«Զվարթնոց» օդանավակայան

Ինչ թռիչքներ են նախատեսված առաջիկա օրերին. քաղավիացիան մանրամասներ է հայտնել

312
(Թարմացված է 16:02 09.09.2020)
Քաղավիացիան իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել նախատեսվող թռիչքները, դրանց օրերն ու ժամերը և այլ մանրամասներ։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ առաջիկա օրերին մի շարք չվերթեր կկայանան տարբեր ուղղություններով։

  • Ամեն օր մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ, կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը (ժամանում 02։45, մեկնում 03:35) Belavia ավիաընկերության կողմից։
  • Սեպտեմբերի 10-ին,15-ին,17-ին,22-ին,24-ին,և 29-ին, կիրականացվի Սոչի-Երևան-Սոչի չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 16:15, մեկնում 17:15):
  • Սեպտեմբերի 10-ին և 12-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 15:00):
  • Սեպտեմբերի 10-ին,17-ին և 24-ին կիրականացվի Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 02:15, մեկնում 03:05):
  • Սեպտեմբերի 11-ին կիրականացվի Դուբայ-Երևան-Դուբայ չարտերային չվերթը Fly Dubai ընկերության կողմից (ժամանում 11:10, մեկնում 12:10):
  • Սեպտեմբերի 11-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 21:40, մեկնում 22:40):
  • Սեպտեմբերի 11-ին կիրականացվի Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 15:50):
  • Սեպտեմբերի 11-ին,14-ին,18 -ին,21-ին,25-ին և 28-ին,կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 01:40, մեկնում 02:40):
  • Սեպտեմբերի 11-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում հաջորդ օրերին ժամը 05:50):
  • Սեպտեմբերի 11-ին կիրականացվի Երևան- Թեհրան-Երևան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 11:00, ժամանում 15:30):
  • Սեպտեմբերի 11-ին, 18-ին և 25-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 20:30, մեկնում 21:30):
  • Սեպտեմբերի 11-ին և 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Alrosa ընկերության կողմից (ժամանում 15:50, մեկնում 16:50):
  • Սեպտեմբերի 12-ին, 19-ին և 26-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 22:15, մեկնում 23:45):
  • Սեպտեմբերի 12-ին կիրականացվի Վիեննա-Երևան- Վիեննա չարտերային չվերթը Austrian Airlines ընկերության կողմից (ժամանում 03:55, մեկնում 04:45):
  • Սեպտեմբերի 12-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Siberia ընկերության կողմից (ժամանում 19:45):
  • Սեպտեմբերի 12-ին, 19-ին, 22-ին և 26-ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊-Բեյրութ չարտերային չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 16:45, մեկնում 17։45):
  • Սեպտեմբերի 13-ին, 20-ին և 27-ին կիրականացվի Դոհա-Երևան-Դոհա չարտերային չվերթը Qatar Airways ավիաընկերության կողմից (ժամանում 00:50, մեկնում 03:00):
  • Սեպտեմբերի 13-ին,20-ին և 27-ին կիրականացվի Սամարա-Երևան- Սամարա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 22:40, մեկնում 23:30):
  • Սեպտեմբերի 13-ին,20-ին և 27-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 10:40, մեկնում 11:30):
  • Սեպտեմբերի 13-ին, 20-ին և 27-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 19:20, մեկնում 20:40):
  • Սեպտեմբերի 14-ին, 16-ին, 18-ին, 21-ին, 23-ին, 25-ին, 28-ին և 30-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10):
  • Սեպտեմբերի 16-ին,23-ին և 30-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 15:35, մեկնում 16:25):
  • Սեպտեմբերի, 17-ին, 24-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 13:15, մեկնում 14:45):

Քաղավիացիան տեղեկացնում է,որ չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին, որոնց մասին տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով։

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Մոսկվայից Երևան 7 չարտերային չվերթ կիրականացվի. դեսպանատուն

