ՔԿ

Իջևանում բողոքի ակցիայի մասնակիցներից 20-ին մեղադրանք է առաջադրվել

20
(Թարմացված է 15:19 10.09.2020)
12-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 8-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի- Sputnik. Ամիսներ առաջ Իջևան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիան «թեժ» ավարտ ունեցավ։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին մի խումբ անձինք ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի՝ Իջևան քաղաքով անցնող մի հատվածը՝ խոչընդոտելով երթևեկությանը։

«Չենթարկվելով ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ երթևեկելի մասն ազատելու, տրանսպորտի երթևեկությանը խոչընդոտող գործողությունները և հասարակական կարգի խախտումը դադարեցնելու օրինական պահանջներին՝ հավաքի մասնակիցների մի մասը վնասել են նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, քարեր նետելով կոտրել են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված «ՊԱԶ-32054» մակնիշի ավտոմեքենայի ապակին, ինչպես նաև՝ ավտոմեքենաների խցանման մեջ հայտնված «Ռենո պրեմիում» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի դիմապակին, ձեռքերով, ոտքերով, քարերով և ծառերից պոկված փայտերով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին՝ նրանց նկատմամբ գործադրելով կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, որի հետևանքով վերջիններս ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արմեն Գևորգյանի ազգականը մեղադրվում է փողերի լվացման մեջ

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 20 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:

12-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Այն հետագայում փոխարինվել է գրավով, իսկ 8-ի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
20 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատախազին:

20
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Հայաստան
Ըստ թեմայի
Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» «Արսեն Երևանսկուն» և ևս 11 անձի
Ապարանի համայնքապետին 4 հոդվածով մեղադրանք է առաջադրվել
Հերթը հասավ Մհեր Սեդրակյանին. Էրեբունու նախկին թաղապետին մեղադրանք է առաջադրվել
ՀՖՖ ակադեմիայից 98 մլն դրամի յուրացում կատարելու դեպքով 2 անձի մեղադրանք է առաջադրվել
Производство медицинских дезинфицирующих средств

Փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել

1
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քննչական կոմիտեից ստացած տվյալների հիման վրա ստուգումներ է իրականացրել ալկոգելի շուկայում:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել։

Օրեր առաջ սպիրտային թունավորման դեպքեր էին գրանցվել։ Մտահոգություններ էին հնչում, թե հնարավոր է՝ թունավորման պատճառ դարձած մեթիլ սպիրտն օգտագործված լինի նաև ալկոգելերում։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քննչական կոմիտեից ստացած տվյալների հիման վրա ստուգումներ է իրականացրել ալկոգելի շուկայում:

«Մասնավորապես, նախապես վաճառքից հանվել են մեթիլ սպիրտի վաճառք իրականացրած իրավաբանական անձի կողմից արտադրված ալկոգելերի տարբեր խմբաքանակներ, ապա լաբորատոր փորձաքննության են ենթարկել դրանք։ Ըստ արդյունքների` վերոնշյալ ձեռնարկատիրոջ կողմից արտադրված ալկոգելերը չեն պարունակել մեթիլ սպիրտ կամ մարդու առողջության համար վտանգ ներկայացնող այլ թունավոր նյութեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում, 15-ը՝ Երևանում, 2-ը՝ Կոտայքի մարզում։

Նման բան 1-ին անգամ է պատահում. ինչու բժիշկներին չհաջողվեց փրկել խմիչքից թունավորվածներին

Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարեց, որ Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով 9 մարդ է մահացել։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ձերբակալվել է Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը` անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղի վաճառելու համար։ Քննչական կոմիտեն հորդորում էր, որ բոլոր նրանք, ովքեր օղի են գնել Հովսեփյանից չխմեն այն։

«Թունավոր» խմիչքի վաճառքն ու ոլորտի բացերը. ի՞նչ լուծումներ է առաջարկում Պիպոյանը

Sputnik Արմենիան այցելել էր Արմավիր` Աշոտ Հովսեփյանի բնակության վայր` դեպքի առնչությամբ մանրամասներ իմանալու։ Նրա հարևաններն ասում էին, որ Աշոտը հանուն շահի օղու մեջ ոչ պիտանի սպիրտ չէր կիրառի և, ամենայն հավանականությամբ, նրա «գլխին սարքել են»։ Հովսեփյանն այս պահին կալանավորված է։

1
թեգերը:
փորձաքննություն, Ալկոգել, Հայաստան
Ըստ թեմայի
Սուպերմարկետներից խմիչքներ գողացողին ոստիկանները հայտնաբերել են. տեսանյութ
Արմավիրում թունավորվել են անհայտ ծագման խմիչքից. 2 մարդ մահացել են, 3-ը՝ հոսպիտալացվել
Կեղծ ալկոհոլային խմիչքի գործարան Վանաձորում. կատարվում է քննություն
«Բուրգեր Քինգն» ալկոհոլային խմիչք վաճառելու թույլտվություն չի ունեցել

Սու-30ՍՄ կործանիչների անկասելի թռիչը. ինչպես նշվեց անկախության տոնը. տեսանյութ

8
(Թարմացված է 16:00 22.09.2020)
Համավարակն իր շտկումներն էր մտցրել Հայաստանի անկախության օրվա տոնակատարության մեջ։ Այնուամենայնիվ, տոնական որոշ միջոցառումներ եղան։ Կործանիչների անկասելի թռիչքը, Եռաբլուրից մեկնարկած ավտոերթն ու հեծանվավազքը՝ մեր տեսանյութում։

Սու-30ՍՄ կործանիչները ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի օրը ցուցադրական թռիչքներ են իրականացրել Երևանի երկնքում։ Բացի Սու–երի դիտարժան թռիչքից հանրապետության տոնին տոնական ավտոերթ և հեծանվորդների երթ եղավ։ Քաղաքի կենտրոնում կարելի էր վայելել թմբկահարների երթն ու ելույթը։

Օրվա կադր. «Սու»–երը տոնական թռիչք են իրականացնում Երևանի երկնքում

Նշենք, որ երեկ` սեպտեմբերի 21–ին, Հայաստանի Հանրապետությունը տոնեց իր անկախության 29–ամյակը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի քաղաքացիների մոտ 99 տոկոսը համաժողովրդական քվեարկության ընթացքում որոշում կայացրեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու մասին։

8
թեգերը:
Երևան, Հայաստան, Անկախության օր, Սու-30ՍՄ կործանիչ
Ըստ թեմայի
ՀՀ–ին ինչ է ավելի շատ պետք` դրո՞ն, թե՞ Սու. գեներալը խոսել է Սու-25-ի նոր ֆունկցիայի մասին
Չորս «ՍՈւ»-երը միասին դուրս են եկել հերթապահության. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ի՞նչ ակնկալել ՍՈՒ–25 արդիականացված կործանիչների պայմանագրից