Արխիվային լուսանկար

Մենք սոցիալական կոլապս ու սոցիալական ճգնաժամ չունենք. Նիկոլ Փաշինյան

49
(Թարմացված է 11:46 10.09.2020)
2020թ–ի հուլիսին, ըստ Փաշինյանի, ՀՀ–ում առկա է եղել 613 062 վճարվող աշխատատեղ, որը 1.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. 2020թ.–ի օգոստոսին 2019թ–ի օգոստոսի համեմատ Հայաստանում ՀԴՄ շրջանառությունը նվազել է 2.5 տոկոսով։ Այս ցուցանիշն այսօր ՀՀ կառավարության նիստում հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այն կարող է ներկայացնել կորոնավիրուսի հետևանքով երկրում սոցիալ–տնտեսական իրավիճակի փոփոխության աստիճանը։

«ՀԴՄ կտրոններով առևտրի շրջանառոթյան ցուցանիշը կոկրետ անձանց կողմից կոնկրետ արված ծախս է, որը վերլուծությամբ չի ստացվում, այլ կոնկրետ թիվ է,– ասաց Փաշինյանը, – Այսինքն` առևտուրը բոլոր տեղերում` խանութներում, ռեստորաններում, առևտրի բոլոր օբյեկտներում նվազել է 2.5 տոկոսով»։

Վարչապետը չհերքեց` սոցիալական խնդիրներ կան, բայց և հավելեց` դրանք եղել են նաև 2019թ–ին։

«Մենք սոցիալական կոլապս ու սոցիալական ճգնաժամ չունենք` միանշանակ»,– ասաց նա։

Վարչապետը նշեց, որ մի կողմից այսօր Հայաստանում մեծ թվով ՀՀ քաղաքացիներ կան, որոնք անցյալ տարի օգոստոսին Հայաստանում չեն եղել` արտագնա աշխատողները։ Մյուս կողմից` այս տարի Հայաստան չեն եկել անցած տարի մեծ թիվ կազմած զբոսաշրջիկները, որոնք շատ ավելի էին ծախսում, քան տեղացիները։

Ու թեև վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում սոցիալական ճգնաժամ չկա, բայց և չհերքեց, որ փետրվարից հետո սոցիալական ակտիվության ցուցանիշը նվազել է, տնտեսական աճ էլ չի արձանագրվել։

Ճգնաժամ, քաղաքական ակտիվություն, բողոքի ակցիաներ. ինչպիսի աշուն է կանխատեսում քաղաքագետը

Տնտեսությունը պահելու համար կառավարությունն այս ընթացքում, վարչապետի խոսքով, ամենատարբեր միջոցներով, աջակցության ծրագրերով ներարկվել է 163 մլն դրամ։

Իրականացված ծրագրերից Փաշինյանն առանձնացրեց աշխատատեղերի պահպանմանն ուղղված ծրագրերը։ Դրանց շնորհիվ, ըստ նրա, 2020թ.–ի հուլիսին ՀՀ–ում առկա է եղել 613 062 վճարվող աշխատատեղ, որը 1.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ օգոստոսին ներքին զբոսաշրջության շնորհիվ այս ցուցանիշն ավելին կլինի։

Սեպտեմբերին Հայաստանը կկարողանա արձանագրել ճգնաժամի ավարտը. Փաշինյանն ասել է` ինչպես

49
թեգերը:
տնտեսություն, կորոնավիրուս, ՀՀ կառավարություն, կառավարություն, Ճգնաժամ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Բիզնեսին ճգնաժամից փրկելու նոր տարբերակ. ի՞նչ է առաջարկում ՀՀ կառավարությունը
Խաչատրյան. «Կառավարության ծրագրերը մեղմել են ճգնաժամի ազդեցությունը»
«Ճգնաժամի շոկային հետևանքները հաղթահարելու համար անհրաժեշտ կլինի 2 տարի». Խաչատրյան
Գորիս, արխիվային լուսանկար

Ցրտերն ու անձրևները մոտենում են. եղանակի տեսություն

5
(Թարմացված է 16:07 29.09.2020)
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ին կնվազի 4-5 աստիճանով, հոկտեմբերի 1-2-ը կբարձրանա 3-4 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 2-ին՝ առանձին շրջաններում, 4-ին՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:

Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ին կնվազի 4-5 աստիճանով, հոկտեմբերի 1-2-ը կբարձրանա 3-4 աստիճանով։

Ստեփանակերտի ապաստարաններում մարդիկ հուզված են, բայց ամուր. Աննա Հակոբյան

Երևանում այսօր և հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 4-ին՝ կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճաը կտատանվի +23-ից +25, երեկոյան +20-ից +22 աստիճանի սահմանում:

5
թեգերը:
Անձրև, օդի ջերմաստիճան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Խախտումներ սննդամթերքի շուկայում. մոտ 100 կգ «Այծի Ձոր» և «Չանախ» պանիր է ոչնչացվել
Վիրավոր զինվորներին հուզող միակ հարցը պաշտպանությանը վերադառնալն է. Զարուհի Բաթոյան
Զինվորների մասին տեղեկություն հավաքելու փորձերից պետք է զերծ մնալ. ԱԱԾ
Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնի հետ
Ստեփանակերտի ապաստարաններում մարդիկ հուզված են, բայց ամուր. Աննա Հակոբյան
Արխիվային լուսանկար

ՀՖՖ ներքո անցկացվող ֆուտբոլային հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգվում են

39
(Թարմացված է 01:56 30.09.2020)
Հետաձգվում են նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջիկա հանդիպումները:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես, այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ռմբակոծումը, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի»՝ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ հանդիպման վայրի տեղափոխությունը Կիպրոս, այսօրվանից սկսած, ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՖՖ–ի հաղորդմամբ` հետաձգվում են նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ սեպտեմբերի 30-ին նախատեսված բոլոր հանդիպումները:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հոկտեմբերի 1-ին նախատեսված հանդիպումը կկայանա Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Այն նախապես ծրագրված էր անցկացնել Երևանում։

Ստեղծված իրավիճակի պատճառով «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա Կիպրոսում

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսի պայթյունից հետո բարեկարգման աշխատանքները չեն դադարել

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

39
թեգերը:
Ադրբեջան, Արցախ, ՀՖՖ, ֆուտբոլ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսի պայթյունից հետո բարեկարգման աշխատանքները չեն դադարել
Հարվածն ուղղված է եղել երկաթգծին, բայց այլ կողմ է ընկել. Հովհաննիսյանը Վարդենիսում է
Վարդենիսում ադրբեջանական կրակոցից խաղաղ բնակիչ է զոհվել. ՀՀ ԱԳՆ
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի բնակիչները հրետակոծությունից տագնապ են ապրել