312
թեգերը:
Քաղավիացիայի կոմիտե, թռիչք, չվերթ, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Մոսկվայից դեպի Երևան ու Գյումրի 6 նոր չվերթ կկայանա. թռիչքների օրերն ու ժամերը հայտնի են
Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթեր կիրականացվեն
Մեկ չվերթ չեղարկվել է. սեպտեմբերին ո՞ր ուղղություններով են նոր թռիչքներ լինելու
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

Հիվանդանոցները միայն անհետաձգելի բուժօգնություն կտրամադրեն . Թորոսյանը հրաման է ստորագրել

171
(Թարմացված է 00:50 28.09.2020)
Հիվանդանոցային պայմաններում բուժվող քաղաքացիները դուրս կգրվեն` նրանց առողջական վիճակի գնահատումից հետո։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի– Sputnik. Դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով բուժօգնության համար դիմած քաղաքացիների ընդունումը: Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ`այս մասին հրաման է ստորագրել նախարար Արսեն Թորոսյանը։

«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի թիվ 1370-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաման է ստորագրել, ըստ որի` դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով հիվանդանոցային բուժօգնության համար դիմած պացիենտների ընդունումը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ հրամանի` կիրականացվեն բացառապես վերակենդանացման միջոցառումներ, անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդների ընդունում: Հիվանդանոցային պայմաններում բուժվող քաղաքացիները դուրս կգրվեն` նրանց առողջական վիճակի գնահատումից հետո։ Հետագա հսկողությունը կկազմակերպվի սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատությունների միջոցով:

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով նաև հղի կին է տուժել

Նախարարությունը լիահույս է, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան կայացված որոշմանը և կհետաձգեն իրենց հիվանդանոցային պլանային այցելությունները մինչև ռազմական դրության ավարտը:

171
թեգերը:
հիվանդանոց, Արսեն Թորոսյան, ՀՀ Առողջապահության նախարարություն, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան
Մակրոնը մտահոգություն է հայտնել. Փաշինյանը զրուցել է Ֆրանսիայի նախագահի հետ
Հակառակորդի կորուստների թիվն ավելացել է. ևս 1 ուղղաթիռ, 3 տանկ և 7 ԱԹՍ է խոցվել
Տեղեկություններ կան, որ Թուրքիան ավելի քան 300 վարձկան է ուղարկել Ադրբեջան. Սաֆրաստյան
ԱՄՆ Պետդեպ

«Հորդորում ենք անհապաղ դադարեցնել կրակը». ԱՄՆ-ն դիմել է ՀՀ–ին ու Ադրբեջանին

103
(Թարմացված է 00:48 28.09.2020)
ԱՄՆ Պետդեպարտամենտը Երևանին ու Բաքվին կոչ է անում հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում:

«ԱՄՆ-ն Երևանին ու Բաքվին կոչ է անում հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում», - նշված է հաղորդագրության մեջ։

Պետդեպարտամենտը հակամարտության կողմերին հորդորում է վերսկել բանակցությունները:

​Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

103
թեգերը:
ԱՄՆ, Արցախ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին
Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ողջամիտ եղեք․ Կադիրովը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը

Ոստիկաններն էլ մեկնեցին առաջնագիծ. տեսանյութ

0
(Թարմացված է 01:14 28.09.2020)
Ոստիկաններին Արցախ տանող ավտոբուսը ճանապարհ է ընկել։ Առաջնագիծ մեկնողներին ճանապարհել են ծափերով։

ՀՀ ոստիկանության աշխատակիցները նույնպես մեկնեցին առաջնագիծ` կանգնելու զինվորների կողքին։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ճանապարհում ոստիկաններին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախ են մեկնել Երևանի պետական բժշկական համալսարանի և համալսարանական հիվանդանոցների բժիշկները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

0
թեգերը:
ոստիկան, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել
Արցախում խափանվել է հեռախոսային ու ինտերնետային կապը
Հիվանդանոցները միայն անհետաձգելի բուժօգնություն կտրամադրեն . Թորոսյանը հրաման է ստորագրել