Կաշառք

ՃՈ տեսուչը կաշառքով օժանդակել է վարորդական իրավունքներ ստանալու հարցում

55
(Թարմացված է 12:30 09.09.2020)
Եվս 12 անձի տարբեր մեղադրանքներ են առաջադրվել կաշառքներ տալու, կաշառք տալու փորձ կատարելու, կաշառքի միջնորդության, կաշառքի միջնորդության փորձ կատարելու, պաշտոնեական փաստաթղթերի կեղծմանն օժանդակելու հատկանիշներով:

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա. Գ.-ն 2020թ. փետրվարին իր մտերիմ, Գյումրի քաղաքի բնակիչ, Ս.Գ.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները պատշաճ ստուգելու՝ կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող տեսական ու գործնական քննություններ ընդունելու պարագայում քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի բաժնից, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ս. Գ.-ն հանձն է առել քաղաքացիների հավաքագրումը, նրանցից, ինչպես նաև միջնորդներից կաշառքի առարկա հանդիսացող գումարների ստացումը ու դրանց փոխանցումը Ա.Գ.-ին: Վերջինս 2020թ. փետրվար-մայիս ամիսների ընթացքում, Ս.Գ.-ի օժանդակությամբ, ինչպես նաեւ 3 անձանց միջնորդությամբ 6 անձից ստացել է ընդհանուր 1.020.000 ՀՀ դրամ կաշառք: Ապա սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները պատշաճ ստուգելու՝ ձևական բնույթ կրող տեսական ու գործնական քննություններ ընդունելու պայմաններում, կեղծելով տեսական եւ գործնական գիտելիքների ստուգման թերթիկները, վերոհիշյալ կաշառք տված քաղաքացիներին հնարավորություն է տվել ստանալ տարբեր կարգերի վարորդական վկայականներ։

Եվս երկու անձինք, իրենց 2 որդիների համար վարորդական վկայական ստանալու կապակցությամբ պաշտոնատար անձին կաշառք տալու նպատակով, Ս.Գ.-ին են փոխանցել համապատասխանաբար 280.000 և 300.000-ական ՀՀ դրամներ, սակայն վերջինս հիշյալ գումարը հետագայում վերադարձրել է նրանց՝ այդ կերպ նշված անձինք իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել։

ԱԱԾ-ն ՊՆ պաշտոնյաների գործունեության մասով նոր բացահայտում է արել. «Ժողովուրդ»

Բացի այդ, Ս. Գ.-ի դրդմամբ, ՀՀ ոստիկանության ՃՈ Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ն, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, վարորդական վկայական ստանալու նպատակով կայացած տեսական քննության ժամանակ մեկ անձի հուշել է ստուգման թեստի հարցերի ճիշտ պատասխանները, կազմել և հանձնել է վերջինիս տեսական քննություն ընդունելու վերաբերյալ կեղծ արձանագրությունը։

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ա.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել վեց դրվագ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վեց դրվագ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու  և վեց դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ս.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել մեկ դրվագ կաշառք ստանալու պատրվակով խարդախություն կատարելու, մեկ դրվագ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, մեկ դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու, մեկ դրվագ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու փորձ կատարելու եւ վեց դրվագ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշներով:

Եվս 12 անձի տարբեր մեղադրանքներ են առաջադրվել կաշառքներ տալու, կաշառք տալու փորձ կատարելու, կաշառքի միջնորդության, կաշառքի միջնորդության փորձ կատարելու, պաշտոնեական փաստաթղթերի կեղծմանն օժանդակելու հատկանիշներով:

2020 թվականի օգոստոսի 27-ին մեղադրյալներ ՀՀ ոստիկանության ՃՈ Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ի և մեկ անձի նկատմամբ քրեական գործն անջատվել է առանձին վարույթում:

Եվս մեկ «օրենքով գողի» է մեղադրանք առաջադրվել. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնում

