«Սև բերդ» ամրոց

Պաշտպանության և արդարադատության նախարարություններն ապօրինի վաճառել են Գյումրու «Սև բերդը»

2759
(Թարմացված է 16:44 10.09.2020)
Սերժ Սարգսյանի և Դավիթ Հարությունյանի՝ նախարար լինելու օրոք Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից վավերացվել է բերդի առքուվաճառքի պայմանագիրը։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի- Sputnik. Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիոն սխեմայի հերթական ուշագրավ բացահայտումն է արել։ Այս անգամ բացահայտումը վերաբերում է Գյումրու «Սև բերդ» հուշարձանի ապօրինի օտարմանը։ Ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կառավարության 1995 թվականի հունիսի 6-ի կարգադրությամբ՝ «Սև բերդ» ամրոցը հանձնվել է պաշտպանության նախարարության հաշվեկշիռ։

«Այնուհետև, պաշտպանության և արդարադատության նախարարությունների բարձրաստիճան և այլ իրավասու պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով և խախտելով «ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի «Բ» ենթակետի պահանջները, ապօրինի կազմակերպել են սեփականության իրավունքով ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող՝ հանրապետական նշանակության Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը։ Դրա շրջանակներում ձևական հղում կատարելով տվյալ հուշարձանի օտարմանն առհասարակ չվերաբերող՝ պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնված հողամասերն օտարելու թույլտվության վերաբերյալ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի որոշմանը, պաշտպանության նախարարության լիազորված անձի և գնորդ հանդիսացած ֆիզիկական անձի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որն էլ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի պահանջների խախտմամբ 2005 թվականի մայիսի 11-ին վավերացվել է Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Սերժ Սարգսյան – Նիկոլ Փաշինյան «անդրկուլիսային կապերն» ու Ռոբերտ Քոչարյանի ձգտումները

Այնուհետև, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձինք, նույնպես անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով,  չարաշահել են  պաշտոնեական լիազորությունները, խախտել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի պահանջները և 2005 թվականի մայիսի 19-ին «Սև բերդ» ամրոցը գրանցել են հիշյալ ֆիզիկական անձի անվամբ։ Կատարված «գործարքի» հետևանքով պետությանը՝ ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Ապօրինի գույքը բռնագանձողներին պետությունն օրինական կարգով միլիոններ տվեց

Դեպքի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ։ Այն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Նշենք, որ 2005 թվականին ՀՀ արդարադատության նախարարն էր Դավիթ Հարությունյանը, պաշտպանության նախարարը՝ Սերժ Սարգսյանը։

2759
թեգերը:
Դավիթ Հարությունյան, Սերժ Սարգսյան, վաճառք, «Սև բերդ» ամրոց, Գյումրի, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)
Ըստ թեմայի
Քանի ապօրինի հրազեն է հայտնաբերվել Երևանում 2020 թ–ի առաջին կիսամյակում
127 տոննա ձկան ապօրինի արդյունահանում. ԱԱԾ–ն տարիներով մշակված հանցավոր սխեմա է բացահայտել
Ապօրինի ծառահատումներ, կաշառքի դեպքեր. ԱԱԾ–ի նոր բացահայտումը Տավուշում
Ալեն Սիմոնյան. արխիվային լուսանկար

«Պետք է հասկանանք՝ ով է իրեն թույլ տվել ընդդեմ ՀՀ-ի շպիոնաժով զբաղվել». Ալեն Սիմոնյան

11
(Թարմացված է 20:40 21.09.2020)
Աղմուկ հանած հոդվածում գրված է, թե Կրեմլը Հայաստանի բոլոր բարձրաստիճան կառույցներում գործակալներ է ունեցել։ Շրջանառվում են նաև ԱԱԾ նախկին տնօրենների` Գեորգի Կուտոյանի, Արթուր Վանեցյանի անունները։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Գյումրիում պատասխանեց լրագրողների՝ այսպես կոչված «ԱԱԾ դոսյեի» մասին հարցերին:

«Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես անկախ երկիր, որտեղ որևիցե կենտրոն, բացի հայ ժողովրդից, որևիցե լծակ չի կարող գոյություն ունենալ»,- ասաց նա:

Այդուհանդերձ, ԱԺ փոխնախագահը կարծիք հայտնեց, որ այդ հարցով պետք է քննություն իրականացվի, որպեսզի պարզ դառնա, թե «ով է այդ անձնավորությունը, որը կարողացել է իրեն թույլ տալ ընդդեմ ՀՀ-ի շպիոնաժով զբաղվել»:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ նման գործակալական ցանցեր ձևավորվում են ամիսների, տարիների ընթացքում, ու ամեն օր կարող են բացահայտումներ լինել:

