Նիկոլ Փաշինյան. արխիվային լոսանկար

Ապօրինի գույքը բռնագանձողներին պետությունն օրինական կարգով միլիոններ տվեց

169
(Թարմացված է 12:46 10.09.2020)
ՀՀ կառավարությունը պատշաճ աշխատանքային պայմաններ է ապահովում ՀՀ գլխավոր դատախազության կազմում ստեղծված նոր՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության համար։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. 2020 թվականի մայիսի 23-ին ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որով ՀՀ գլխավոր դատախազության կազմում ստեղծվել են նոր՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն ու վարչությանն աջակցող բաժինը։

Պարսյան. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն անատամ է»

Երկու ստորաբաժանումները պետք է իրականացնեն ապօրինի որակված գույքի բռնագանձումը։ Բայց պարզվել է, որ ստեղծված նոր վարչությունն ու բաժինն աշխատանքային պատշաճ պայմաններով ապահովված չեն։

Բանն այն է, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը որպես աշխատավայր է տրամադրվել Երևանի Տիգրան Մեծի 50 հասցեում գտնվող դատախազության մասնաշենքը, որը գտնվում է անմխիթար վիճակում։

Շենքի կապիտալ վերանորոգման համար ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 44 758 900 դրամ։

Ապօրինի ձեռք բերված գույքը կբռնագանձվի առանց դատարանի որոշման. կառավարությունն ընդունեց

Նախարարության այս առաջարկն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության հերթական նիստում` առանց զեուցման ու քննարկման։

Ի դեպ, նորաստեղծ ստորաբաժանումը նաև նոր 16 հաստիքներ է ենթադրում. վարչության պետից, նրա տեղակալից, վարչության 2 ավագ դատախազներից, 3 դատախազներից բաժնի աշխատակիցներից ու տեխնիկական սպասարկում իրականացնող 8 անձանցից բացի, նոր մարմնի ստեղծմամբ 1-ով ավելանալու է նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների թիվը` հատուկ այս ոլորտը համակարգելու նպատակով։

Դատախազի տեղակալն էլ իր հերթին ունենալու է օգնական–տեղակալ և քաղաքացիական աշխատանք կատարող գրասենյակային աշխատակիցներ։

Նրանց աշխատավարձերի վճարման համար ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել ևս 46 850 600 դրամ։

Բացի այդ, գլխավոր դատախազի` ապօրինի գույքի բռնագանձման ոլորտը համակարգող նոր տեղակալի համար նաև ծառայողական ավտոմեքենա ձեռք կբերվի, որի գնման համար պահուստային ֆոնդից ևս 10 000 000 դրամ կհատկացվի։

Խորհրդարանն ընդունեց ապօրինի գույքի մասին աղմկահարույց օրենքը

Այս բոլոր ֆինանսական առաջարկներն այսօր ընդունվեցին ՀՀ կառավարության հերթական նիստում։

Ըստ հրապարակված նախագծի` ենթադրվում է, որ նորաստեղծ ստորաբաժանումը կսկսի գործել արդեն սեպտեմբերից սկսած։

169
թեգերը:
Հայաստան, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ կառավարություն, բռնագանձում, գույք, Ապօրինի
Ըստ թեմայի
Գագիկ Բեգլարյանի դեմ նոր քրգործ է հարուցվել. նա ուրիշների անուններով տարածքներ է յուրացրել
Մանվել Գրիգորյանի գույքը կմնա կալանքի տակ. դատավորը մերժեց միջնորդությունը
Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մի դատավորից մյուսի ձեռքն է անցնում
Գեղամասար

«Խուճապ չկա, տրամադրությունը մարտական է». Գեղամասարի մոտակայքում ԱԹՍ–ներ են խոցվել

104
(Թարմացված է 15:33 29.09.2020)
Չնայած պարբերաբար հնչող կրակոցներին Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղը, որը գտնվում է Ադրբեջանի սահմանին, ապրում է իր կյանքով։ Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են համայնք։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինուժն առավոտից գնդակոծում է նաև ՀՀ Վարդենիսի շրջանի սահմանամերձ բնակավայրերը։ Կրակի տակ է նաև Գեղամասար գյուղը։ Այս կողմերում նաև հակառակորդի անօդաչու թռչող սարքեր են երևացել։

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Ավետյանը գյուղ այցելած Sputnik Արմենիայի թղթակիցներին հավաստիացրեց, որ գյուղում խուճապ չկա։

