Պոլիկլինիկա

Բյուրեղավանի պոլիկլինիկայի նախկին տնօրենն արդարացվեց

57
(Թարմացված է 21:27 10.09.2020)
Մեղադրյալի կարգավիճակում դատարանում հայտնված նախկին տնօրենն էլ հայտարարել էր, որ Բյուրեղավանի քաղաքապետն իրենից ամսական կաշառք է պահանջել։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի- Sputnik. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է Բյուրեղավան համայնքի քաղաքային պոլիկլինիկայի նախկին տնօրեն Արմեն Մոսիկյանին։ Լուրը հայտնում է HVH փաստաբանական գրասենյակն իր պաշտոնական կայքէջում։ Նա մեղադրվում էր նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով հափշտակություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179 րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով։

Նշենք, որ Բյուրեղավան համայնքի պոլիկլինիկայի նախկին տնօրեն Արմեն Մոսիկյանի և նույն պոլիկլինիկայի էնդոկրինոլոգ բուժքույրի վերաբերյալ քրեական գործը դատարանում քննվում էր արդեն երկու տարի։

Ըստ նախաքննական մարմնի՝ բուժքույր Մարինե Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել պոլիկլինիկայի նախկին տնօրեն Արմեն Մոսիկյանի հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով հափշտակության կատարելու համար։

Ըստ մեղադրական եզրակացության՝ բուժքույր Մ. Բաղդասարյանը մեղադրվում է յուրացման մեջ։ Նախնական քննության տվյալներով՝ նա Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Մոսիկյանի հետ գալով նախնական համաձայնության՝ մեկ միասնական դիտավորությամբ 2013թ-ից մինչև 2015թ առաջին կիսամյակի ընթացքում յուրացման եղանակով հափշտակել են «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ դրամարկղ մուտքագրման ենթակա 800.000 դրամը և քաղաքացիներից իր նախաձեռնությամբ հավելյալ հավաքագրված 52.000 դրամը, ինչպես նաև յուրացրել են դիակային տեղափոխության գնումների գումարները։

Պոլիկլինիկայի տնօրենին մեղադրանք էր առաջադրվել նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. ըստ նախաքննական մարմնի՝ նա սոցփաթեթի ցուցակներում ընդգրկել է այնպիսի անձանց, ովքեր չեն անցել համապատասխան հետազոտություններ և չէին կարող օգտվել անվճար բուժօգնությունից։

Եթե դատարանը որոշի, որ մեղավոր եմ, ես խոնարհաբար կկրեմ իմ պատիժը․ ԲՀԿ պատգամավոր

Նշենք, որ Բյուրեղավանի պոլիկլինիկայի նախկին տնօրենն էլ դատարանում հայտարարել էր, թե քաղաքապետն իրենից ամսական գումար է պահանջել՝ որպես կաշառք, 500 ԱՄՆ դոլար էր էնդոկրինոլոգ բժշկուհուց էր պահանջել։ Նրանց պաշտպանը նշել էր, որ երկուսն էլ հրաժարվել են պահանջվող կաշառքը տալ։

57
թեգերը:
Դատարան, Մեղադրանք, պոլիկլինիկա, Տնօրեն, Բյուրեղավան
Ըստ թեմայի
Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» «Արսեն Երևանսկուն» և ևս 11 անձի
ԲՀԿ-ական նախկին պատգամավորին ու նրա որդուն մեղադրանք է առաջադրվել
Իջևանում բողոքի ակցիայի մասնակիցներից 20-ին մեղադրանք է առաջադրվել
Հայ դպրոցականների թիմը

Հաղթանակ. հայ դպրոցականների թիմը մեդալներ է շահել ամենահեղինակավոր օլիմպիադայում

43
(Թարմացված է 23:01 27.09.2020)
Ռազմական իրադարձությունների ֆոնին կրթական հաղթանակը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ մեր փրկության գրավականն են հզոր բանակն ու ներդաշնակ հասարակությունը, իսկ վերջինիս գրավականն է որակյալ կրթությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ավարտվել է աշխարհում ամենահեղինակավոր մաթեմատիկայի օլիմպիադան, և հայ դպրոցականների թիմը շահել է 2 արծաթե, 3 բրոնզե մեդալներ և 1 գովասանագիր։ Տեղեկությունը հայտնում է ԲՈԿ նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը, որը եղել է դպրոցականների թիմի ղեկավարը։

Հայկական թիմում են եղել Մհեր Կարագուլյանը, Էրիկ Բաբասյանը, Վաչագան Դիլանյանը, Հայկ Կարապետյանը, Տիգրան Չտչյանն ու Վահագն Հովհաննիսյանը։

