Զորավարժություններ

Հայ և ռուս զինվորականները լեռներում ոչնչացրել են պայմանական հակառակորդին

137
(Թարմացված է 11:35 09.09.2020)
«Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում երկկողմանի գումարտակային մարտավարական զորավարժություններ են անցկացվում ՀՌՕ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկի և զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ–մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժությունների շրջանակում  Հայաստանում ՀՌՕ ռուսական ռազմակայանի զինծառայողները ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հետ համատեղ լեռնանտառային տեղանքում ոչնչացրել են պայմանական հակառակորդին։

««Ալագյազ» զորավարժարանում գիշերային հետախուզական խմբերն իրականացրել են բարձունքների գրավում և պահպանում` հիմնական ուժերով ապահովելով առաջնագծի ճեղքումն ու պայմանական հակառակորդի տարածքի գրավումը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Երկու երկրների օպերատիվ– մարտավարական և բանակային ավիացիայի անձնակազմերը կրակային աջակցություն են ցուցաբերել մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներին։ Վարժանքների մոնիթորինգն  ապահովել են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հաշվարկները:

Բացի այդ, 102-րդ ռազմաբազայի և ՀՀ ՊՆ հետախույզները երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժությունների շրջանակում լեռնանտառային տեղանքում հետ են մղել պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի գրոհը։

Զինծառայողները դիպուկ կրակով ոչնչացրել են օդային պայմանական թիրախները. լուսանկարներ

Հետախույզները մարտական առաջադրանք են իրականացրել պայմանական հակառակորդի զենքի պահոցները և հրամանատարական կետերը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև մշակել են քողարկման, առաջին բուժօգնության և քարտեզի օգնությամբ տեղանքում կողմնորոշվելու հարցեր։

Երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժություններին Հայաստանից և Ռուսաստանից մասնակցում է ավելի քան 1.5 հազար զինծառայող և ներգրավված է շուրջ 300 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում ՄիԳ-29, Սու-30ՍՄ, Սու-25 ինքնաթիռներ, Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ և ԱԹՍ-ներ։

137
թեգերը:
զինծառայող, Զինվոր, Ռուսաստան, Հայաստան, Զորավարժություններ, զորավարժարան
Ըստ թեմայի
Ի՞նչ կապ կա ՀԱՊԿ զորավարժությունների ու տավուշյան դեպքերի միջև. պարզաբանում է Վերանյանը
ՀՀ-ում մեկնարկել է ռուսաստանցի զինծառայողների հետ համատեղ զորավարժությունը
Ադրբեջանը չի մասնակցի Ռուսաստանում կայանալիք «Կովկաս- 2020» զորավարժություններին
Зажженные свечи

Թուրքական ինքնաթիռի խոցած հայաստանյան ՍՈՒ-25-ի զոհված օդաչուն ազգությամբ ռուս է

53
(Թարմացված է 12:23 30.09.2020)

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարությունը քիչ առաջ մանրամասներ է հրապարակել երեկ` սեպտեմբերի 29-ի առավոտյան թուրքական F-16 կործանիչի կողիմց խոցած ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի օդաչուի մասին։

Ըստ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության զոհված օդաչուն ՀՀ ԶՈՒ մայոր Վալերի Դանելինն է։

Նյութը լրացվում է.......

53
Աննա Հակոբյանը Արցախում

«Ամուսինս ինձ ասաց, որ մեր տղան պետք է գնա, մասնակցի». ի՞նչ է ասել Աննա Հակոբյանը որդուն

115
(Թարմացված է 11:59 30.09.2020)
ՀՀ վարչապետի կինը Ստեփանակերտ է գնացել այն մտքով, որ հնարավոր է` որոշ ժամանակ չկարողանա վերադառնալ Երևան և հեռախոսային կապ չունենա որդու հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ԱԺ-ում կին պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի տիկնոջը` Աննա Հակոբյանին, խնդրել են դիմել աշխարհին, որպեսզի մեզ օգնեն այս պատերազմում։ Հակոբյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեսագրություն է հրապարակել, որում հնչում է նրա պատասխանը։

«Մենք պետք է իմանանք, որ մեր ուժը մենք ենք, մեր հույսը մենք ենք։ Ինչքան էլ դժվար լինի, բայց պետք է մենք անենք այն, ինչ պետք է մե՛նք անենք։ Չվախենաք, որքան էլ դժվար լինի։ Չգիտեմ` սա արժի ասել, թե ոչ. շատ անձնական է, նաև անձնական չէ։ Արցախ գալու ճանապարհին իմ ամուսինն ինձ ասել է, որ մեր տղան պետք է գնա, մասնակցի այս ամենին. նա պահեստային զորքերի մեջ է։ Ինքը հագնվել է, ես ասել եմ` հա, տղաս, զինվորական հագուստ հագի ու գնա, ես քեզ պաշտում եմ, բայց հայրենիքի համար զոհվելուց վեհ բան չկա։ Ես մեքենայի մեջ, Ստեփանակերտ գալու ճանապարհին իմ որդուն դա եմ ասել, որովհետև չգիտեի՝ ինչ վիճակ է, մտածել եմ՝ կարող է կապ չունենանք, էդ կապը կտրվի»,– ասել է Հակոբյանը։

Նա նշել է նաև, որ եկել է Ստեփանակերտ այն մտքով, որ հնարավոր է` որոշ ժամանակ չկարողանա վերադառնալ Երևան և հեռախոսային կապ չունենա որդու հետ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Աննա Հակոբյանը մեկնել է Արցախ։ Այդ օրը վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում էր սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

115
թեգերը:
Աշոտ Փաշինյան, Արցախ, Աննա Հակոբյան
Ըստ թեմայի
Արսեն Թորոսյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. լուսանկարներ
Հայ զինծառայողները մի քանի վայրկյանում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ
Աննա Հակոբյանն այցելել է վիրավոր զինվորներին
Ստեփանակերտի ապաստարաններում մարդիկ հուզված են, բայց ամուր. Աննա Հակոբյան