Արխիվային լուսանկար

Ոստիկանությունը բարձրացնում է «գոլդ» համարանիշների գները

562
(Թարմացված է 12:28 10.09.2020)
Ոստիկանությունը զրկվում է արտաբյուջեի հաշվից։ Վճարովի բոլոր ծառայություններից ստացված գումարները մուտք կարվեն պետական բյուջե։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը վերանայում է որոշ ծառայությունների դիմաց սահմանված գները։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում` առանց զեկուցման ու քննարկման։

Կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծից, սակայն, պարզ է դառնում, որ ի թիվս այլ ծառայություների, վերանայվել են նաև ավտոմեքենաների «գոլդ» ու «ցանկալի» համարանիշների գները։ Դրանք այսուհետ ըստ իրենց «գոլդ» լինելու աստիճանի` կարժենան 60 000–ից մինչև 8 մլն դրամ։ Կլինեն նաև 100, 150, 250, 400, 500, 600 հազար դրամանոց, ինչպես նաև 1, 1.5, 2, 3 և 5 մլն դրամանոց պետհամարանիշներ։

Համեմատության համար նշենք, որ այժմ գործող գները սահմանվել են 2012թ–ին։ Այդ որոշմամբ սահմանված ամենացածր գինը 60 000 դրամ է, իսկ ամենաբարձրը` 5 մլն։ Գնային բազմազանությունն էլ ավելի փոքր է` 120, 240, 600 հազար և 1.2 մլն դրամ։

Իսկ իրենց նախընտրած, կամ այսպես կոչված «ցանկալի» համարանիշների համար սահմանված վճարը չի փոխվի։ Քաղաքացները դրա համար կշարունակեն վճարել 36 000 դրամ։

Պաշտոնաթող գեներալներից կվերցնեն պետական «գոլդ» համարները. Սանասարյանը հաստատեց

Կառավարության որոշմամբ սահմանվել են նաև մարզական, մշակութային և այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար վճարվող գները։

Որոշման համաձայն` մեկ կարգախմբի աշխատանքի 1 ժամը կարժենա 5 000 դրամ, իսկ ուղեկցման դեպքում՝ մեկ կարգախմբի 1 կմ-ը՝ լրացուցիչ 500 դրամ։

Արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցի՝ հատուկ տարածքում պահպանման համար քաղաքացիները կվճարեն 500 դրամ, իսկ ավտոմեքենայի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ նախընտրած վայրում, տրանսպորտային միջոցի հաշվառումը կարժենա 100 000 դրամ։

Հիշեցնենք` «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքն ընդունվել էր դեռ 2019 թվականի նոյեմբերի 14-ին։ Այդ օրենքով վերոհիշյալ ծառայությունների գների սահմանումը վերապահվել էր կառավարությանը։ Դա, ի դեպ, պետք է արվեր 2 ամսվա ընթացքում։

«Գոլդ» համարանիշեր գողանալով` օտարերկրյա համարներից զանգել ու մեծ գումար է պահանջել

Այսօրվա նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հաստատեց ոստիկանության վճարովի ծառայություններից ստացվող գումարների պետական բյուջե մուտքագրելու կարգը։

Բանն այն է, որ 2015թ–ից ոստիկանությունում գործող արտաբյուջետային հաշիվը, որտեղ կուտակվում էին վերոհիշյալ և այլ ծառայուոյւնների դիմաց ստացվող գումարները, կառավարության որոշմամբ վերացվել է։ Այսուհետ բոլոր վճարները միանգամից գնալու են պետական բյուջե։

562
թեգերը:
ՀՀ կառավարություն, կառավարություն, Հայաստան, պետհամարանիշ, ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն
Ըստ թեմայի
Մարդիկ կշարունակեն մեքենաների համարանիշների վրա գրել, կամ Վաշինգտոնը կդառնա՞ 51-րդ նահանգ
Հայկական համարանիշներով ավտոմեքենաների ռուսաստանցի վարորդները բաց նամակ են հղել Փաշինյանին
ՌԴ քաղաքացիներին հայկական համարանիշներ տրամադրելու գործընթացը իրավաչափ է․ ՃՈ
Արխիվային լուսանկար

