ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի դեսպանին

Հայաստանի պատասխա՞նն Ադրբեջանին. ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի դեսպանին

199
(Թարմացված է 18:22 10.09.2020)
Հետաքրքիր է, որ ԱԽ քարտուղարի և Իրանի դեսպանի հանդիպումը հաջորդել է Բաքվում Իրանի դեսպանի՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին վերաբերող հայտարարությանը։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի- Sputnik. Այսօր Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Facebook-ի իր պաշտոնական էջում Գրիգորյանը հայտնում է, որ հանդիպման ընթացքում ինքը՝ որպես ԱԽ քարտուղար, կարևորել է հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները, անդրադարձել տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին:

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ փոխգործակցությունն անվտանգության, տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, գիտության և այլ ոլորտներում:

«Համոզմունք եմ հայտնել, որ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար առկա է չօգտագործված ներուժ, ինչը կարող է տարբեր ոլորտներում փոխգործակցության նոր հնարավորություններ ստեղծել»,- գրել է Արմեն Գրիգորյանը։

Հետաքրքիր է, որ ԱԽ քարտուղարի և Իրանի դեսպանի հանդիպումը հաջորդել է Բաքվում Իրանի դեսպանի՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին վերաբերող հայտարարությանը։ Այն ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներում մեկնաբանվել ու ներկայացվել էր Ադրբեջանին ձեռնտու տարբերակով։ Ըստ դրանց՝ Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել էր, թե «իրանա-ադրբեջանական բարեկամական, բարիդրացիական հարաբերությունները առանձնահատուկ հարաբերություններ են, որոնց չի կարող խանգարել ոչ մի երրորդ ուժ», ու իբրև թե Իրանն աջակցում է Ադրբեջանի «արադարացի» դիրքորոշմանը «ադրբեջանական օկուպացված տարածքների վերաբերյալ»։

Ուղիղ հարված Ռուսաստանի և Իրանի շահերին. Թուրքիան կգնա՞ ռիսկի, կդնի՞ ռազմաբազա Ադրբեջանում

Ավելի ուշ իրանական աղբյուրներում տարածվեց դեսպանի իրական հայտարարությունը, որում նա համոզմունք էր հայտնել,  թե «հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

199
թեգերը:
Արմեն Գրիգորյան, Դեսպան, Ադրբեջան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
ԱՄՆ–ն չի կարող որևէ բան պարտադրել Իրանին. Իսկանդարյան
Հայ–իրանական հանցավոր խումբ է բացահայտվել. խաբեությամբ Հայաստան են բերել 50 իրանցու
Ամերիկա-իրանյան առճակատման գերին. ԱՄՆ-ի հաղթանակներն ու պարտություններն Իրաքում
Վլադիմիր Ջաբարով. արխիվային լուսանկար

«Կրակը պետք է դադարեցվի». Ջաբարովը կողմերին բանակցություններ սկսելու կոչ է արել

11
(Թարմացված է 11:52 27.09.2020)
ՌԴ Դաշնային խորհրդի առաջին փոխնախագահը հիշեցրել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն կրակը և նստեն բանակցությունների սեղանի շուրջ, հակամարտությունը չպետք է լուծվի կռվի դաշտում: Այս մասին ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը:

«Պետք է ամեն բան տեղափոխել բանակցությունների սեղան, կրակը պետք է դադարեցվի»,-հայտարարել է Ջաբարովը:

Նա շեշտել է, որ հակամարտության կարգավորման համար գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները:

Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

11
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա - 2020
 Facebook

Ադրբեջանի իշխանությունն արգելափակել է գրեթե բոլոր սոցիալական ցանցերը

60
(Թարմացված է 11:40 27.09.2020)
Ադրբեջանում վաղ առավոտից սոցցանցային օգտատերերը բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հարթակները չեն աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանությունները արգելափակել են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը: Տեղեկությունը հայտնում է երկրի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը:

Ադրբեջանի իշխանությունները պարզաբանել են, որ սոցիալական ցանցերի արգելափակումը պայմանավորված է «Հայաստանի կողմից լայնածավալ սադրանքները կանխելու համար»:

«Հուսով ենք, որ Ադրբեջանի քաղաքացիները ըմբռնում կցուցաբերեն՝ կապված այն սահմանափակումների հետ, որոնք կարող են ծագել սոցցանցային տիրույթում ՝ հակամարտության համատեքստում»,- նշել են նախարարությունից:

Նշենք, որ Ադրբեջանում սոցցանցային օգտատերերը վաղ առավոտից բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հհարթակները չեն աշխատում:

Մեկ կին և մեկ երեխա. Մարտունիում խաղաղ բնակիչներ են զոհվել

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

«Պատերազմ են ուզում, պատերազմ էլ կստանան». Արցախի նախագահ

60
թեգերը:
Արցախ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Facebook
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա - 2020
Ըստ թեմայի
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել
Ինչպես է հայկական զինուժը ոչնչացնում ադրբեջանական տանկերը. տեսանյութ
Մարտերը շարունակվում են. հայկական կողմը խոցել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, տանկեր. տեսանյութ
Էրդողան

Թուրքիան հայտարարել է Ադրբեջանին աջակցության մասին

0
(Թարմացված է 11:53 27.09.2020)
Էրդողանի ներկայացուցիչը լիովին վերարտադրել է Բաքվի դիրքորոշումը, թե Հայաստանը «հարձակվել է քաղաքացիական բնակավայրերի վրա»։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Թուրքական իշխանություններն աջակցում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիային։ Ինչպես հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը, Անկարան վճռականորեն դատապարտում է «Հայաստանի հարձակումն Ադրբեջանի վրա»։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Էրդողանի ներկայացուցիչը լիովին վերարտադրել է Բաքվի դիրքորոշումը, թե Հայաստանը «հարձակվել է քաղաքացիական բնակավայրերի վրա»։ Նա հայտարարել է, որ այդ պատճառով էլ այս կոնֆլիկտում Անկարան աջակցում է Բաքվին։

0