Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանի ազգականը մեղադրվում է փողերի լվացման մեջ

50
(Թարմացված է 19:23 09.09.2020)
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ազգականին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման հատկանիշներով։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. ՀՔԾ-ում քննվող քրեական գործերից մեկով որպես մեղադրյալ է ներգրավվել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մորաքրոջ որդին՝ Սերգեյ Մինասյանը։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Սերգեյ Մինասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։

Հիշեցնենք՝ հունիսի 11-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ  Արմեն Գևորգյանի հորը՝ Անդրանիկ Գևորգյանին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն արարքի կատարման համար, որ նա թաքցրել և խեղաթյուրել է որդու` Արմեն Գևորգյանի կողմից ստացած կաշառքի գումարի իրական բնույթն ու ծագումը` օրինականացնելով 1 միլիոն դոլարը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ինչպե՞ս կարող էի Քոչարյանի հետ պայմանավորվել, որ սահմանադրական կարգը տապալենք․ Խաչատուրով

Արմեն Գևորգյանին մեղադրվում է 2008 թվականի մարտի մեկին սահմանադրական կարգը տապալելու համար: Գևորգյանը 2008 թվականի գարնանը զբաղեցնում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

50
թեգերը:
Հայաստան, Արմեն Գևորգյան, Մեղադրանք
Ըստ թեմայի
Արմեն Գևորգյանը 1 միլիոն դոլար կաշառք է ստացել. ինչի՞ համար է ՀՔԾ-ն մեղադրում նրա հորը
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կկարողանա դուրս գալ Հայաստանի տարածքից
Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի փաստաբանները բոյկոտեցին դատական նիստը
Արմեն Գևորգյանը չի կարող լքել երկիրը. դատարանը որոշում կայացրեց
Լիլիթ Մակունց. արխիվային լուսանկար

«Բռնապետական կարգեր չեն». Մակունցը խոսել է իմքայլականների շուրջ պտտվող լուրերի մասին

2
(Թարմացված է 15:03 22.09.2020)
Լիլիթ Մակունցն անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե առաջիկայում 6-7 իմքայլականներ պատրաստվում են վայր դնել պատգամավորի մանդատը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ խմբակցության պատգամավորների հետ աշխատանքային հանդիպում է եղել, սակայն խոսք չի գնացել մանդատներ վայր դնելու հարցին։ 

Նշենք` լուրեր են շրջանառվում, որ «Իմ քայլը» խմբակցությունից Գայանե Աբրահամյանը, Լուսինե Բադալյանը, Գոռ Գևորգյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համազասպ Դանիելյանը և այլոք առաջիկայում հրաժեշտ կտան պաշտոնին։

«Որոշ պատգամավորներն իրենք արդեն իսկ հերքել են այդ լուրերը։ Խմբակցությունում լուրջ խնդիրներ չկան, պետք է համակերպվենք այն իրավիճակի հետ, որ մենք պարբերաբար քննարկումներ ենք անում այս կամ այն թեմայի առնչությամբ»,–ասաց Մակունցը։

Հարցին, թե բացառո՞ւմ է, որ առաջիկայում մանդատը վայր դնողներ կլինեն` Մակունցը պատասխանեց, որ Հայաստանում բռնապետական կարգեր չեն, և յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում իր հետագա անելիքները։

Ալեն Սիմոնյանը պարզաբանել է` ինչու է «Իմ Քայլը» ԲՀԿ–ի հետ հուշագիր ստորագրել

Իսկ ինչ վերաբերում է լուրերին, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում է եղել և նրա հրաժարականի հարցն է քննարկվել` Մակունցը պատասխանեց, որ նոր հանդիպում չի եղել։

Հիշեցնենք, որ ըստ լուրերի` «Իմ քայլը» խմբակցության ներսում դեռևս խմորումներ են ընթանում Սահմանադրական դատարանի անդամների ընտրության հետ կապված: Մասնավորապես, նախագահի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանի ընտրության հետ կապված են անհամաձայնություններ եղել։

Սահմանադրությունը փոփոխվեց «Իմ քայլը» +1 բանաձևով

2
թեգերը:
Պատգամավոր, մանդատ, «Իմ քայլը» խմբակցություն, Լիլիթ Մակունց
Ըստ թեմայի
Ինչո՞ւ էր «Իմ քայլը» լռում. Մակունցը խոսել է ԲՀԿ–ի` ԱԺ նիստը բոյկոտելու մասին
Լիլիթ Մակունցը հայտնեց` ինչու պետք է Վահրամ Ավետիսյանը մտածեր 80 ձայն չհավաքելու մասին
Ջուլֆալակյանին չեն պարտադրել. Լիլիթ Մակունց
Արմեն Աշոտյան

Առանց ՀՀԿ-ի Հայաստանում դժվար է պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես. Աշոտյան