«Հետևություններ պիտի անենք ու անցնենք առաջ»,- ասաց նա:

Աղմուկ հանած հոդվածում գրված էր, թե Կրեմլը Հայաստանի բոլոր բարձրաստիճան կառույցներում գործակալներ է ունեցել։ Այդ թվում շրջանառվում էին ԱԱԾ նախկին տնօրենների` Գեորգի Կուտոյանի, Արթուր Վանեցյանի անունները։

Ըստ «Դոսյեի»` օրինակ` Վանեցյանին հաճախ են Մոսկվայում տեսնում ազդեցիկ գործարարների ընկերակցությամբ:

Ինչ վերաբերում է հոդվածում հիշատակվող կոնկրետ անուններին, Ալեն Սիմոնյանը նշեց, որ նրանց նկատմամբ պետք է ձևավորվի հանրության վերաբերմունքը:

Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը ևս այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած զեկույցի հիման վրա արդեն իսկ հետազոտություն է սկսել։

«Գործող իշխանությունն ունի համակիրների վտանգավոր բանակ». Արթուր Վանեցյան

11
թեգերը:
Արթուր Վանեցյան, Կրեմլ, լրտես, Ալեն Սիմոնյան
Ըստ թեմայի
Պողոսյան. վստահե՛ք իմ դարավոր «շպիոնական» փորձին
Խանդավառներն ու շպիոն Օնիկները. բոլորը բոլորին գործակալ կհամարե՞ն, թե կբռնեն գործակալներին
«Շպիոնների» հայտնաբերում, կադրային ջարդ, թե՞... ի՞նչ է կատարվում ԱԱԾ–ում
Совместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА

«Կովկաս 2020» զորավարժությունների ժամանակ Հայաստանում ավիացիա է գործարկվել

35
(Թարմացված է 19:33 21.09.2020)
Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պրակտիկ մարտական գործողությունների խաղարկումն անցկացվում է այս տարվա սեպտեմբերի 21-ի 26-ը հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի ղեկավարության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ պաշտպանության նախարարության մոտ քսան միավոր ավիացիա է գործարկվել Հայաստանում կայացած «Կովկաս 2020» ռազմավարական զորավարժությունների ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՇ մամուլի ծառայությունը։  

«Ալագյազ» զորավարժարանում անցկացված զորավարժություններում գործարկվել են դեսանտային-գրոհիչ Մի-8ՄՏՎ ու հարվածային Մի-24 ուղղաթիռները։

«Բանակային ավիացիան կապահովի դեսանտի անցումն ու վայրէջքը, զորքերի հարձակման պահպանությունը, կրակային հարվածներ կհասցնի պայմանական հակառակորդի ռազմական տեխնիկայի շարասյուներին ու օբյեկտներին։ Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պրակտիկ մարտական գործողությունների խաղարկումն անցկացվում է այս տարվա սեպտեմբերի 21-ի 26-ը հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի ղեկավարության ներքո», - նշված է հաղորդագրության մեջ։

Այս զորավարժություններն առանձնահատուկ են, որովհետև կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` դրանք անցկացվում են հակահամաճարակաբանական միջոցների խիստ պահպանմամբ։

«Կովկաս-2020»-ը ՌԴ-ում. ինչպես են ընթանում վարժանքների նախապատրաստական աշխատանքները

Ընդհանուր առմամբ «Կովկաս 2020» զորավարժություններին Հայաստանում մասնակցում է ավելի քան 1,5 հազար մարդ, 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում նաև երկու երկրների օպերատիվ-մարտավարական, բանակային ու անօդաչու ավիացիան։

«Կովկաս 2020» զորավարժությունը կանցկացվի Հարվային ռազմական շրջանի տարածքում 2020 թվականի 21-ից 26 –ը ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ղեկավարության ներքո ու կլինի Ռուսաստանի Զինված Ուժերի օպերատիվ (մարտական) պատրաստականության համալիր միջոցառումների վերջին փուլը։

35
թեգերը:
Ռուսաստան, Զորավարժություններ, Հայաստան, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն
Ըստ թեմայի
Հայաստանը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությունների ցամաքային մասին
Հայաստանում ՀԱՊԿ երկու զորավարժություն կանցկացվի. ինչ խնդիր է դրված
Հայաստանը Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ–ի խաղաղապահ զորավարժություններին
Թևան Պողոսյան

Ինչ պետք է արվի, որ Փաշինյանի ներկայացրած ծրագիրը կենացների փաստաթուղթ չդառնա

0
(Թարմացված է 20:57 21.09.2020)
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Անկախության օրվա կապակցությամբ ներկայացված` Հայաստանի` մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությանը։ 
Պողոսյան. «Չէի ցանկանա, որ նման փաստաթուղը վերջում մնա որպես կենացների փաստաթուղթ»

