Դավիթ Գրիգորյան. արխիվային լուսանկար

Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, դատախազության բողոքը` անհիմն. Դավիթ Գրիգորյան

44
(Թարմացված է 18:54 09.09.2020)
Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով հայաստանյան դատական ատյաններում չհաջողելու և արդարությունը չվերականգնելու պարագայում պաշտպանական կողմը մտադրվել էր դիմել ՄԻԵԴ։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կարծում է, որ իր դեմ հարուցված քրգործով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումն օրինական է և հիմնավոր։ Գրիգորյանը նման կարծիք հայտնեց այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ։

Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մի դատավորից մյուսի ձեռքն է անցնում

Այսօր կայացած նիստի ժամանակ քննվում էր Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու` Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը։

«Կարծում եմ` դատախազության կողմից բերված բողոքը հիմնավորված և պատճառաբանված չէ։ Այն ենթակա է մերժման»,–ասաց Գրիգորյանը։

Նա հայտարարեց, որ գործով մեղադրող դատախազը նախորդ նիստին նշել է, թե տեղյակ չի եղել, որ քրգործը վարույթ է ընդունվել դատավոր Դավիթ Բալայանի կողմից։ Սակայն Գրիգորյանը պնդում է` դատախազը դեռևս մայիսի 22-ին է տեղյակ եղել այդ մասին։

Նրա պաշտպան Երվանդ Վարոսյանն էլ հայտնեց, որ հայաստանյան դատական ատյաններում չհաջողելու և արդարությունը չվերականգնելու պարագայում մտադրվել էին դիմել ՄԻԵԴ։ Սակայն որքան էլ զարմանալի է, ըստ պաշտպանի, իրենց ձայնը լսելի դարձավ նաև հայաստանյան դատարանում` Առաջին ատյանի դատարանի դատավոր դատավոր Դավիթ Բալայանի կողմից:

Դատարանը լսեց կողմերին և աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված` դատական նիստը հետաձգվեց։ Հերթական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1–ին, ժամը 15-ին։

Հիշեցնենք` հունիսի 8-ին հայտնի էր դարձել, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել։

Ինչու Վահրամ Ավետիսյանը հրաժարվեց ՍԴ դատավոր դառնալուց. «Ժողովուրդը» մանրամասնում է

Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց 2019 թվականի հուլիսին, երբ նույն տարվա մայիսին դատավորը որոշեց կալանքից ազատել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Հատուկ քննչական ծառայությունը 2020 թվականի մայիսին հայտնեց, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Գրիգորյանն իր վարույթում քննված դատական գործերով նույն դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիքներ: Մասնավորապես, նա դատական նիստ չէր անցկացրել, բայց հակառակի մասին փաստող կեղծ փաստաթուղթ էր կազմել։ 

Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին` 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Դատախազությունը բողոքարկել է Գրիգորյանի վերաբերյալ քրգործի վարույթը կարճելու որոշումը

44
թեգերը:
Դավիթ Գրիգորյան, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ դատախազություն, Դատավոր, Դատարան
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորին մեղադրանք է առաջադրվել
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները
Քոչարյանին կալանքից ազատած դատավորի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կդադարեցվի
Արխիվային լուսանկար

Կենտրոնի հարյուրավոր թոշակառուներ խնդրում են իրենց այս ամսվա թոշակը փոխանցել բանակին

0
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը մեծ ուրախությամբ է հայտնել հուզիչ լուրը։ Վստահ է, որ մեր ազգն անպարտելի է։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Կենտրոն վարչական շրջանի մի քանի հարյուր թոշակառուներ իրենց այս ամսվա թոշակը կփոխանցեն հայոց բանակին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է Կենտրոն վարչական ղեկավար Ավետ Պողոսյանը։

«Էն, որ մեր ազգն անպարտելի է, համոզվում ես ամեն քայլափոխի: Ամենաթարմ ու ամենահուզիչ ապացույցն ասածիս այսօր արձանագրվեց: Կենտրոն ՎՇ-ի մի քանի հարյուր թոշակառուներ կապ են հաստատել Սոցիալայան աջակցության կենտրոնի բաժնի հետ ու պայքարել, որ իրենց այս ամսվա թոշակը փոխանցվի բանակին: Ես ձեր ցավը տանեմ, սիրելիներս»,–գրել է Պողոսյանը։

Նշենք, որ Արցախում սկսված լայնածավալ ռազմական գործողություններից հետո Հայաստանում ոչ միայն կամավորների մեծ խմբեր են հավաքվում ճակատ գնալու համար, այլև մեծ քանակությամբ մթերք ու դեղորայք է հավաքվում։

0
Թուրքական F-16 կործանիչի խոցած հայկական ՍՈւ-25-ը

Համացանցում են հայտնվել թուրքական F-16 կործանիչի խոցած հայկական ՍՈւ-25-ի լուսանկարները

418
(Թարմացված է 13:29 30.09.2020)
Վարդենիսի տարածքում խոցված ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի օդաչուն զոհվել էր:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել Թուրքական F-16 կործանիչի կողմից  Վարդենիսի տարածքում խոցված ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի մնացորդներից։

Армянский самолет СУ-25, сбитый турецким истребителем F-16
Թուրքական F-16 կործանիչի խոցած ՍՈւ-25-ի մնացորդները

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկը խոցել էր ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել էր  ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:

Армянский самолет СУ-25, сбитый турецким истребителем F-16
Թուրքական F-16 կործանիչի խոցած ՍՈւ-25-ի մնացորդները

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը արձանագրել էր, որ թուրքական օդուժը Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ և մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից:

Նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանի Վարդենիսի հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական F-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը և հրթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ:

Армянский самолет СУ-25, сбитый турецким истребителем F-16
Թուրքական F-16 կործանիչի խոցած ՍՈւ-25-ի մնացորդները

Նախարարությունը նաև հայտնում է, որ թուրքական սադրիչ թռիչքներն այժմ էլ իրականացվում են նաև հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում խախտելով Հայաստանի օդային սահմանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Անկարան խրախուսում է Բաքվին` տրամադրելով զենք. Արցախի ԱԳՆ–ի հայտարարությունը

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

418
թեգերը:
համացանց, Թուրքիա, Վարդենիս, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
«Իսկանդերները» կկիրառվե՞ն Արցախում. Փաշինյանը պատասխանեց Sputnik Արմենիայի հարցին
Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ–ին. Փաշինյան
Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ է․ Փաշինյան
«Չենք բացառում, որ կարող են տուժել Ադրբեջանի քաղաքացիական օբյեկտները». ԱՀ նախագահի խոսնակ