«Այսօրվա ռազմական իրադարձությունների ֆոնին այս կրթական հաղթանակը բոլորիս հիշեցնում է, որ ռազմի դաշտում հաղթանակների իմաստը հենց հայ հասարակության գոյության և արարման համար է։ Մեր փրկության գրավականն են հզոր բանակն ու ներդաշնակ հասարակությունը, իսկ վերջինիս գրավականն է որակյալ կրթությունը»,– Facebook-ի իր էջում գրել է Գոգյանը։

Մեր թիմն օլիմպիադային մասնակցել է «Քվանտ վարժարանի» տարածքում, իսկ ամբողջ տարվա ընթացքում աշակերտներին իրենց գիտելիքներն են փոխանցել ֆիզմաթ դպրոցի ուսուցիչներ Տիգրան Մարգարյանը, Գուրգեն Ասատրյանը, նախկին օլիմպիականներ Ալբերտ Գևորգյանը, Գագիկ Մաղաքյանը և Սմբատ Գոգյանը։

Հայ դպրոցականները մեդալներ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

43
թեգերը:
մաթեմատիկա, օլիմպիադա, Սմբատ Գոգյան, Հայաստան
Ըստ թեմայի
Դպրոցականները պետության հաշվին կապահովվեն բժշկական դիմակներով ու ախտահանիչներով
«Որ բացում ենք, էլ չենք փակում. դպրոցներն ու դպրոցականները փորձադաշտ չեն». Փաշինյան
Ո՞ր մանկավարժների և դպրոցականների տրանսպորտային ծախսերը կփոխհատուցվեն. նախարարի հրամանը
Тренировки армянских танкистов

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

310
(Թարմացված է 23:00 27.09.2020)
ՊԲ զինծառայողները խոցել են 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող մարտական գործողությունների ժամանակ իրականացված հակագրոհի արդյունքում հայկական կողմն առգրավել է հակառակորդի զրահատեխնիկան: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3»,- գրել է նա։

ՀՀ միասնական տեղեկատվական շտաբն էլ Facebook–ի պաշտոնական էջում վերջին ամփոփ տվյալներն է ներկայացրել ադրբեջանական կողմի զինտեխնիկայի կորուստների մասին։
Մասնավորապես, պաշտպանության բանակի զինծառայողները խոցել են
5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ հարվածային, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա,2 ինժեներական զրահատեխնիկա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը. Ոսկանյան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 21 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Հակառակորդի կորուստների թիվն ավելացել է. ևս 1 ուղղաթիռ, 3 տանկ և 7 ԱԹՍ է խոցվել

 

310
թեգերը:
Արցախ, զինտեխնիկա, Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), անօդաչու թռչող սարք, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Արցախի բնակիչները պատմում են Ադրբեջանի հարձակման մասին. տեսանյութ
Տեղեկություններ կան, որ Թուրքիան ավելի քան 300 վարձկան է ուղարկել Ադրբեջան. Սաֆրաստյան
Ադրբեջանում պարետային ժամ է հայտարարվել
Մակրոնը մտահոգություն է հայտնել. Փաշինյանը զրուցել է Ֆրանսիայի նախագահի հետ
Армянская военная форма

Արցախի ՊՆ–ն հրապարակեց զոհված զինծառայողների անունները. նրանցից մեկը կին է

0
(Թարմացված է 23:48 27.09.2020)

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները

Վարդանյան Լեռնիկ Արեգի, ծնվ.1978թ.

Մինասյան Գյորգի Լյովայի, ծնվ.1979թ.

Խաչատրյան Հովիկ Լյովայի, ծնվ.1990թ.

Մնացականյան Աշոտ Կոլյայի, ծնվ. 1979թ.

Հարությունյան Ագսեն Անդրանիկի, ծնվ. 1997թ.

Արզումանյան Հասմիկ Սմբատի, ծնվ. 1985թ.

Մարդիյան Արսեն Գարիկի, ծնվ. 1999թ.

Գալստյան Ռուբեն Մնացականի, ծնվ. 2000թ.

Թորոսյան Դավիթ Մխիթարի, ծնվ. 2001թ.

Ֆիլիպոսյան Տարոն Հրայրի, ծնվ. 2000թ.

Գրիգորյան Մայիս Մակարի, ծնվ. 2001թ.

Խլղաթյան Գառնիկ Էդգարի, ծնվ. 2001թ.

Սահակյան Էրիկ Սմբատի, ծնվ. 2001թ.

Մարգարյան Կարեն Վահրամի, ծնվ. 2000թ.

Օհանյան Դավիթ Էդվարդի, ծնվ. 2000թ.

Բարսեղյան Վրեժ Արսենի, ծնվ. 2001թ.

0