20
(Թարմացված է 15:00 22.09.2020)
Աշոտյանը քննադատեց գործող իշխանությունը` Փաշինյանին մեղադրելով ոչ մի խոստում կյանքի չկոչելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմությունը միավորվելու է, բայց դա չի լինելու արհեստական միավորում։

«Այդ միավորումը լինելու է բնական գործընթաց, որի հիմքում ընկած է լինելու ոչ միայն մեր կողմից առաջ քաշած «Հայաստանն առանց Նիկոլի» կարգախոսը, այլև լինելու է երկրորդ կարգախոսը. «Հայաստանը Նիկոլից հետո»:

Նրա խոսքով` իշխանություն վերցնելը մի «այիբ» է, իշխանությունից զրկվել` երկու։

«Նիկոլ Փաշինյանի օրինակով մենք տեսնում ենք, որ նա իշխանությունը վերցրեց, բայց այդ մեքենան վարել չի կարողանում։ Նիկոլի դեպքում կառավարելը 2–րդ «այիբն է»»,-վստահ է ՀՀԿ փոխնախագահը։

Որպես իր խոսքերի  ապացույց նա մատնանշեց երեկ` Անկախության օրը ՀՀ վարչապետի ներկայացրած մինչև 2050թ.–ի տեսլականը, որին ըստ նրա, «ոչ ոք չհավատաց, և որը ծիծաղի առարկա դարձավ։

Անդրադառնալով մինչև 2050 թվականի ռազմավարությանը` Աշոտյանն ասաց, որ Փաշինյանի ոչ մի խոստում կյանքի չի կոչվել առ այսօր։ «Եթե նա կարճաժամկետ նպատակներ չի կարողանում կյանքի կոչել, ինչպե՞ս է կյանքի կոչելու երկարաժամկետները։ Մեգաստախոսը խոսում էր մեգա նպատակների մասին: Նիկոլ Փաշինյանը հանրային ընկալման մեջ այն մարդը չէ, որ ստեղծել է տպավորություն, թե ունի բավարար գիտելիքներ, որ կարողանա տալ երկրի տեսլական, որևէ մեկը այդ թեզերը լուրջ ընդունել չի կարող»,–կարծում է Աշոտյանը։

Նրա խոսքով` տեսլականը բանաձևելու համար պետք է ունենալ գիտելիքների պաշար։ Երկրին իհարկե  պետք է տեսլական, ու Աշոտյանն ընդգծում է, որ Փաշինյանը կարող է մասնակցել դրա ստեղծմանը, բայց տեսլականի «դիրիժորն ու կնքահայրը չի կարող լինել»։

«Գործընթացը բացառապես քաղաքական է, ՔԿ-ՀՔԾ պինգ-պոնգը վկա». Աշոտյանին կրկին հարցաքննել են

Անդրադառնալով ԲՀԿ, ՀՅԴ ու «Հայրենիքը» կուսակցությունների համատեղ հանրահավաքին` Աշոտյանն ասաց, որ առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության դժվար է լինելու Հայաստանում պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես, որը կբերի իշխանափոխության: «Եթե որևէ ուժի մոտ դա կստացվի, ես ոտքի կարող եմ ոտքի կանգնել ու ծափահարել»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախության 29–րդ տարեդարձին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ մինչև 2050 թ.–ի ռազմավարությունը, որտեղ մատնանշվել է, թե ինչ նշաձող է սահմանված բոլոր ոլորտներում մինչև այդ թվականը հասնելու համար։

20
թեգերը:
հեղափոխություն, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Արմեն Աշոտյան
Машина скорой помощи

Կարմիր խաչի ներկայացուցիչներին հաջողվել է այցելել սպա Գուրգեն Ալավերդյանին. մանրամասներ

0
(Թարմացված է 15:04 22.09.2020)
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։

ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 22, Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հաջողվել է այցելել Ադրբեջանում գտնվող հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Առաջին անգամ ԿՄԽԿ ներկայացուցիչներն այցելեցին Գուրգեն Ալավերդյանին։ Բացի այդ, այցեր են եղել նաև Ադրբեջանում ձերբակալված մյուս ՀՀ քաղաքացիներին»,–ասաց Ամատունին։

Նա հայտնեց, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցի ժամանակ ստուգել են նրանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքների հետ։

Ամատունու խոսքով` Ալավերդյանից բացի, մյուսներին այցելել էին նաև կորոնավիրուսի օրերին։

Հիշեցնենք, որ այս պահին Ադրբեջանում անազատության մեջ են գտնվում ՀՀ 5 քաղաքացիներ։ Նրանցից Գուրգեն Ալավերդյանը, ՊՆ տվյալներով, օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմանում, մարտական հենակետը ստուգելու ժամանակ մոլորվել էր ու հայտնվել էր Ադրբեջանի տարածքում։  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել «դիվերսանտի»։

 

 

 

 

0