ՀՖՖ ներքո անցկացվող ֆուտբոլային հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգվում են

1
(Թարմացված է 23:34 29.09.2020)
Հետաձգվում են նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջիկա հանդիպումները:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես, այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ռմբակոծումը, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի»՝ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ հանդիպման վայրի տեղափոխությունը Կիպրոս, այսօրվանից սկսած, ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՖՖ–ի հաղորդմամբ` հետաձգվում են նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ սեպտեմբերի 30-ին նախատեսված բոլոր հանդիպումները:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հոկտեմբերի 1-ին նախատեսված հանդիպումը կկայանա Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Այն նախապես ծրագրված էր անցկացնել Երևանում։

Ստեղծված իրավիճակի պատճառով «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա Կիպրոսում

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսի պայթյունից հետո բարեկարգման աշխատանքները չեն դադարել

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

 

1
թեգերը:
Ադրբեջան, Արցախ, ՀՖՖ, ֆուտբոլ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը 790 զոհ ունի, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

511
(Թարմացված է 23:00 29.09.2020)
ՀՀ պաշտպանության ներկայացուցիչը թվեր հրապարակեց։ Նա խոսեց Ադրբեջանի կորուստների մասին և հայտնեց, որ Վարդենիսի ուղղությամբ կիրառվել են նաև թուրքական «Բայրաքդար» կոչվող ԱԹՍ–ներ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Ադրբեջանը կորցրել է 790 կենդանի ուժ, որից 180–ը` Քարվաճառի ուղղությամբ, որտեղ համառ և թեժ մարտեր են ընթացել։ Նրա խոսքով` հակառակորդը մոտ 1900 վիրավոր ունի։

«Պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր հակառակորդը կորցրել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ»,– նշեց նա։

Մարտերը շարունակվում են, բոլոր հարձակողական գրոհները հետ են մղվում` հակառակորդին համապատասխան կորուստներ պատճառելով։

«Այսօր աննախադեպ էր նրանով, որ հարձակման ենթարկվեց նաև ՀՀ Վարդենիսի տարածաշրջանը ավիացիոն, հրթիռային, օդային հարձակման այլ միջոցներից, մասնավորապես` ԱԹՍ–ներից։ Ցավոք, այսօր ունեցանք նաև կորուստ։ Թուրքական F-16 կործանիչները, որ երկար ժամանակ գտնվում էին Ադրբեջանի տարածքում, առաջին իսկ օրվանից մասնակցում էին ադրբեջանական օդուժի գործողությունների համակարգմանը, և այդ մասին մենք հայտնել էինք, խոցեցին հայկական Սու–25 ինքնաթիռը»,– ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ մեր կողմի կորուստներն այս պահին ամփոփվում են, հավանաբար կներկայացվեն վաղը։

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձեցին հերքել թուրքական կործանիչի մասին լուրը, բայց դա, նրա խոսքով, արեցին շատ անհնարամիտ ձևով և ծիծաղելի բառապաշարով` նշելով, որ նման ինքնաթիռ ադրբեջանական ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ չկա։ Հովհաննիսյանն ընդգծեց`մենք շատ լավ գիտենք, որ Ադրբեջանը չունի նման կործանիչներ, դրանք թուրքական են, և հենց այդ մասին է ասվել։

Նա հայտնեց, որ Վարդենիսի ուղղությամբ կիրառվել են նաև թուրքական «Բայրաքդար» կոչվող ԱԹՍ–ներ։

«Դրանք ևս հավանաբար համակարգել է F-16 կործանիչն իր անձնակազմով»,– ասաց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ 

Ինչպես են ոչնչացնում Ադրբեջանի ԶՈՒ–ի ստորաբաժանումը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

511
թեգերը:
Զոհ, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախյան սրացումը և ռուսական գործոնը Կովկասում
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
Արայիկ Հարությունյանի մոտ կայացած խորհրդակցությանը նաև Սեյրան Օհանյանն է մասնակցել
Հայ զինծառայողները մեկ կադրում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