Զորամաս. արխիվային լուսանկար

Զինվորներին տեսակցել չի կարելի. իսկ պայմանագրայինների համար ի՞նչ սահմանափակումներ կան

71
(Թարմացված է 17:14 10.09.2020)
Պայմանագրային զինծառայողներին ևս հանձնարարված է սահմանափակել և հնարավորինս բացառել շփումները քաղաքացիական բնակչության հետ։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի- Sputnik. ՀՀ Զինված ուժերում շարունակում են սահմանափակումներ կիրառվել համավարակի ներթափանցումը կանխելու համար։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեռևս արգելվում են պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, տեսակցությունները։ Խստիվ արգելվում են տեսակցության նպատակով այցելությունները զինվորական կառույցներ, մշտական տեղակայման վայրեր, այդ թվում՝ այցելությունները հոսպիտալներում բուժվող զինծառայողներին։

Պայմանագրային զինծառայողների համար ևս սահմանափակումներ են կիրառվում։ Նրանց հանձնարարված է հնարավորինս բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ, չմասնակցել զանգվածային միջոցառումների՝ խնջույքներ, տոնակատարությունների, թաղման արարողություններ և այլն։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին կոչ է անում զինծառայողների ծնողներին և հարազատներին դադարեցնել տեսակցության նպատակով այցելությունները զորամասեր և հոսպիտալներ, հնարավորինս բացառել շփումները զինծառայողների հետ:

ՀՀ Զինված ուժերի ղեկավարությունը պարբերաբար կորոնավիրուսի թեստ է հանձնում. ինչու

«Հիվանդության գաղտնի շրջանում գտնվող անձը տեսակցությունների և շփումների հետևանքով վարակն անգիտակցաբար կարող է փոխանցել զինծառայողներին, ինչը պատճառ կհանդիսանա զինված ուժերում վարակի տարածմանը, հետևաբար՝ ստորաբաժանման մարտունակության անկմանը»,- զգուշացնում են նախարարությունից։

Նախարարությունը հիշեցնում է՝ զինված ուժերի մարտունակության ապահովումն այս պահին ամենակարևոր խնդիրն է:

Հիշեցնենք` կորոնավիրուսի համավարակով պայմանավորված`փետրվարի վերջից սկսած արգելված են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները։

Զինված ուժերում պայմանները մոտեցվել են պատերազմական դրության ռեժիմին. Սահակ Օհանյան

71
թեգերը:
կորոնավիրուս, Զինվոր, Պայմանագիր, զինծառայող, զորամաս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1507)
Ըստ թեմայի
ՀՀ զինված ուժերում հանկարծակի ստուգումներ են անցկացվել. ՊՆ
ՊՆ–ն կոչ է անում բանակին առնչվող թեմաները չքննարկել հեռախոսով կամ համացանցում
Ինչ գնով ռուս մասնագետները փակեցին կորոնավիրուսի մուտքը դեպի հայկական բանակ
Ադբեջանական զրահատեխնիկա,  արխիվային լուսանկար

Մերոնք վիրտուոզ են. հայկական կողմը ադրբեջանական տանկ է ոչնչացրել ականանետով

157
(Թարմացված է 16:01 29.09.2020)
Ադրբեջանական խոցված զրահատեխնիկայի թիվն անընդհատ ավելանում է: Հայ հրետանավորները ցուցադրել են իրենց արհեստավարժությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայ հրետանավորները ադրբեջանական տանկ են ոչնչացրել ականանետով։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր հրետանավորները վիրտուոզ են։ Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 83 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել

Հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը նաև զինտեխնիկայի մեծ կորուստներ ունի։

Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում

157
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Ադրբեջան, տանկ, Արցախ
Ըստ թեմայի
«Ջա՜ն, բամբիտ ա արել». Արցախի ՊԲ–ն ևս մեկ ԱԹՍ է խոցել. տեսանյութ
Պաշտպանության բանակը հակառակորդի հերթական ուղղաթիռն է խոցել. տեսանյութ
Նորակերտ գյուղում ՀՀ զինված ուժերը երկու ԱԹՍ են խոցել. լուսանկարներ
Գյուղ Նորակերտ, Գեղարքունիքի մարզ

