Խաշթառակ. արխիվային լուսանկար

Մահացել է նաև Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած երեխայի 28–ամյա մայրը

439
(Թարմացված է 17:43 08.09.2020)
Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում պապը փայտով հարվածել էր 6 և 4–ամյա թոռներին, որոնք տեղափոխվել էին հիվանդանոց:

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում 57-ամյա պապի կողմից ծեծի ենթարկված և մահացած տղայի մայրը մահացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը։

Նրա խոսքով`Անուշ Բադալյանը (ծնված 1992 թվականին) մահացել է Սևանի հոգեկան առողջության կենտրոնում։ Մահվան պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

Ավելի վաղ կնոջ սկեսուրը ՝ Էմմա Հակոբջանյանը, Sputnik Արմենիայի թղթակցին պատմել էր, որ հարսի մոտ լուրջ հոգեկան խանգարումներ կան։ Բացի այդ, կինը տառապում էր էպիլեպսիայով և երեխաների հոսպիտալացման պահին նույնպես հիվանդանոցում էր:

Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` օգոստոսի 19-ին Տավուշի Խաշթառակ գյուղում պապը փայտով հարվածել է 6 և 4–ամյա թոռներին, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանցից մեկը` 6-ամյա տղան, մահացել է։

Խաշթառակում դաժան ծեծի ենթարկված 6-ամյա երեխան մահացել է

Բացի այդ, օգոստոսի 19-ին նույն տնից 5 երեխա թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» հիվանդանոց։ Երեխաների մայրը` 28-ամյա Մարիաննա Հ.-ն, նույնպես բերման էր ենթարկվել։ Հորն ու դստերը մեղադրանք էր առաջադրվել։

Փոքրիկների պապը կալանավորվել է, իսկ վերջինիս դուստրը` ոչ։ Մարիաննա Հ.-ն հոգեկան առողջության խնդիրներ ունի. առողջական խնդիրներ ունեն նաև երեխաներից մի քանիսը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 57-ամյա պապը կալանավայրից հիվանդանոց էր տեղափոխվել թունավորմամբ։ Նա մկնդեղ էր օգտագործել։

Անչափահաս թոռներին ծեծած 57-ամյա խաշթառակցուն և նրա դստերը մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

439
թեգերը:
Մահ, մայր, երեխա, ծեծ, Խաշթառակ
Ըստ թեմայի
Խաշթառակի 28-ամյա բնակչուհին ևս ձերբակալվել է իր և եղբոր երեխաներին ծեծելու համար
«Նա հրեշ չէ, այլ սիրող հայր»․ Խաշթառակ գյուղի ընտանեկան դրամայի մանրամասները
Վարչապետի խոսնակն անդրադարձել է Խաշթառակի դեպքին
Լոռի

Ո՞ր մանկավարժների և դպրոցականների տրանսպորտային ծախսերը կփոխհատուցվեն. նախարարի հրամանը

10
(Թարմացված է 20:14 24.09.2020)
Որպեսզի չարաշահումներ չլինեն, փոխհատուցում կտրվի միայն այն օրերի համար, երբ աշակերտներն ու ուսուցիչները «ներկա» են ստացել դպրոցում։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. 2021թ-ի հունվարի 1-ից հետո ԿԳՄՍ նախարարությունը կփոխհատուցի մարզային մի շարք դպրոցների ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերը։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման e-draft.am էլեկտրոնային հարթակում։

Դրա համաձայն` նախարարի հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառումը։ Մինչ այժմ այս միջոցառումը մնացել է թղթի վրա, քանի որ դրա իրականացման ձևը հաստատված չի եղել։

Արայիկ Հարությունյանի նոր հրամանով, փաստորեն, հաստատվում է փոխհատուցման կարգը, որի համաձայն, պետությունը կփոխհատուցի ՀՀ բոլոր այն գյուղական դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին, ովքեր իրենց գյուղում դպրոց չլինել պատճառով ստիպված են ամեն օր տրանսպորտով հասնել հարևան գյուղ ու նույն կերպ էլ վերադառնալ։ Ընդ որում, պետությունը փոխհատուցելու է երկու ոււղությունները` միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղու սակագնի չափով,  միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ երթուղիների բացակայության դեպքում` յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամի չափով։

Դե իսկ, որպեսզի չարաշահումներ չլինեն, փոխհատուցում կտրվի միայն այն օրերի համար, երբ աշակերտներն ու ուսուցիչները «ներկա» են ստացել դպրոցում։

Դասագրքեր, ուսուցիչների պակաս... ի՞նչ խնդիրներ ունեն ազգային փոքրամասնությունները ՀՀ-ում

Ամսական փոխհատուցման առավելագույն չափը, նախարարի հրամանով, յուրաքանչյուր ուսուցչի և աշակերտի համար սահմանվել է 20 200 ՀՀ դրամը։

Նշենք, որ 2021թ–ից ենթադրաբար ուժի մեջ մտնող կարգն առայժմ վերաբերելու է միայն առարկայական ուսուցիչներին, դասվարներին, զինղեկներին ։ Իսկ ուսուցչի օգնականների ու  հատուկ մանկավարժների տրանսպորտային ծախսերը նախատեվում է փոխհատուցել 2022 թվականի հունվարի 1-ից հետո։

Ո՞ր դեպքում են ուսուցիչներն ու աշակերտներն ազատվում դիմակ դնելու պահանջից. նոր կանոններ

ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծն առայժմ ներկայացվել է հանրային քննարկման` մինչև 2020թ–ի հոկտեմբերի 9–ը։ Բարեհաջող ընթացքի դեպքում այն կընդունվի մինչև տարեվերջ և իրավական ուժ կստանա 2021թ–ի հունվարի 1-ից։

10
թեգերը:
Տրանսպորտ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Արայիկ Հարությունյան, դպրոց, Ուսուցիչ, Աշակերտ, գյուղացի, Գյուղ
Ըստ թեմայի
Ուսուցիչներից քանիսի՞ մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել. թեստավորումը շարունակվում է
Դպրոցներին տրամադրվող տաք սնունդը համավարակի պատճառով կփոխարինվի չորով
Դպրոցի ճամփան դժվար է, երկար... Սալուտցիները սպառնում են դասի չուղարկել երեխաներին
Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայրում է ԱԻ նախարարը. լուսանկարներ

20
(Թարմացված է 19:52 24.09.2020)
Դեպքի վայր է մեկնել ինը մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության երկրորդ հարկի թվով 7-8 բնակարաններում։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին ահազանգն Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է սեպտեմբերի 24-ին, ժամը 18:08-ին, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Пожар двухэтажного дома в деревне Птхунк (24 сентября 2020).
Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու  մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Пожар двухэтажного дома в деревне Птхунк (24 сентября 2020).
Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Արարատի մարզում 10 տարեկան աղջիկ է վրաերթի ենթարկվել

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է Վաղարշապատի քաղաքապետարանի 2 ջրատար։

Пожар двухэтажного дома в деревне Птхунк (24 сентября 2020).
Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության երկրորդ հարկի թվով 7-8 բնակարաններում։ Այրվում է մոտ 500-600 քմ տարածք։ Տուժածներ չկան։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ․ Գաբրիելյանը և տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը։

20
թեգերը:
Ֆելիքս Ցոլակյան, Գյուղ, Արմավիրի մարզ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Լիբանանում հզոր պայթյուն է որոտացել. տեսանյութ
Մոսկվայում պայթյուն է որոտացել. տեսանյութ
Խոշոր հրդեհ կրակայրիչների արտադրամասում. աշխատակիցներից մեկն այրվածքներ է ստացել