«Կոնկրետ մեր գյուղ անօդաչու թռչող սարքերը չեն հասել, բնակչությունը վախեցած չէ։ Պլանային տարհանում ևս չի իրականացվում, թեև ամեն մեկն ազատ է գյուղից դուրս գալու համար։ Մենք ամուր շենքեր ունենք, որոնք կարող են որպես ապաստան ծառայել», - ասաց Ավետյանը։

Գյուղացիները մեր թղթակցին պատմել են, որ այսօր գյուղից քիչ հեռու ադրբեջանական 4 անօդաչու սարք է խոցվել: Գյուղի մերձակա մարտական դիրքերը շարունակվում են զանգվածային գնդակոծության ենթարկվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։

Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Արցախը հայկական է, հայկական էլ կմնա». ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետ

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Дорожный знак при въезде в общину Гегамасар
© Sputnik / Karen Avetisyan
Գեղամասար գյուղը

Նշենք, որ սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

104
թեգերը:
դիրքեր, Սահման, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, անօդաչու թռչող սարք, գյուղացի, Գյուղ, Գեղարքունիքի մարզ, Գեղամասար
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից
Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնի հետ
ՀՅԴ երիտասարդները ՄԱԿ-ից պահանջում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չդնել
ՀՅԴ երիտասարդների ակցիան

ՀՅԴ երիտասարդները ՄԱԿ-ից պահանջում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չդնել

38
(Թարմացված է 15:29 29.09.2020)
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Քննարկումը նախատեսված է այսօր երեկոյան, Երևանի ժամանակով 21։00–ին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանի երիտասարդները ՄԱԿ-ից պահանջում են հրաժարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու քաղաքականությունից։ Այս պահանջով ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունն այսօր երթ է կազմակերպել դեպի ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակ։

«Պահանջը մեկն է, որ միջազգային կառույցները հրաժարվեն երկակի ստանդարտներից և հստակ գնահատական տան` ով է ագրեսորը, ինչպես նաև հստակ գնահակատական տան Թուրքիայի ներգրավվածությանը կոնֆլիկտին, որը հանգեցրել է տարածաշրջանում լարվածության աճին և նոր մարդկային կորուստների»,– լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդական կազմակերպության անդամ Քրիստինե Վարդանյանը։

Ակցիայի մասնակիցները հիշեցրին, որ ՄԱԿ–ն ունի ստանձնած պարտավորություններ անդամ երկրների նկատմամբ։

ՄԱԿ–ի հստակ գնահատականը Արցախում տեղի ունեցող պատերազմին ու դրանում ներագրավված կողմերին, ակցիայի մասնակիցների համոզմամբ` կանխելու է հետագայում նման գործողույունների հնարավորությունը։

Փաշինյանն ու ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

«Ռազմական ճակատում պարտություն կրելուց հետո Ադրբեջանը պետք է նաև դիվանագիտական ճակատում հստակ արձագանքներ ստանա, և հաջորդ անգամ շատ ավելի երկար մտածի նման ոտնձգություն սկսելուց առաջ»,– ասաց Քրիստինե Վարդանյանը։

Հիշեցնենք` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այսօր քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Քննարկումը նախատեսված է այսօր երեկոյան, Երևանի ժամանակով 21։00–ին։

Քննարկումը նախաձեռնել է Էստոնիան։ Հարցի քննարկման ժամանակ նախատեսվում է կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արցախում տիրող իրավիճակի հարցով արտահերթ հանդիպում կանցկացնի

38
թեգերը:
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Երիտասարդ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Բողոքի ակցիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել. Փաշինյանը պատասխանել է Ալիևին
Իշխանությունը հորից ժառանգած Ալիևը շահարկում է Ղարաբաղյան հակամարտությունը. ՀՀ ԱԳՆ
Դուշանբեում ոչ թե ես, այլ Ալիևն է ինձնից մի բան խնդրել. Փաշինյանը նոր մանրամասներ հայտնեց
զինծառայող, արխիվային լուսանկար

Հայ զինծառայողներից մեկը ողջ է. Արցախի ՊԲ–ն ներողություն է հայցում սխալի համար

0
(Թարմացված է 15:35 29.09.2020)
Պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, հնարավոր չի լինում խուսափել նաև սխալմունքներից։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Զինծառայող Վահագն Թախմազյանը, որի անունը հրապարակվել էր զոհվածների ցուցակում, ողջ է։ Տեղեկացնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Հարգելի հայրենակիցներ, հասկանալով ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաև նման դեպքերից: Տեղեկացնում ենք, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Հայցում ենք զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել

Հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը նաև զինտեխնիկայի մեծ կորուստներ ունի։

Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում

0
թեգերը:
զինծառայող, Արցախ