Երևանի քաղաքապետարանի շենք

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի օգնականը նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ

99
(Թարմացված է 18:11 08.09.2020)
Նա փոխարինելու է Հայկ Սարգսյանին, որը պաշտոնից հեռացել էր հուլիսին։ Ներսեսյանը նախկինում զբաղեցնում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականի պաշտոնը:

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստում Սերգեյ Ներսեսյանը նշանակվեց Երևանի փոխաքաղաքապետ (քաղաքապետի տեղակալ)։ 

Ավագանու անդամների կողմից թեկնածության և մի քանի հարցերի կարճ քննարկումից հետո Ներսեսյանն ընտրվեց Հայկ Մարությանի տեղակալ։ Նրա օգտին քվեարկեց քաղաքային կառավարման մարմնի 47 ներկայացուցիչ, մեկ հոգի ձեռնպահ մնաց, դեմ քվեարկող չեղավ։ 

«Էրեբունի-Երևանի» համար նախատեսված գումարի առյուծի բաժինը կուղղվի 2 թատրոնի. Մարության

Ներսեսյանը ծնվել է 1991թ․–ին: Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Տարբեր տարիների մասնավոր ընկերություններում աշխատել է որպես հաշվապահ։ Նախկինում զբաղեցրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականի պաշտոնը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նիստին չէր մասնակցում առողջական խնդիրների պատճառով: Նիստը վարում էր Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

99
թեգերը:
Հայկ Մարության, փոխքաղաքապետ, Երևանի ավագանի, Երևանի քաղաքապետարան, Հայաստան
Արխիվային լուսանկար

ՀՖՖ ներքո անցկացվող ֆուտբոլային հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգվում են

3
(Թարմացված է 23:34 29.09.2020)
Հետաձգվում են նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջիկա հանդիպումները:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես, այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ռմբակոծումը, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի»՝ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ հանդիպման վայրի տեղափոխությունը Կիպրոս, այսօրվանից սկսած, ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՖՖ–ի հաղորդմամբ` հետաձգվում են նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ սեպտեմբերի 30-ին նախատեսված բոլոր հանդիպումները:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հոկտեմբերի 1-ին նախատեսված հանդիպումը կկայանա Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Այն նախապես ծրագրված էր անցկացնել Երևանում։

Ստեղծված իրավիճակի պատճառով «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա Կիպրոսում

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսի պայթյունից հետո բարեկարգման աշխատանքները չեն դադարել

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

 

3
թեգերը:
Ադրբեջան, Արցախ, ՀՖՖ, ֆուտբոլ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը 790 զոհ ունի, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

541
(Թարմացված է 23:00 29.09.2020)
ՀՀ պաշտպանության ներկայացուցիչը թվեր հրապարակեց։ Նա խոսեց Ադրբեջանի կորուստների մասին և հայտնեց, որ Վարդենիսի ուղղությամբ կիրառվել են նաև թուրքական «Բայրաքդար» կոչվող ԱԹՍ–ներ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Ադրբեջանը կորցրել է 790 կենդանի ուժ, որից 180–ը` Քարվաճառի ուղղությամբ, որտեղ համառ և թեժ մարտեր են ընթացել։ Նրա խոսքով` հակառակորդը մոտ 1900 վիրավոր ունի։

«Պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր հակառակորդը կորցրել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ»,– նշեց նա։

Մարտերը շարունակվում են, բոլոր հարձակողական գրոհները հետ են մղվում` հակառակորդին համապատասխան կորուստներ պատճառելով։

«Այսօր աննախադեպ էր նրանով, որ հարձակման ենթարկվեց նաև ՀՀ Վարդենիսի տարածաշրջանը ավիացիոն, հրթիռային, օդային հարձակման այլ միջոցներից, մասնավորապես` ԱԹՍ–ներից։ Ցավոք, այսօր ունեցանք նաև կորուստ։ Թուրքական F-16 կործանիչները, որ երկար ժամանակ գտնվում էին Ադրբեջանի տարածքում, առաջին իսկ օրվանից մասնակցում էին ադրբեջանական օդուժի գործողությունների համակարգմանը, և այդ մասին մենք հայտնել էինք, խոցեցին հայկական Սու–25 ինքնաթիռը»,– ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ մեր կողմի կորուստներն այս պահին ամփոփվում են, հավանաբար կներկայացվեն վաղը։

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձեցին հերքել թուրքական կործանիչի մասին լուրը, բայց դա, նրա խոսքով, արեցին շատ անհնարամիտ ձևով և ծիծաղելի բառապաշարով` նշելով, որ նման ինքնաթիռ ադրբեջանական ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ չկա։ Հովհաննիսյանն ընդգծեց`մենք շատ լավ գիտենք, որ Ադրբեջանը չունի նման կործանիչներ, դրանք թուրքական են, և հենց այդ մասին է ասվել։

Նա հայտնեց, որ Վարդենիսի ուղղությամբ կիրառվել են նաև թուրքական «Բայրաքդար» կոչվող ԱԹՍ–ներ։

«Դրանք ևս հավանաբար համակարգել է F-16 կործանիչն իր անձնակազմով»,– ասաց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ 

Ինչպես են ոչնչացնում Ադրբեջանի ԶՈՒ–ի ստորաբաժանումը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

541
թեգերը:
Զոհ, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախյան սրացումը և ռուսական գործոնը Կովկասում
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
Արայիկ Հարությունյանի մոտ կայացած խորհրդակցությանը նաև Սեյրան Օհանյանն է մասնակցել
Հայ զինծառայողները մեկ կադրում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