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իր որոշումներով հաստատել է ինչպես այդ, այնպես էլ անջատված մյուս մասով մեղադրական եզրակացությունները: Վերոնշյալ այս մասով քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, իսկ մյուս 12 մեղադրյալների մասով՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության նպատակով:

55
թեգերը:
Մեղադրանք, ոստիկան, Ճանապարհային ոստիկանություն(ՃՈ), Կաշառք, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

Հիվանդանոցները միայն անհետաձգելի բուժօգնություն կտրամադրեն . Թորոսյանը հրաման է ստորագրել

167
(Թարմացված է 00:50 28.09.2020)
Հիվանդանոցային պայմաններում բուժվող քաղաքացիները դուրս կգրվեն` նրանց առողջական վիճակի գնահատումից հետո։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի– Sputnik. Դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով բուժօգնության համար դիմած քաղաքացիների ընդունումը: Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ`այս մասին հրաման է ստորագրել նախարար Արսեն Թորոսյանը։

«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի թիվ 1370-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաման է ստորագրել, ըստ որի` դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով հիվանդանոցային բուժօգնության համար դիմած պացիենտների ընդունումը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ հրամանի` կիրականացվեն բացառապես վերակենդանացման միջոցառումներ, անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդների ընդունում: Հիվանդանոցային պայմաններում բուժվող քաղաքացիները դուրս կգրվեն` նրանց առողջական վիճակի գնահատումից հետո։ Հետագա հսկողությունը կկազմակերպվի սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատությունների միջոցով:

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով նաև հղի կին է տուժել

Նախարարությունը լիահույս է, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան կայացված որոշմանը և կհետաձգեն իրենց հիվանդանոցային պլանային այցելությունները մինչև ռազմական դրության ավարտը:

167
թեգերը:
հիվանդանոց, Արսեն Թորոսյան, ՀՀ Առողջապահության նախարարություն, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան
Մակրոնը մտահոգություն է հայտնել. Փաշինյանը զրուցել է Ֆրանսիայի նախագահի հետ
Հակառակորդի կորուստների թիվն ավելացել է. ևս 1 ուղղաթիռ, 3 տանկ և 7 ԱԹՍ է խոցվել
Տեղեկություններ կան, որ Թուրքիան ավելի քան 300 վարձկան է ուղարկել Ադրբեջան. Սաֆրաստյան
ԱՄՆ Պետդեպ

«Հորդորում ենք անհապաղ դադարեցնել կրակը». ԱՄՆ-ն դիմել է ՀՀ–ին ու Ադրբեջանին

103
(Թարմացված է 00:48 28.09.2020)
ԱՄՆ Պետդեպարտամենտը Երևանին ու Բաքվին կոչ է անում հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում:

«ԱՄՆ-ն Երևանին ու Բաքվին կոչ է անում հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում», - նշված է հաղորդագրության մեջ։

Պետդեպարտամենտը հակամարտության կողմերին հորդորում է վերսկել բանակցությունները:

​Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

103
թեգերը:
ԱՄՆ, Արցախ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին
Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ողջամիտ եղեք․ Կադիրովը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը

Ոստիկաններն էլ մեկնեցին առաջնագիծ. տեսանյութ

0
(Թարմացված է 01:14 28.09.2020)
Ոստիկաններին Արցախ տանող ավտոբուսը ճանապարհ է ընկել։ Առաջնագիծ մեկնողներին ճանապարհել են ծափերով։

ՀՀ ոստիկանության աշխատակիցները նույնպես մեկնեցին առաջնագիծ` կանգնելու զինվորների կողքին։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ճանապարհում ոստիկաններին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախ են մեկնել Երևանի պետական բժշկական համալսարանի և համալսարանական հիվանդանոցների բժիշկները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

0
թեգերը:
ոստիկան, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել
Արցախում խափանվել է հեռախոսային ու ինտերնետային կապը
Հիվանդանոցները միայն անհետաձգելի բուժօգնություն կտրամադրեն . Թորոսյանը հրաման է ստորագրել