Նորակերտ գյուղում ՀՀ զինված ուժերը երկու ԱԹՍ են խոցել. լուսանկարներ

141
(Թարմացված է 16:03 29.09.2020)
Տղամարդիկ գյուղամեջում նստած են եղել, երբ տարօրինակ ձայն են լսել ու տեսել, որ այրվող ինչ–որ օբյեկտ է ընկնում։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի մոտակայքում ՀՀ ԶՈՒ–ն այսօր 2 ԱԹՍ է խոցել։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ ԱԹՍ–ներից մեկն ընկել է դաշտերից մեկում. տեղում մեծ փոս է առաջացել։ 

Տեղի բնակիչներից Մասիս Մարտիրոսյանը պատմել է մեր թղթակցին, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 14։00-ի շրջանում։

Житель села Норакерт Гехаркуникской области Масис у поля, на которое упал БПЛА
© Sputnik / Karen Avetisyan
Մասիս Մարտիրոսյան

«Տեղի բնակչությունը հավաքված էր գյուղամեջում։ Նկատեցինք, որ վառվող օբյեկտ է իջնում ու ինչ–որ ձայն է գալիս։ Կանայք և երեխաներն իրար խառնվեցին, կանայք սկսեցին երեխաներին ներս տանել` անգամ չիմանալով, թե ով ում երեխային է վերցնում։ Մենք տղամարդկանցով շտապեցինք դեպքի վայր։ Երբ հասանք՝ պայթյունը որոտացել էր»,–ասաց Մարտիրոսյանը։

Образованная воронка от удара БПЛА близ села Норакерт Гехаркуникской области
© Sputnik / Karen Avetisyan
ԱԹՍ-ի ընկնելու տեղը

Դրանից հետո հակաօդային պաշտպանությունը եկել ու ԱԹՍ–ի կտորները հեռացրել է տարածքից։

Գյուղի բնակիչ Լեռնիկն էլ իր հերթին պատմում է, որ գյուղում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք չի տարհանվել։ Գյուղում տղամարդկանց մի  մասը գնացել է ճակատ, մյուսը սպասում է։ Լեռնիկը նույնպես սպասում է իր հերթին։ Նորակերտում ապաստարաններ էլ կան։

«Հեչ որ չէ` կոմպոտ պահելու պադվալ ունենք, կիջնենք էնտեղ ու կսպասենք։ Մեր զինվորները պետք է իմանան, որ իրենց թիկունքն ուժեղ է»,–ասաց տղամարդը։

Житель села Норакерт Гехаркуникской области Лерник у поля, на которое упал БПЛА
© Sputnik / Karen Avetisyan
Նորակերտի բնակիչ Լեռնիկը ցույց է տալիս ԱԹՍ-ի անկման տեղը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։

Житель села Норакерт Гехаркуникской области Лерник у поля, на которое упал БПЛА
© Sputnik / Karen Avetisyan
Նորակերտի բնակիչ Լեռնիկը ցույց է տալիս ԱԹՍ-ի անկման տեղը

Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։

141
թեգերը:
հայ-ադրբեջանական, Գեղարքունիքի մարզ, անօդաչու թռչող սարք, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
Ստեփանակերտի ապաստարաններում մարդիկ հուզված են, բայց ամուր. Աննա Հակոբյան
«Խուճապ չկա, տրամադրությունը մարտական է». Գեղամասարի մոտակայքում ԱԹՍ–ներ են խոցվել
Պաշտպանության բանակը հակառակորդի հերթական ուղղաթիռն է խոցել. տեսանյութ

Ահա թե ինչ է մնացել ադրբեջանցիների հերթական ԱԹՍ–ից. տեսանյութ

0
Այս պահին հայտնի տվյալներով` հակառակորդը 5 տասնյակից ավելի անօդաչու թռչող սարք է կորցրել։

Արցախի ՊԲ զինծառայողները հակառակորդի հերթական անօդաչու թռչող սարքն են կործանել։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է ԱՀ պաշտպանության բանակի նկարահանած կադրերը։ Դրանցում ՊԲ–ի խոցած ադրբեջանական ԱԹՍ–ից միայն բեկորներ են մնացել. մնացորդներն այս ու այն կողմ են ցրված։

Հակառակորդի զինտեխնիկայի կորուստների մասին տեղեկություններն անընդհատ փոփոխվում ու լրացվում են։ Այս պահին հայտնի տվյալներով` հակառակորդը 5 տասնյակից ավելի ԱԹՍ է կորցրել։

Նորակերտ գյուղում ՀՀ զինված ուժերը երկու ԱԹՍ են խոցել. լուսանկարներ

 

0
թեգերը:
տեսանյութ, անօդաչու թռչող սարք, անօդաչու
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020