Ուրախալի է այն իրողությունը, որ Հայաստանում փորձում են սցենարներ ու պլաններ ծրագրավորել, մշակել ռազմավարություն և այդ ուղղությամբ իրականացնել քայլեր։ Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած` Հայաստանի` մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությանը, նման տեսակետ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։ 

«Ռազմավարությունը ներկայացվեց հանրության դատին, և ես շատ ուրախ կլինեմ, որ սա ոչ թե դիտարկվի որպես վերջնական գաղափար, այլև լինի այն հիմքը, որի վրա գուցե լայն հանրային քննարկումների միջոցով հնարավոր լինի ավելի ճիշտ, բոլորի կողմից ընկալելի ծրագիր ընդունել ոչ միայն ցուցանիշների մասով, այլև մեխանիզմների առումով` թե ինչ է արվելու և ինչպես»,– նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Պողոսյանն ուրախ կլինի, եթե տեսլականների հետ ներկայացվեն նաև գործողություններ, թե կոնկրետ հաջորդ տարվա կտրվածքով, օրինակ, ինչ պետք է արվի` նպատակակետին այդ միջանկյալ ժամանակահատվածում հասնելու համար, ու նաև բյուջեում նշվեն այն ծրագրերը, որոնց շնորհիվ մեկ քայլ ավել կարվի դեպի 2050 թվականը։ 

«Օրինակ` ինչ քայլեր են արվելու Հայաստանում 5 միլիոն բնակչություն ունենալու համար, կամ ինչ է արվելու, որ մեր երեք լավագույն համալսարաններն ընդգրկվեն արտերկրի լավագույն համալսարանների ցանկում, և առհասարակ ինչ է արվելու ներկայացված տնտեսական ցուցանիշների ու մոդելների առումով, ինչպես նաև մեր արժեքային դաշտը պահպանելու, միասնականության ապահովման, ռազմարդյունաբերության զարգացման և այլ խնդիրների լուծման համար»,– նշում է նա։ 

Թևան Պողոսյանի գնահատմամբ` պետք է ապահովել հանրային քննարկումների հնարավորինս լայն դաշտ, որպեսզի ռազմավարության ներկայացումից հետո լինի նաև քայլերի հերթականություն, որպեսզի նորից չկիրառվի անցյալի պրակտիկան, երբ ձևավորվում էին փաստաթղթեր, իսկ հաջորդ օրը մոռանում էին, որ կան նման փաստաթղթեր։ 

Նիկոլ Փաշինյանը խոստանում է հրապարակել Հայաստանի՝ մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը

«Հստակ քայլերից մեկն այն է, որ ընկալենք, թե ներկայացված փաստաթուղթն ինչպես ենք ընդգրկելու լայն քննարկումների մեջ։ Վարչապետը շատ գեղեցիկ կերպով նշեց, որ կարևոր չէ, թե ինչ իշխանություններ են գալու ապագայում և ինչ փոփոխություններ են լինելու ընտրություններից հետո, բայց պետք է հասկանալ, որ այսօրվա դրությամբ սա մի նախագիծ է, որը մշակվել է առնվազն գործադիրի կողմից, մենք չենք լսել, որ քննարկումներին մասնակցել են քաղաքական ուժեր կամ ինստիտուտներ։ Ցանկալի է, որ ներկայացված ռազմավարությունը դառնա համազգային փաստաթուղթ»,– նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։ 

«Իմ գրառումը զգոնության կոչ է և սրտացավ մարդու վերաբերմունք». Թևան Պողոսյան

Նա չի ցանկանում, որ նման փաստաթուղթը վերջում մնա որպես կենացների փաստաթուղթ, ուզում է` իսկապես ունենա միս ու արյուն`պատկերացնելով ամեն տարվա մեր ռեզերվներն ու հնարավորությունները, քայլերի հերթականությունը, որպեսզի հասնենք մեր նպատակներին։ 

0
թեգերը:
Հայաստան, Թևան Պողոսյան, փաստաթուղթ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Անկախ նրանից` ով կլինի ՄԱԿ–ի նստաշրջանի նախագահող, պետք է առաջ տանենք մեր շահը». Պողոսյան
Հարված թշնամու «մռութին». ի՞նչ կարողացանք ապացուցել վերջին օրերի ընթացքում
Եթե ձգտում ենք գրավիչ երկիր դառնալ, պետք է պատրաստ լինենք օտարազգիների ներգաղթին. Պողոսյան