Քոչարյանի և մյուսների գործով նիստը

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կշարունակվի դռնփակ

107
(Թարմացված է 17:39 08.09.2020)
Դատավոր Աննա Դանիբեկյանը ի պատասխան պաշտպանների փաստարկների՝ հայտարարեց, որ տուժողներն ու նրանց իրավահաջորդները վարույթից չեն հեռացվելու։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների (Մարտի 1-ի) գործով նիստը կշարունակվի դռնփակ։ Դատարանը բավարարեց Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը` նիստը դռնփակ շարունակելու վերաբերյալ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը խնդրեց բոլոր ներկաներին` ներառյալ լրատվամիջոցներին, հեռանալ դահլիճից։

Մինչ այդ պահը դատական նիստի գլխավոր թեման դատական գործում ներգրավված տուժողների ու նրանց իրավահաջորդների հարցն էր։ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դադարեցնել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով տուժող և նրանց իրավահաջորդ անձանց դատավարական կարգավիճակը և նրանց հարցաքննել վկայի կարգավիճակով։

«ՀՔԾ-ում քննվող գործով տուժող է ճանաչվել 228 հոգի, դատախազների տրամաբանությամբ, այդ բոլոր մարդիկ պետք է դատակոչվեին ու հրավիրվեին այս նիստին։ Բայց նրանք դատակոչի ցուցակում անհասկանալի չափանիշով ներառել են 102-ին։ Բացարձակապես անհասկանալի է, թե ինչ չափորոշիչներով են մի մասը դատակոչվել, մի մասը՝ ոչ»,- ասաց Ալումյանը։

Նա հավելեց, որ եթե բոլոր մասնակիցները պահպանում են իրենց դատավարական կարգավիճակը նախկին քրեական գործով, ուրեմն այս գործով մեղադրյալ են հանդիսանում նաև այն յոթ հոգին, որոնք դատվել են «Յոթի գործով», այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ուներ։

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ–ին` ի դեմս ֆինանսների նախարարության. հայտնի է պահանջը

Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն էլ հավելեց, որ տուժողների ներկայացուցիչներից ոչ մեկը ոչ մի դատական նիստի չի մասնակցում, ինչը անհասկանալի է։

Սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը հիմնավոր չհամարեց պաշտպանական կողմի փաստարկները։

«Դատարանը չի կարող գնահատական տալ այլ քրեական գործի շրջանակում տուժող հանդիսացողների կարգավիճակի հիմքերին։ Այդպիսով, դատարանը գտնում է, որ պաշտպանության միջնորդությունը հիմնավորված չէ։ Դատարանը հիմք չունի տուժողների համապատասխան կարգավիճակները դադարեցնելու»,– շեշտեց Դանիբեկյանը։

Նիստին ներկա էին գործով անցնող Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Այս գործով անցնում են նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Մարտի 1-ի դատավարությունն ընդհատվել էր օգոստոսի սկզբին փաստաբաններից մեկի արձակուրդի պատճառով։

Նշենք, որ մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իրենք հրաժարվում են մասնակցել դատավարությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությանը: Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։

2008–ի մարտի 1-ին Հայաստանում աշխարհաքաղաքական որևէ շահ գոյություն չուներ. Գրիգորյան 

2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում։

107
թեգերը:
Աննա Դանիբեկյան (դատավոր), Մարտի 1, Մեղադրանք, Սեյրան Օհանյան, Հայկ Ալումյան, Արամ Վարդևանյան, միջնորդություն, Դատարան, Քրեական գործ, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (264)
Ըստ թեմայի
Ռուսաստանը միակ երկիրն է, որը ի վիճակի է զսպել Թուրքիայի նկրտումները. Քոչարյան
«Գողանում էին». Քոչարյանն ասաց` ինչու են «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերը վաճառել Ռուսաստանին
«Արդուկն էլ միացնեիր, պետք է իրազեկեր՝ պրոբլեմ է լինելու». Քոչարյանը մեղադրեց իշխանությանը
Քոչարյանը զուգահեռներ անցկացրեց «թավշյա հեղափոխության» և Բելառուսի իրադարձությունների միջև
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

Հայաստանում կորոնավիրուսից 2 կին և 1 տղամարդ են մահացել

0
Մահացածներն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսը Հայաստանում ևս 3 մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 90 (կին), 82 (տղամարդ) և 81 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 328-ով ու հասել 49 400-ի:

Սեպտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49400 դեպք, որոնցից 43613-ն` առողջացած, 951-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4541 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 284226 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3860 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 328 նոր դեպք: Ունենք 37 առողջացած:

0
թեգերը:
տղամարդ, Կին, Մահ, թեստ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Армянский доброволец кормит голубей (апрель 2016). Нагорный Карабах

Այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա. ՀՀ ՊՆ

10
(Թարմացված է 11:08 27.09.2020)
Վերջին ժամերին գրանցվում են բազմաթիվ դեպքեր, երբ հանրապետության ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմում անհատ քաղաքացիներ և խմբեր՝ զինվորագրման և արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնելու խնդրանքով։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա նշել է, որ վերջին ժամերին գրանցվում են բազմաթիվ դեպքեր, երբ հանրապետության ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմում անհատ քաղաքացիներ և խմբեր (մինչև 10000 մարդ)՝ զինվորագրման և արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնելու խնդրանքով։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով մեր հայրենակիցների պատրաստակամությունը, հայտնում է, որ այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա, իսկ առաջանալու դեպքում ՀՀ ՊՆ-ն հանդես կգա առանձին, հատուկ հայտարարությամբ»,–գրել է նա։

ԱԱԾ-ն հորդորում է սոցիալական կայքերում կասկածելի տեղեկատվություն հանդիպելիս դիմել իրենց

10
թեգերը:
Շուշան Ստեփանյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Արցախ