում Էդողանի հանդեպ ֆրանսիացիների հակակրանքի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հարյուրավոր հայեր հավաքվել են Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հանրահավաքի տեսանյութերը սոցցանցերում հրապարակել են Ֆրանսիայի և աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերը։

ՀՅԴ երիտասարդները ՄԱԿ-ից պահանջում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չդնել

Ցուցարարները հայերեն ու ֆրանսերեն կարգախոսներ են վանկարկել․ նրանք դատապարտել են Ադրբեջանին ու վերջինիս բացահայտ աջակցություն ցուցաբերող Թուրքիային։

Ֆրանսահայ լրագրող Տիգրան Եկավյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Ֆրանսիայում հետաքրքրված են հակամարտության գոտում տիրող իրավիճակով, քանի որ նման զարգացումներ երբևէ չեն եղել։ Ֆրանսիացիներն առաջին հերթին ուշադրություն են դարձնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գործողություններին, որին այստեղ չափազանց բացասական են վերաբերվում՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմին միջամտելու ու Լիբանանում իրավիճակը ապակայունացնելու ֆոնին։ Նա շեշտեց, որ այդ պատճառով Թուրքիան ֆրանսիացիների համար համարվում է եթե ոչ թշնամի, ապա ռազմական մրցակից։

Այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան պատուհաններից հակահայկական քարոզչություն պարունակող ֆրանսերեն գրություններով պաստառներ են կախել։ Եկավյանն ընդգծեց, որ Ադրբեջանն առաջին անգամ է Ֆրանսիայում բացահայտ հակահայկական քարոզչություն իրականացնում։

Հանրահավաքի ժամանակ սադրանքներ չեն եղել, բայց Եկավյանի խոսքով՝ պետք է զգոն լինել, հաշվի առնելով սպառնալիքներն ու սադրանքները, հիշեցնելով թուրք ազգայնականների մասին, որոնք հուլիսի վերջին փորձում էին տապալել հայկական ցույցը Լիոնի մոտակայքում գտնվող Դեսին Շարպ քաղաքում։ Այդ խմբավորումների ղեկավարն արդեն դատապարտվել է։

«Առաջին անգամն է, որ ֆրանսիական հասարակութիւնը յատկապէս աջակողմեան թեւը, բայց ոչ միայն, զորակցությիւն կը ցուցաբերեն հայերու նկատմամբ եւ կըհետաքրքրին, թեեւ ուրիշ անկիւնով, իրենց հասկացողութեամբ, որ գլխավոր դրդապատճառը եւ պատասխանատուն Էրդողանն է եւ ոչ այլ երկրի ղեկաւար»,- ասաց Եկավյանը։

Տավուշում հուլիսին Ադրբեջանի ցուցաբերած ագրեսիայի համեմատ իրավիճակը զգալիորեն լավացել է։ Այն ժամանակ ֆրանսիական մամուլում ադրբեջանամետ հրապարակումներ էին նկատվում, այժմ դրանք չկան։ Բայց ըստ մեր զրուցակցի՝ պետք է ավելի ակտիվ բացատրական աշխատանքներ իրականացնել, որ Ղարաբաղի հանդեպ չհիշատակվի միայն «անջատողական» տերմինը, ինչպես հիմա է։

Սամվել Կարապետյանը դիմել է ՌԴ հայկական ու ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին

Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմի ազդեցությունը նախկինի պես զգացվում է, թեև այն ավելի թույլ է, քան նախկինում։ Կորոնավիրուսային վարակի պատճառով կրճատվել է որոշ պարբերականների ու առանձին լրագրողների հովանավորությունը, նաև հաճելի նվերներով ուղևորությունները, որոնք նրանց համար կազմակերպում էր Բաքուն։ 

Այստեղ հայերին շատ ակտիվ աջակցություն են ցուցաբերում հույներն ու ասորիները՝ դարձյալ ընդհանուր սպառնալիքի ֆոնին։ Համացանցում նրանց համայնքները շատ ակտիվ են, ընդ որում՝ ոչ միայն Ֆրանսիայում։

«Նաեւ Կիպրոսի մէջ ունենք ընկերներ, որոնք կը զորակցին իրենց օգուտը կըբերեն յօդուածներ գրելով եւ տարածելով մեր տեսլականները ընկերային ցանցերու մէջ։ Նոյնպէս նկարը ստացայ ասորի ընկերներու որոնք զինուած մարտիկներ են Սուրիոյ մէջ, որոնք պատրաստ են Հայաստան գնալու եւ օգնելու իրենց եղբայրներուն։Մեծ զորակցությիւն կա հայերի նկատմամբ»,- նշեց Եկավյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

0
թեգերը:
դեսպանատուն, Ադրբեջան, Բողոքի ակցիա, հայ, ֆրանսիացի, Ֆրանսիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Առաջնագծից հեռու, բայց հրաձգության ներքո․ ի՞նչպիսին է Ստեփանակերտն այս օրերին
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
ՊԲ-ն շարունակում է ոչնչացնել ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան
Մենք պատրաստ ենք ամեն ինչի. ՊԲ–ն հայ հրետանավորների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել